Արսեն Թորոսյան

Առողջապահության ոլորտում կոռուպցիա կա՞. պատասխանում է Արսեն Թորոսյանը

132
ՀՀ առողջապահության նախարարը վստահ է, որ կոռուպցիայի վերացման համար նախ պետք է բարձրացենել բուժաշխատողների աշխատավարձը։

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը չի բացառում, որ առողջապահության ոլորտում կոռուպցիա կա: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Թորոսյանը՝ ամփոփելով իր պաշտոնավարման մեկ տարին:

«Կոռուպցիա ասելով ես նկատի ունեմ ապօրինի եկամուտների մասին, այսինքն՝ երբ բժիշկը պացիենտից ինչ-որ բան է հայցում: Սակայն ես վստահ եմ, որ ոչ մի բժիշկ հաճույք չի ստանում, երբ իր գրպանը հինգ հազար դրամ են դնում. այս երևույթի վերացման համար նախ պետք է նրանց աշխատավարձը բարձրացնենք: Առաջնային օղակի 10 000 բուժաշխատողների աշխատավարձն արդեն իսկ բարձրացվել է շուրջ երեսուն տոկոսով»,-ասաց նախարարը:

Ինչ վերաբերում է առողջապահության ոլորտի վերին օղակներում կոռուպցիայի դեպքերին, ապա Թորոսյանի` նախարարությունն ամեն ինչ անում է, որ դա բացառի:

Նրա խոսքով՝ կոռուպցիայի դեմ պայքարը կանխարգելում և պատժում է ենթադրում, սակայն իրենք նաև փորձում են համակարգում այնպիսի քայլեր անել, որ կոռուպցիայի սողոսկման համար այլևս որևէ տեղ չմնա:

132
թեգերը:
Արսեն Թորոսյան, Հայաստան
Ըստ թեմայի
Արսեն Թորոսյանը կարևոր ու հետաքրքիր ֆլեշմոբ է սկսել. լուսանկար
Պատրաստ եմ մահից հետո իմ օրգանները տրամադրել մեկին, որը կունենա դրա կարիքը. Արսեն Թորոսյան
Թորոսյան․ «Ամրագոտու համար տուգանքը պետք է այնքան բարձր լինի, որ խուսափեն խախտումից»
Կթեքվի արդյո՞ք նժարն Արսեն Թորոսյանի ուզած կողմը