ՀՀ ԱԺ

ԱԺ–ն անվտանգության նոր սարքեր է գնում. մեկը տեղադրվելու է խորհրդարանի նախագահի մոտ

114
Ազգային ժողովը որոշել է` լուծել անվտանգության հետ կապված վերջին օրերին բարձրաձայնված խնդիրը։ Պարզվել է` խորհրդարանի անվտանգությունն ապահովող սարքերը գրեթե չեն աշխատում։

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի — Sputnik. ՀՀ Ազգային ժողովի երեք անցակետերում անվտանգության ապահովման նպատակով տեղադրված ռենտգենային զննող սարքավորումները գտնվում են անսարք կամ շահագործումից դուրս վիճակում։ Ասված է այսօր կառավարության նիստում ընդունված որոշման մեջ։

ԱԺ նոր ղեկավարությունն ուսումնասիրել է նշված սարքավորումները և պարզել, որ դրանք արդեն շուրջ 20 տարի է շահագործվում են` 1998թ.–ից։ Իսկ Բաղրամյան անցակետում տեղադրված ռենտգենային զննող սարքավորումը վերանորոգման և շահագործման ենթակա չէ:

Այս հիմնավորմամբ ԱԺ ղեկավարությունը որոշել է հնացած սարքավորումները փոխարինել նոր ու արդիական մոդելներով` կառավարությանն առաջարկելով այդ նպատակով տրամադրել 85 մլն դրամ` ռենտգենային զննող 4 սարքավոր ձեռք բերելու համար։ Ընդ որում, դրանցից 3-ը տեղակայվելու են անցակետերում, մեկը՝ ՀՀ ԱԺ նախագահի մուտքի մոտ:

Սարքավորումները ձեռք են բերվելու մեկ անձից գնման ընթացակարգով` առանց մրցույթի, «Կոնսէլ» ՍՊԸ-ից։ ԱԺ–ն այս որոշումը հիմնավորում է նրանով, որ այս ընկերության «սարքավորումները հզոր են և ձեռքբերման գումարի մեջ ներառվում է նաև սպասարկումը:

Հիշեցնենք` ԱԺ պատգամավորները դժգոհություններ էին ներկայացրել, որ վերջին օրերին ԱԺ տարածք մուտք գործելիս իրենց ու իրենց ծառայողական ավտոմեքենաները ստուգում են խստացված ռեժիմով, անգամ զննում են պայուսակները։ Նաիրա Զոհրաբյանը շեշտել էր, որ եթե օրվա մեջ 10 անգամ մտնի ԱԺ, 10 անգամն էլ մանրազնին ստուգվում է։

Գրեթե միաժամանակ նույն խնդրի մասին էր բարձրաձայնել նաև ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Նա այդ խնդրով դիմել էր նաև վարչապետին՝ պահանջելով ծառայողական քննություն անցկացնել։

 

114
թեգերը:
Արարատ Միրզոյան, ՀՀ Ազգային ժողով, ՀՀ կառավարություն, Հայաստան
թեմա:
7–րդ գումարման Ազգային ժողով (79)
Ըստ թեմայի
Սկանդալ խորհրդարանում. վրացի պատգամավորը հայհոյախառը sms է ուղարկել կին գործընկերոջը
Նորաձևության բանավեճ Հայաստանի խորհրդարանում. ի՞նչ պիջակներ էր Մարուքյանը փորձում
Խորհրդարանում փրկել են անօգնական փիսիկին. տեսանյութ
Արամե

Արամեն ՌԴ–ում է. երգիչը մեկնաբանել է ընտանիքի հետ արտագաղթելու լուրը

0
Հայտնի երգիչը որոշել է անդրադառնալ իր անվան հետ կապված լուրերին։ Նա բացատրել է, թե ինչու է մեկնել Ռուսաստան։

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Ճանաչված երգիչ Արամեն հերքել է Հայաստանից արտագաղթելու լուրը։ Նա գրառում է արել Instagram–ում։

«Ցանկանում եմ անդրադառնալ վերջերս շրջանառվող լուրերին՝ իբր ես արտագաղթել եմ Հայաստանից։ Ուզում եմ ձեզ ասել, որ այդպես չէ։ Իմ գործունեությանը հետևելով` տեղյակ եք, որ վերջին 15 տարիներին ես շատ ժամանակ անցկացրել եմ արտերկրում, շրջագայել եմ, բայց երբեք արտագաղթելու միտք չեմ ունեցել: Եվ այսօր ես ընտանիքիս հետ գտնվում եմ Մոսկվայում իմ աշխատանքի և ընտանեկան հարցերով»,–գրել է երգիչը:

Արամեն շեշտել է, որ ելնելով աշխատանքի բնույթից` այսօր կարող է լինել Ռուսաստանում, վաղը` ԱՄՆ–ում, մյուս օրը` Հունաստանում, բայց ինքը միշտ Հայաստանի կողքին է։

«Ուզում եմ մեր ազգին մաղթել խաղաղություն։ Մենք միշտ մեր երկրի կողքին ենք աշխարհի բոլոր հայերով։ Փառք հա՛յ զինվորին, փառք հայո՛ց բանակին։ Սիրում եմ Ձեզ, լավն ու բարին բոլորին»,–ավելացրել է երգիչը։

Նա նաև զինվորական համազգեստով լուսանկար է հրապարակել ու նշել, որ նկարվել է օրեր առաջ։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Arame (@arame_singer)

0
«Արարատ» ֆուտբոլային ակումբ

Կորոնավիրուսով են վարակվել «Արարատ» ակումբի ֆուտբոլիստներն ու մարզիչները

8
(Թարմացված է 17:54 15.08.2020)
Համավարակի պատճառով հետաձգվել է օգոստոսի 15-ին նախատեսված «Արարատ-2»–«Ալաշկերտ-2» հանդիպումը։

ԵՐԵՎԱՆ, 15 oգոստոսի – Sputnik. «Արարատ» ֆուտբոլային ակումբի 8 ֆուտբոլիստի և 3 մարզչի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Տեղեկությունը հայտնում են։ Տեղեկությունը հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Ցավոք, կորոնովիրուսային համավարակը չշրջանցեց նաև «Արարատ» ֆուտբոլային ակումբին։ Օգոստոսի 14-ին «Արարատի» անձնակազմն ու գլխավոր թիմի տրամադրության տակ գտնվող ֆուտբոլիստները կորոնավիրուսային թեստ են հանձնել, որի արդյունքում ութ ֆուտբոլիստի ու երեք մարզչի մոտ ստացվել է դրական պատասխան»,– գրված է ակումբի ֆեյսբուքյան էջում:

Կորոնավիրուսով վարակված ֆուտբոլիստներից երկուսը հայտավորված են «Արարատի», իսկ վեցը՝ «Արարատ-2»-ի կազմում։

Համավարակի պատճառով հետաձգվել է օգոստոսի 15-ին նախատեսված «Արարատ-2» – «Ալաշկերտ-2» հանդիպումը։

Ըստ հաղորդագրության` Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջին տուրի «Արարատ» – «Փյունիկ» հանդիպման անցկացումը փոփոխության չի ենթարկվի, և խաղը կկայանա ըստ նախատեսվածի՝ օգոստոսի 16-ին:

«Այս հանդիպման վերաբերյալ հետագա ցուցումներ ստանալու համար ևս «Արարատ» ֆուտբոլային ակումբը դիմել է ՀՖՖ-ին, որտեղից մեզ տեղեկացրել են, որ ըստ 2020/21 մրցաշրջանի պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների՝ կորոնավիրուսի կանխարգելման ուղեցույցի, խաղը կարող է հետաձգվել միայն երեքից ավելի ֆուտբոլիստի վարակման դեպքում, ուստի «Արարատ»– «Փյունիկ» հանդիպումը չի կարող հետաձգվել»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հավելենք, որ «Արարատ-2»-ի մարզչական շտաբն ու ֆուտբոլիստների հիմնական մասը կորոնավիրուսային ՌՆԹ թեստեր հանձնել են այսօր՝ օգոստոսի 15-ին, և արդյունքների մասին կտեղեկանան վաղը:

«Արարատ» ֆուտբոլային ակումբը շուտափույթ ապաքինում է մաղթում վարակված ֆուտբոլիստներն և մարզիչներին։

8
թեգերը:
մարզիչ, ֆուտբոլիստ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Ռուսաստանում սկսվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի արտադրությունը
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 196-ով և հասել 41495-ի
Մրցավազքը 6 երկիր է գլխավորում. հայ պրոֆեսորը` կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մասին