Тоннель в направлении российско-грузинской границы

«Վերին Լարսի» հարցը լուծում ունի. Վրաստանը կկարողանա՞ անխափան երթևեկություն ապահովել

400
Վրաստանում խոշոր շինարարական նախագծի իրականացումը կօգնի, որ բեռնափոխադրողները «Վերին Լարս» հսկիչ անցակետի ճանապարհին խուսափեն դժվարություններից։

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի — Sputnik, Լաուրա Սարգսյան. «Վերին Լարս» հսկիչ անցակետում բեռնափոխադրումների խնդիրը (հատկապես ձմռան և ամռան շրջանում) հնարավոր կլինի մեղմել ճանապարհի ընդլայնման և Խաչի լեռնանցքի տակ երկգոտի երթևեկությամբ թունել կառուցելու միջոցով։ Երևանի և Թբիլիսիի փորձագետները համոզված են, որ դա թույլ կտա գրեթե անխափան երթևեկություն ապահովել անցակետի ուղղությամբ։

Խոսքը լայնածավալ նախագծի մասին է, ինչը ենթադրում է Վրաստանում 22,7 կմ երկարությամբ ճանապարհի, 6 կամրջի և 5 թունելի կառուցում, որոնցից մեկն էլ 9 կիլոմետրանոց թունելն է Խաչի լեռնանցքի տակ։

Վրացական կողմը շինարարության համար մրցույթ էր հայտարարել դեռ 2018 թվականի հուլիսին։ Երկրորդ անգամ մրցույթ էր հայտարարվել 2019 թվականի փետրվարին, բայց այդ մրցույթի արդյունքի մասին տեղեկություն դեռ չկա։ Հայտնի է, որ ծրագրի իրականացման համար 3.5 մլրդ դոլար է պետք։

Վրաստանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Պետրե Մամրաձեն Sputnik Արմենիային տված հարցազրույցում ասաց, որ այս երթուղու ստեղծումը նախևառաջ զգալի ներդրում է Վրաստանի տնտեսության մեջ։

«Բնականաբար, այդ ճանապարհն ավելի հարմարավետ է ո՛չ միայն Հայաստանից բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ իրականացնելու համար. այդ ճանապարհով են անցնում Թուրքիայից, Ղազախստանից և հենց Վրաստանից տեղափոխվող բեռները», – ասաց նա։

Մամրաձեն ընդգծեց, որ այդ ճանապարհի կառուցումը միակ արդյունավետ երթուղին է, քանի որ Աբխազիայի և Հարավային Օսեթիայի տարածքով անցնող ճանապարհները փակ են։

Վրաստանի միջազգային բեռնափոխադրողների ասոցիացիայի գլխավոր քարտուղար Գիա Ցիպուրիան էլ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ճանապարհի արդիականացումը հարկադրված միջոց է, քանի որ երկիրն այլընտրանք չունի։

««Վերին Լարսով» անցնող ճանապարհը, կարելի է ասել, պահեստային էր, որը փակվում էր նոյեմբերից մինչև ապրիլ։ Այսօր քաղաքական հարցերի պատճառով այդտեղով է անցնում հիմնական երթուղին։ Տարիների ընթացքում մեծ աշխատանք է տարվել «Վերին Լարսի» անցակետ տանող ավտոմոբիլային ճանապարհը կատարելագործելու ուղղությամբ` այն հիմնական դարձնելու նպատակով», – ասաց Ցիպուրիան։

Նա ընդգծեց, որ թունելի կառուցման և ճանապարհների արդիականացման նախագծի իրականացման դեպքում կշահեն փոխադրողները։

Միևնույն ժամանակ Ռուսաստանն Անդրկովկասի հետ կապող 6 երթուղուց ամենահարմարը Անդրկովկասյան ավտոմայրուղին է։ Օսեթիայով անցնող ճանապարհը նախընտրելի է ավելի հարմարավետ կլիմայական պայմանների և ռելիեֆի պատճառով, սակայն դրա գործարկման հարցը քաղաքական հարթությունում է և քիչ հավանական (գոնե մոտ ապագայում)։

Հայաստանում կարծում են, որ ստեղծված իրավիճակը լուծելու ուղին «Վերին Լարսի» թողունակության մեծացումն է, իսկ այլընտրանքային երթուղի կարող է դառնալ կոնտեյներային փոխադրումը (Նովոռոսիսկի (Ռուսաստան) նավահանգստից Փոթի (Վրաստան), հետո արդեն երկաթուղով` Հայաստան)։

400
թեգերը:
Վրաստանի Հանրապետություն, Հայաստան
Ըստ թեմայի
«Պարզ իրավիճակի» հանգուցալուծումը. Երևանը կարո՞ղ է «Վերին Լարսի» այլընտրանքի հույս ունենալ
«Հիանալի» այլընտրանք Վերին Լարսին. ինչը՞ կփրկի հայ փոխադրողներին
Վերին Լարսի խնդիրը լուծվո՞ւմ է. նախարարն ասում է` դրական տեղաշարժ կա
Հիթային սերիալի սցենար. ինչո՞ւ են Վերին Լարսում «խուզում» հայ վարորդներին
Նորք ինֆեկցիոն հիվանդանոց

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 460-ով և հասել 8676–ի

68
(Թարմացված է 11:00 29.05.2020)
Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը ներկայացրել է Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության վերջին մեկ օրվա զարգացումները։ Եվս 7 մարդ է մահացել

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի — Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 460–ով և դարձել 8676։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Այս պահին փաստացի բուժում է ստանում 5214 մարդ (+442), կատարվել է 56042 թեստավորում (+1111), առողջացել են վարակվածներից 3297–ը (+10)։

Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահանալու 120 դեպք (+7) և մահվան 45 (+1) անուղղակի դեպք:

Մայիսի 28-ի տվյալներով՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը 8216 էր:

Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը մայիսի 14–ի նիստում որոշեց արտակարգ դրությունը երկարացնել ևս մեկ ամսով։ Այն կտևի մինչև հունիսի 13–ը, ժամը 17։00–ը ներառյալ։

Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Մայիսի 18–ից սկսած աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորների ու վարորդների համար դիմակ կրելու պարտադիր պահանջով։

Կորոնավիրուսով հիվանդների համար ինտենսիվ թերապիայի տեղերը կարող են չբավարարել. Թորոսյան

68
թեգերը:
Մահ, կորոնավիրուս, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Վիրուսի թողած «ժառանգությունը». ինչ հետևանքներ կունենա կորոնավիրուսը երիտասարդների վրա
Բերդի կարի արտադրամասում կորոնավիրուսի օջախ է հայտնաբերվել. 80 հոգի թեստավորվել է
Բժիշկները գտել են կորոնավիրուսը վերջնականապես հաղթահարելու ճանապարհը
Կորոնավիրուսից մահացել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գլխավոր հաշվապահը
ՃՏՊ

«Զվարթնոց» օդանավակայանի մոտակայքում շղթայական ավտովթար է տեղի ունեցել

22
Հինգ մեքենաներ բախվել են միմյանց, դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Մայիսի 29-ին, ժամը 01։13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը տեղեկություն է ստացել, որ «Զվարթնոց» օդանավակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Nissan Teana» (վարորդ՝ Էրիկ Ս․), «Mercedes-Benz C180» (վարորդ` Ավետիք Ա.), «Nissan Tiida», «Mercedes-Benz», «Toyota Camry» (վարորդ` Յուրիկ Ս.) մակնիշների ավտոմեքենաները։

Շտապօգնության մեքենայի վարորդը հարբա՞ծ է եղել․ Ստեփանյանը դեպքից մանրամասներ է ներկայացրել

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Nissan Tiida» ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները։

Աբովյան քաղաքի գերեզմանատանը 40–ամյա տղամարդու դի է հայտնաբերվել` գլխի վնասվածքներով

 

22
թեգերը:
վթար, Հայաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն
Ըստ թեմայի
Դժբախտ պատահար երկաթուղում. 33-ամյա էլեկտրամեխանիկը մահացել է աշխատանքի ժամանակ
Արտառոց դեպք Արմավիրի մարզում. 14–ամյա աղջիկը նետվել է «կարմիր կամրջից»
Արտակարգ դեպք Երևանում. սննդի կետը միտումնավո՞ր են հրկիզել