Դավիթ Անանյան

ՊԵԿ–ում ոչ մեկին չեն ուղղորդում. Անանյանը հերքում է լուրերը

42
Դավիթ Անանյանը խոստանում է խստորեն պատժել տնտեսվարողներին ուղղորդող ՊԵԿ աշխատակիցներին` հերքելով, որ մարդկանց հուշում են, թե կոնկրետ որ ընկերությունից գնեն նոր սերնդի ՀԴՄ-ները։

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի — Sputnik. Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը վստահեցնում է, որ ՊԵԿ տնտեսվարողներին չեն ուղղորդում, թե որ ընկերությանը դիմեն ՀԴՄ–ների գնման համար։ Այսօր կառավարության նիստից հետո նա այս մասին ասաց լրագրողներին` անդրադառնալով մամուլի տարածած լուրերին։

«Ոչ մեկն ուղղորդելու որևէ իրավասություն չունի: Մենք դաշտն ազատականացրել ենք հենց այդ պատճառով, որպեսզի ուղղորդում չլինի: Ձեզ թվում է, որ ՊԵԿ-ը գիտակցաբար կարող է ուղղորդե՞լ ինչ-որ անձի»,- ասաց Անանյանը։

ՊԵԿ նախագահը միաժամանակ լրագրողներին կոչ արեց ուղղորդման մասին տեղեկությունները հաղորդել ՊԵԿ` խոստանալով, որ ուղղորդողը խիստ կպատժվի։

Նշենք, որ մամուլի հրապարակումների համաձայն` ՊԵԿ-ում քաղաքացիներին հուշում են, թե կոնկրետ որ ընկերությունից գնեն նոր սերնդի ՀԴՄ-ները։ Իսկ այդ ընկերությունը կապվում ՊԵԿ նախկին նախագահի և նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի մերձավորների հետ:

42
թեգերը:
Դավիթ Անանյան, Հայաստան
Ըստ թեմայի
Մաշադյանի մտերիմը նշանակվել է ՊԵԿ Արագածոտնի հարկայինի պետ. «Ժամանակ»
ՊԵԿ–ը հայտնաբերել է առանց դրոշմապիտակների մեծ քանակությամբ ավտոյուղեր
Ամուլսարի փորձաքննության պատասխանը կուղարկվի Քննչական կոմիտե. Ավինյան
Առաջինը կկրճատվեն նախարարներն ու փոխնախարարները. Ավինյանը` առաջիկա կրճատումների մասին
100 փաստ Նոր Հայաստանի մասին. Նիկոլ Փաշինյանը կարող էր 200-ն էլ հրապարակել