Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստ

Անձնական երաշխավորի առումով օրենքի մեջ սահմանափակում չկա. Քոչարյանի փաստաբան

161
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը խոսել է Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանի` դատական նիստին ներկա լինելու և Քոչարյանին անձնական երաշխավորություն ներկայացնելու մասին։

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը հստակ տեղեկություն չունի, թե Արցախի գործող և նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը այսօր ժամը քանիսին կգան Քոչարյանի գործով դատական նիստին։

«Ես ինչպես հասկացա` օրվա վերջում են գալու»,– լրագրողներին ասաց նա։

Պաշտպանին լրագրողները հարց ուղղեցին, թե Արցախի նախագահ Բակո Սահակյանի կողմից Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար անձնական երաշխավորությունը ներկայացնելն արդյոք շահերի բախում չէ՞՝ հաշվի առնելով, որ 2008 թվականին Արցախից զորք է բերվել Երևան, իսկ Բակո Սահակյանն այդ ժամանակ եղել է Արցախի նախագահը։ Ի պատասխան Ալումյանը նշեց, որ անձնական երաշխավորության առումով շահերի բախում հասկացությունը կիրառելի չէ։

«Անձնական երաշխավորների առումով օրենքի մեջ որևէ սահմանափակում չկա, թե ով կարող է երաշխավորել, կարևորը` վստահություն և հեղինակություն վայելող անձ լինի»,– ասաց պաշտպանը։

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին ԼՂՀ նախկին և ներկա նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու երաշխավորագիր էին ներկայացրել դատարան։ Մինչ այդ` գործի նախաքննության փուլում, Արցախի նախագահները նույնաբովանդակ միջնորդություն էին ներկայացրել նաև ՀՀ գլխավոր դատախազին։

161
թեգերը:
Ռոբերտ Քոչարյան
Ըստ թեմայի
Ինչո՞ւ Քոչարյանի շուրջ չի ձևավորվի ընդդիմադիր նոր բևեռ. մեկնաբանում է քաղտեխնոլոգը
Մենք այն բացն ենք լրացնում, որը թույլ են տվել քննչական մարմինները. Ռոբերտ Քոչարյան
Քոչարյանի մեղադրանքում հիշատակված են իր ու Սերժ Սարգսյանի մերձավոր անձինք իրենց թիկնազորով
Լրագրողները բոյկոտեցին Քոչարյանի գործով դատական նիստը