00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
12 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

100 փաստ Նոր Հայաստանի մասին. Նիկոլ Փաշինյանը կարող էր 200-ն էլ հրապարակել

© Sputnik / Asatur YesayantsПресс-конференция премьер-министра Никола Пашиняна по итогам первого года пребывания на посту (8 мая 2019). Еревaн
Пресс-конференция премьер-министра Никола Пашиняна по итогам первого года пребывания на посту (8 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվելու կապակցությամբ հրավիրված ասուլիսի սկզբում 100 փաստ հրապարակեց «Նոր Հայաստանի» մասին, բայց նշեց, որ այդ փաստերը կարող էին 200–ը լինել։

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ավելի քան հինգ ժամ տևած ասուլիսի մեկնարկին հայտնեց, որ ուզում է վարչապետ ընտրվելու մեկ տարին ամփոփել Նոր Հայաստանի մասին 100 փաստով։

«Մենք կարող էինք նաև 200 փաստ հրապարակել, նաև ավելի փաստ հրապարակել, բայց նաև հասկանում ենք, որ պետք է որոշակիորեն սահմանափակվել, և ես հույս ունեմ, որ չեմ չարաշահի ձեր համբերությունը: Եվ այսպես.

Художественный руководитель Национального академического театра оперы и балета им. Спендиаряна Константин Орбелян - Sputnik Արմենիա
«Ինչ ասել եմ` ուժի մեջ է». Փաշինյանը կհանդիպի օպերայի թատրոնի աշխատակիցների հետ

1. Ընթացիկ տարվա բյուջետային եկամուտները կգերակատարվեն ոչ թե 40 մլրդ դրամով, ինչպես հայտարարել էի, այլ 62 մլրդ դրամով, այսինքն՝ 129 մլն դոլարով ավելի։ 2019թ. առաջին եռամսյակում 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտները փաստացի աճել են 25 տոկոսով կամ 64.1 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է ստվերի կրճատման արդյունքում բյուջետային եկամուտների աճով: Ստվերի կրճատման արդյունքում 2018 թվականին համադրելի ցուցանիշներով հարկային եկամուտները և պետական տուրքերը կազմել են համախառն ներքին արդյունքի 21,8 տոկոսը, ինչը 2017 թվականի համեմատ բարելավվել է 1,3 տոկոսային կետով:

2. Կառավարության՝ հարկ վճարողներին ունեցած 120 միլիարդ դրամ անցումային գերավճարի պարտք է մարվել, որը կազմել է ընդհանուր գերավճարի պարտքի 90 տոկոս: Սա որ դեպքն է: Դուք գիտեք՝ երկար տարիներ Հայաստանի Հանրապետությունում քննարկման առարկա է եղել այն, որ Պետական եկամուտների կոմիտեն, հարկային մարմինները գերավճարներ են պահանջում տնտեսվարողներից: Եվ անցած տարվա հունվարի 1-ի դրությամբ այդ պարտքը եղել է մոտավորապես 130 միլիարդ: Այսինքն՝ բիզնեսը 130 մլրդ ավելի փող է վճարած եղել առանց դրա պարտավորությունն ունենալու: Եվ իշխանափոխությունից, հեղափոխությունից հետո Պետական եկամուտների կոմիտեն, հարկային մարմիններն ընդունել են հաշվետվություն բիզնեսից, գործարարներից, բայց դրա դիմաց փող չեն գանձել: Այլ ընդհակառակը՝ այդ վճարումները չեն վերցրել և 120 մլրդ դրամի պարտավորություն մարվել է, ինչը նշանակում է, որ այս ընթացքում միայն այս հոդվածով կառավարությունը մոտավորապես 300 մլն դոլար վերադարձրել է բիզնեսին:

Пресс-конференция премьер-министра Никола Пашиняна по итогам первого года пребывания на посту (8 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Փաշինյանը պատասխանեց Քոչարյանին. նախկինների վերադարձը բացառված է

3. Հեղափոխությունից հետո ավելացված արժեքի հարկի գծով շուրջ 15 մլրդ դրամ ավելի գումար է վերադարձվել տնտեսվարողներին՝ նախորդ նույն ժամանակաշրջանի համեմատ: Այսինքն՝ 15 մլրդ էլ այստեղ ենք վերադարձրել բիզնեսին:

4. Հեղափոխությունից հետո նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ տպագրվել է 82 մլն հատ հսկիչ դրամարկղային կտրոն ավելի, որը շուրջ 35-40 տոկոս աճ է նախորդ նույն ժամանակաշրջանի նկատմամբ։ Երբ ասում ենք նախորդ ժամանակաշրջան, պետք է հաշվի առնել մայիսից մայիս ընկած ժամանակահատվածը:

5. Նոր սերնդի ՀԴՄ-ները 160 հազար դրամի փոխարեն փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտներին տրվում են 60 հազար դրամով՝ հնարավորություն տալով նաև դրանք ձեռք բերել տարաժամկետ վճարումով: ՀԴՄ-ների ներմուծման և իրացման շուկայի ազատականացման արդյունքում «ՀԴՄ ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ը 2019թ. նոյեմբերի 1-ից իրականացնելու է միայն սահմանամերձ գյուղական բնակավայրերում հաշվառված ՀԴՄ-ների անհատույց տրամադրումը և անվճար հիմունքներով տեխնիկական սպասարկումը: Այս շուկայում հայտնվել է երկու նոր ընկերություն:

6. 51 հազար աշխատատեղ դուրս է բերվել ստվերից՝ որոշ մասը ենթադրաբար նոր ստեղծված աշխատատեղեր են:

Пресс-конференция премьер-министра Никола Пашиняна по итогам первого года пребывания на посту (8 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
«Իմ մարմինն անձնական է» գրքի մասին խոսելիս` Փաշինյանը հասավ իմպոտենցիայի դեպքերին

7. Հաշվի առնելով մեքենաների ներմուծման աննախադեպ աճի տեմպերը, ձեռնարկված միջոցառումների արդյունքում այսուհետ հնարավոր է մեքենան մաքսազերծել հանրապետության բոլոր մաքսատներում, որոնք այլևս աշխատում են առանց ընդմիջման ժամերի: Մշակվել և ՊԵԿ պաշտոնական կայքէջում ներդրվել է ֆիզիկական անձանց կողմից ներմուծվող անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների արժեքների էլեկտրոնային հաշվիչը, ինչը հնարավորություն է ընձեռել, որ ցանկացած անձի նախապես ծանոթանալ ավտոմեքենաների արժեքների վերաբերյալ մաքսային մարմինների տիրապետած տեղեկատվությանը: Այսինքն՝ քաղաքացին իր մեքենայի տվյալները գրում է և այնտեղ մոտավորապես տալիս է հաշվիչը, թե ինքն ինչքան մաքսատուրք պետք է վճարի:

8. Այս տարի հուլիսի 1-ից կբարձրանան զինվորականների աշխատավարձերը, սեպտեմբերի 1-ից կբարձրանան ուսուցիչների աշխատավարձերը։ Ընդ որում՝ զինվորական շարքային-պայմանագրային կազմի աշխատավարձը կբարձրանա շուրջ 20 տոկոսով, իսկ առանձնահատուկ պայմաններում ծառայություն իրականացնող զինվորների աշխատավարձը՝ շուրջ 30 տոկոսով։ Կբարձրանա նաև ժամկետային զինվորական ծառայողների դրամային բավարարման չափը։

9. Պահուստային ֆոնդից 5.7 միլիարդ դրամ է հատկացվել զինվորական կենսաթոշակառուների բնակարանային կարիքները հոգալու համար, ընդ որում մարզերում բնակվող շահառուների նկատմամբ պետության ունեցած բնակարանային պարտավորությունները լրիվ կկատարվեն։ Այդ պարտավորությունները մասամբ կկատարվեն նաև Երևանում բնակվող շահառուների համար:

Пресс-конференция премьер-министра Никола Пашиняна по итогам первого года пребывания на посту (8 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Մարզպետը 400 հազար դրամի կարիքն ունի. Փաշինյան

10. Շուրջ 700-ով կրճատվել է մարտական հերթապահություն իրականացնող ժամկետային զինծառայողների թիվը։ Նրանք փոխարինվել են պայմանագրայիններով։ Ոստիկանության զորքերը մասնակցում են հայ-ադրբեջանական պետական սահմանի պահպանությանը և ունեն իրենց պահպանության տեղամասը:

11. Սահմանապահ 47 մարտական դիրքեր ապահովվել են արդյունաբերական էլեկտրական հոսանքով, 73 մարտական դիրքեր ապահովվել են ջրամատակարարմամբ։ Շուրջ 180 մարտական դիրք ապահովվել է սառնարաններով։ Առաջիկայում սառնարաններով կապահովվեն ևս 45 մարտական դիրք։ Շուրջ 380 հատ լվացքի մեքենա է տրամադրվել զորամասերին։ Սահմանի երկայնքով տեղադրվել է 136 նոր ժամանակակից տեսադիտարկման սարք: Գործընթացը շարունակվում է:

12. Զինվորների նախասիրությունների ուսումնասիրությունների արդյունքում էական փոփոխությունների է ենթարկվել զորամասերի և մարտական դիրքերի սննդակարգը, որում ներառվել է լավաշ, արևածաղկի ձեթ, կարտոֆիլ, սոխ, տոմատի մածուկ, սեզոնին կտրվի լոլիկ և վարունգ։ Առաջիկայում կտրվի նաև մեղր, խոզի ճարպ, սխտոր, սև պղպեղ, կարմիր պղպեղ, պահածոյացված կարտոֆիլ, մակարոն և այլն։

13. Ժամկետային զինծառայողներն արդեն ապահովված են բարձրորակ շապիկներով և կիսավարտիքներով։ Առաջիկայում էական փոփոխության կենթարկվի զինվորականներին տրվող հագուստի, կոշիկի որակը։ Ժամկետային զինծառայողներին թույլ է տրվել ունենալ բջջային հեռախոսներ և մշտական կապի մեջ լինել ընտանիքի անդամների հետ: Իմիջայլոց, այս հեռախոսների հետ կապված գրում էին, որ իր տղան բանակում է, դրա համար են զինվորներին հեռախոս տվել: Այսինքն՝ վարչապետի որդին այն միակ զինվորն էր, որ հեռախոսով զանգելու պրոբլեմ պիտի ունենար և դրա համար բոլոր զինվորների հարցերը լուծվեցին:

Встреча и.о. премьер-министра Армении Никола Пашиняна и президента России Владимира Путина перед началом заседания Высшего Евразийского экономического совета (6 декабря 2018). Санкт-Петербург - Sputnik Արմենիա
Փաշինյանը հայտնեց, թե Պուտինը երբ կգա Հայաստան

14. Հայաստանը սկսել է СУ30СМ բազմաֆունկցիոնալ կործանիչների գնման գործընթաց: Սա հրապարակում եմ, որովհետև հայտնի փաստ է արդեն: Այլ սպառազինությունների և տեխնիկայի ձեռքբերման մասին տեղեկություններ չեմ կարող հրապարակել:

15. Զինծառայողների ապահովագրության 1000 դրամների հիմնադրամը սկսել է փոխհատուցել նաև 2008-2016 թվականների ընթացքում մարտական գործողությունների ժամանակ զոհված կամ առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին և նրանց ընտանիքներին։ Արդյունքում ևս 339 շահառուներ ամսական կստանան 100-400 հազար դրամ փոխհատուցում: Հեղափոխությունից առաջ հիմնադրամը փոխհատուցում էր միայն 2016 թ. դեկտեմբերի 30-ից հետո տեղի ունեցած դեպքերը:

16. 410 բնակարաններ սեփականության իրավունքով անհատույց տրամադրվել են զինծառայողներին և զոհված զինծառայողների ընտանիքներին։ Պայմանագրային զինծառայողին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու փոխհատուցման գումարների չափը բարձրացվել է միջինը 24 տոկոսով: 107 զինծառայողների նորակառույց շենքերում անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել են բնակարաններ:

17. Կուտակային կենսաթոշակի համակարգում 2018թ. հուլիսի 1-ից կատարված փոփոխությունների արդյունքում 209 հազար մարդու աշխատավարձը բարձրացել է. ևս 200 հազար մարդու աշխատավարձ կբարձրանա Հարկային օրենսգրքի փոփոխությունների արդյունքում:

18. 85 հազար թոշակառու-նպաստառուների թոշակը բարձրացվել է պարենային աղքատության գծից՝ նրանց ծայրահեղ աղքատության շեմից դուրս բերելու համար:

Партийные былеты РПА в Гюмри - Sputnik Արմենիա
Հանրապետական կուսակցությունը կասեցնելը պոզով–պոչո՞վ է լինում. Փաշինյան

19. Ի հեճուկս ստորագրված պայմանագրի՝ խմելու ջրի սակագինը չի բարձրացել կառավարության վարած բանակցությունների արդյունքում: Սոցիալապես անապահով խավերի համար սահմանված քվոտայով 20 և 10 դրամով էժանացել են բնական գազի և էլեկտրական էներգիայի սակագները:

20. 2018 թվականի հուլիսի 1-ից, այնուհետև 2019 թվականի հունվարի 1-ից բարձրացվել են առաջնային օղակի ավելի քանի 10.000 բուժաշխատողի աշխատավարձերը՝ գրեթե 30 տոկոսով: Երևանի ու մարզերի բոլոր պետական առաջնային օղակի 15 000 բուժաշխատողներ ներառվել են սոցիալական փաթեթում և կօգտվեն առողջապահական բաղադրիչից:

21. Հանրապետության մի շարք պետական բուհերում բարձրացվել է աշխատակիցների աշխատավարձը: Պետական տնտեսագիտական համալսարանում հրավիրյալ դասախոսների ժամավճարը աճել է 3 անգամ։ Ընդհանուր առմամբ ավելացել է թվով շուրջ 2600 դասախոսների աշխատավարձ:

22. Հայաստանի Ատոմային էլեկտրակայանի շուրջ 1650 աշխատակիցների աշխատավարձ բարձրացել է միջինը 16 տոկոսով, մայիս ամսին կբարձրանա Հայաստանի բարձրավոլտ էլեկտրացանցերի շուրջ 650 աշխատակիցների աշխատավարձը՝ միջինը 27 տոկոսով:

День независимости Армении (21 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
ԱԱԾ–ն զբաղվում է, բայց չի հայտարարում. Փաշինյանը խոսեց օտարերկրյա գործակալների մասին

23. Բնության հատուկ պահպանվող տարածքների ՊՈԱԿ-ներում միջինը 40 տոկոսով, որոշ դեպքերում՝ 100 տոկոսով բարձրացվել են շուրջ 530 աշխատակիցների աշխատավարձերը: «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն ՓԲԸ-ի կողմից ամբողջությամբ վերազինվել է եղանակի ստացման համակարգը, 30 տոկոսով բարձրացվել է թվով 39 աշխատակիցների աշխատավարձերը, 2017թ. համեմատ 100 տոկոսով աճել է շահութաբերությունը: «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում իրականացված բարեփոխումների արդյունքում միջինում 10,7 տոկոսով բարձրացվել է 148 աշխատակցի աշխատավարձը: Գեղարքունիքի մարզի 44 դպրոցներում խնայողությունների հաշվին 1722 ուսուցչի և տնտեսական աշխատողների աշխատավարձը բարձրացել է 6-15 տոկոսով: Արմավիրի մարզի մանկապարտեզներում և ՊՈԱԿ-ներում, Արմավիր քաղաքի մոտավորապես 485 աշխատողների աշխատավարձն ավելացել է միջինը 10 տոկոսով: Եվ այսպես տարբեր տեղային հատվածներում, ես չեմ ուզում ամբողջական ցանկը հրապարակել, տեղի են ունեցել աշխատավարձերի բարձրացում:

Премьер-министр Армении Никол Пашинян и личный представитель действующего председателя ОБСЕ, посол Анджей Каспрчик перед началом встречи с президентом Азербайджана Ильхамом Алиевом (29 марта 2019). Вена - Sputnik Արմենիա
Ղարաբաղյան հարցի վերաբերյալ գաղտնիքներ չկան. Նիկոլ Փաշինյան

24. Ներդրվել է ՀՀ ոստիկանության ծառայողների աշխատանքի վարձատրության բնագավառում նոր՝ ամսական պարգևատրումների համակարգ, որի արդյունքում 2019թ. հունվար, փետրվար և մարտ ամիսների համար վճարվել է պաշտոնային դրույքաչափերի, համապատասխանաբար, ըստ ամիսների՝ 27.7 տոկոսի, 25.08 տոկոսի և 25.03 տոկոսի չափերով պարգևավճար: Ներդրվել է աշխատանքի արդյունավետության գնահատման նոր համակարգ, համաձայն որի հանցագործությունների բացահայտման և կանխարգելման գործում արդյունավետ ակտիվություն ցուցաբերած ոստիկանները կարող են ստանալ իրենց ամսական աշխատավարձը երկու, երեք անգամ գերազանցող պարգևավճարներ: Այսինքն՝ մի ամսում մարդը կարող է իր ակտիվության արդյունավետության արդյունքում իր աշխատավարձը 3 անգամ գերազանցող պարգևավճար ստանալ: Ես այս կետը հատուկ եմ շեշտում, որովհետև նաև դեռ Հանրապետության հրապարակում ոստիկանությանը խոստացել եմ, որ նրանց աշխատավարձերը շոշափելիորեն կաճեն: ԱԱԾ-ում աշխատավարձերն աճել են 30 տոկոսով: Պետական կառավարման մարմիններում տեղի է ունեցել վճարումների ավելացում՝ նաև ձեզ հայտնի պարգևատրումների միջոցով:

25. Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը երկրորդ երեխայի ծնվելու դեպքում եռապատկվել է՝ 50 000-ի փոխարեն դառնալով 150 000 դրամ:

Премьер-министр Никол Пашинян, президент Армении Армен Саркисян, Карабаха Бако Саакян, спикер Парламента Ара Баблоян и католикос Гарегин второй посетили пантеон Ераблур (21 сентября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Ինչո՞ւ Արցախի նախագահները Մանվել Գրիգորյանի համար էլ դիմում չեն գրել. Փաշինյան

26. Կառավարության ընդունած որոշման արդյունքում 2020 թվականից սկսած ընտանիքում բռնության ենթարկված շուրջ 100 անձ կստանա մինչև 150 000 դրամ աջակցություն։ Օրենսդրական փոփոխության արդյունքում թրաֆիքինգի զոհ ճանաչված անչափահասները կստանան միանվագ դրամական աջակցություն 250 000 դրամի չափով:

27. Օրենսդրական փոփոխությունների արդյունքում ՀՀ առևտրային բանկերին հնարավորություն է տրվել ներել ֆիզիկական անձանց ժամկետանց վարկերի գծով կուտակված տույժերն ու տուգանքները, ինչի արդյունքում մինչ օրս ներվել են շուրջ 20 000 վարկառուների ժամկետանց վարկերի գծով տույժերն ու տուգանքները՝ շուրջ 11,5 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով:

28. Մաքրվել է շուրջ 125 հազար վարկառուների վարկային պատմությունը, ովքեր մինչև 50 000 դրամ ժամկետանց վարկային մնացորդ ունեին կամ հանդիսանում էին համավարկառու կամ երաշխավոր:

29. Կառավարության նախաձեռնությամբ 303 բռնադատված անձանց և նրանց առաջին հերթի ժառանգներին ներվել են արտոնյալ պայմաններով տրամադրված շուրջ 1 մլրդ 300 մլն դրամի վարկերը:

30. Կառավարությունը ներդրումային ծրագրերի շրջանակներում մաքսատուրքից ազատման արտոնություն է շնորհել է 49 ընկերության, որից 15-ը ստացել է նաև ԱԱՀ-ի հետաձգման արտոնություն, որի արդյունքում ներդրվում է շուրջ 255 մլրդ ՀՀ դրամ և ստեղծվում է 4000 նոր աշխատատեղ, իսկ միայն ԱԱՀ հետաձգման արտոնություն է տրամադրվել ևս 7 ներդրումային ծրագրի՝ շուրջ 21 մլրդ դրամի ներդրում կատարելու և մոտ 444 նոր աշխատատեղ ստեղծելու նպատակով։

Пресс-конференция премьер-министра Никола Пашиняна по итогам первого года пребывания на посту (8 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Մենք ուզում ենք երկրում նոր Սերժ Սարգսյա՞ն. Փաշինյանը` սուպերվարչապետական համակարգի մասին

31. «Փոքր և միջին խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման դեպքում քաղաքացու կատարած ծախսերի 50 տոկոսի չափով ետվերադարձ կտրամադրվի, սահմանամերձ գյուղերի դեպքում ետվերադարձը կկազմի 70 տոկոս:

32. Տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ ձեռք բերելու նպատակով վարկերը տրվում են 2 տոկոս, գյուղատնտեսական կոոպերատիվներին և սահմանամերձ գյուղերին՝ 0 տոկոս տոկոսադրույքով:

33. Ինտենսիվ պտղատու այգիների հիմնման, ոռոգման արդիական համակարգերի և կարկտապաշտպան ցանցերի ներդրման վարկերը տրամադրվում են 0-2 տոկոս տոկոսադրույքով: Ցածր տոկոսով վարկերի փոխարեն կարելի է օգտվել նաև արված ծախսերի 40-50 տոկոսի ետվերադարձի տարբերակից: Այսինքն՝ մարդն է ընտրում՝ էժան վարկ է ուզում, թե ներդրում է անում և գումարի 40-50 տոկոսը կառավարությունը ետ է վերադարձնում:

34. 2018 թվականին մթերված պտուղ բանջարեղենի և խաղողի դիմաց գյուղացիական տնտեսություններին տարեվերջին չվճարված գումարը կազմել է ընդամենը մթերման ընդհանուր արժեքի 0,7 տոկոսը՝ ի համեմատություն 2017 թվականին, երբ դա եղել է 5,9 տոկոսը:

35. Մարզերում շուրջ 290 սկսնակ ձեռնարկատերերի համար կազմակերպվել են դասընթացներ, ինչի արդյունքում պետական գրանցում են ստացել և բիզնես հիմնել 120 սուբյեկտներ, որոնցից 56-ը պետական միջոցներից ստացել են ֆինանսական աջակցություն: Ֆինանսական կրթության ծրագիրը ներդրվել է հանրապետության 360 դպրոցների 3100 ուսուցիչների ներառմամբ, և միաժամանակ հանրապետության բոլոր դպրոցներում ներդրվել է «Տեխնոլոգիա» առարկայի փորձնական ծրագիրը՝ ձեռնարկատիրական կրթության տարրերի ներառմամբ:

Газодобывающее предприятие - Sputnik Արմենիա
Մեր դիրքորոշումները հստակ արտահայտել ենք. Փաշինյանը` գազի գնի հնարավոր նվազման մասին

36. Տարածքային համաչափ զարգացման և սոցիալական վիճակի բարելավման նպատակով կառավարությունը 2018թ. համայնքներում իրականացրել է 152 ծրագիր՝ 3.8 մլրդ դրամ ընդհանուր ծավալով: 2017թ. նման ծրագրեր չեն իրականացվել: Կառավարությունը 2019-ին մտադիր է այս նպատակի համար հատկացնել 10 մլրդ դրամ:

37. 2019թ. առաջին եռամսյակում Հայաստանի համայնքների սեփական եկամուտներն աճել են 2 մլրդ դրամով: Բարձրավոլտ էլեկտրական ցանցերի շահույթը 2017թ. եղել է 1.3 մլրդ դրամ, 2018թ.՝ 3.3 մլրդ դրամ:

38. Հայաստանի ծրագրավորողներն այսուհետ կարող են իրենց ստեղծած հավելվածները վաճառել խոշորագույն շուկաներից մեկում՝ «Google Play» հարթակում, ինչը նախկինում անհնար էր: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հարկային արտոնություններից օգտվողների ցանկն ընդլայնվել է և այժմ հարկային արտոնություններ են ստանում նաև էլեկտրոնային համակարգերի արտադրությամբ և համակարգչային անիմացիայով զբաղվող նորաստեղծ ընկերությունները: Հիմա օրենսդրական նախաձեռնություն է քննարկվում, որի արդյունքում էլեկտրամոբիլների ներմուծումը Հայաստանի Հանրապետություն կազատվի ավելացված արժեքի հարկից:

39. 10.5 միլիոն ԱՄՆ դոլար ֆինանսավորում է ստացել և մեկնարկել է «Ինժեներական քաղաք» ծրագիրը: 2018 թվականին ակտիվ գործող ՏՀՏ ընկերությունների թիվը հասել է շուրջ 800-ի՝ ապահովելով 23 տոկոս աճ 2017 թվականի համեմատ: 2018թ. Հայաստանի ծրագրավորման և ծառայությունների ոլորտի շրջանառությունը կազմել է մոտ 730 միլիոն ԱՄՆ դոլար, համակցված տարեկան աճը կազմել է 28 տոկոս, 2018թ. ՏՀՏ ոլորտում զբաղվածների թիվը հասել է 19.552-ի, ինչի արդյունքում մոտ 27 տոկոս աճ է արձանագրվել 2017թ.-ի համեմատ:

Главы гос.контрольной службы Давид Санасарян и Спец.следствееной службы Сасун Хачатрян перед началом заседания правительства Армении (11 апреля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Եթե թևեր ի հայտ գան, ես դրանք կկտրեմ. ի՞նչ թևեր է պատրաստվում կտրել Փաշինյանը

40. Ավելի քան 20 հուշագիր է կնքվել նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և գործատուների միջև, ինչի արդյունքում Կրթության և գիտության նախարարության հաստատությունները, ուսումնարանները մասնագետներ են պատրաստում այդ կազմակերպությունների համար, ներդրվում են նոր մասնագիտություններ, ընկերությունների կողմից տրամադրվում են մասնագիտական սարքեր և լաբորատորիաներ։

41. Հանրակրթական ուսումնական հաստատություններում ռոբոտաշինության խմբակներ և ինժեներական լաբորատորիաներ հիմնելու համար 2018 թվականին հատկացվել է շուրջ 186 միլիոն դրամ, իսկ 2019 թվականի համար՝ 352 միլիոն դրամ, ինչի արդյունքում 2019 թվականի առաջին եռամսյակի դրությամբ ՀՀ բոլոր մարզերում առկա են 263 ռոբոտաշինության խմբակներ և ինժեներական լաբորատորիաներ, որտեղ գործում է 308 խմբակ, ծրագրում ընդգրկված է շուրջ 6.500 սովորող: 2017թ.-ի համեմատ ծրագրում ընդգրկված աշակերտների թիվն ավելացել է 2.500-ով:

42. Կառավարության կողմից մշակված և վերջնական ընդունված օրենսդրական փոփոխությունների արդյունքում հանքարդյունաբերական ոլորտի մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտումը դարձել է պարտադիր: Այսինքն մենք առաջիկայում չենք ունենալու հարց, թե այս հանքն ում է պատկանում, որովհետև մենք պետք է գնանք օվշոր, օվշորի օվշոր, օվշորի օվշորի օվշոր և բացահայտենք, թե ով է իրական սեփականատերը, ընդ որում սա պարտադիր է:

43. Վարչական համաներման արդյունքում շուրջ 150.000 անձ ազատվել է երթևեկության կանոնների խախտման համար նախկինում կուտակած 13,7 մլրդ դրամ տուգանքի գումար վճարելու պարտավորությունից: Նախորդ 12 ամսվա ընթացքում տեսանկարահանման և լուսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումները նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 485.880-ով։ 60 կմ/ժ-ից ցածր արագությամբ ռեժիմի վայրերում լուսանկարահանող-արագաչափ սարքերի գործադրումը դադարեցվել է ընդհանրապես: Էապես աճել է կանխարգելիչ նշանակություն ունեցող երթևեկության կանոնների խախտում արձանագրած անձանց էլեկտրոնային եղանակով նախազգուշացնելու դեպքերի քանակը: Նախորդ ժամանակաշրջանում այդպիսի զգուշացում արվել է 84.421, մեր ժամանակահատվածում՝ 221.617: Սա այն դեպքն է, երբ քաղաքացուն տուգանելու փոխարեն պարզապես ուղարկվում է իր կատարած խախտման տեսագրությունն՝ ի գիտություն:

Второй президент Республики Армения Роберт Кочарян в гостях у Sputnik Армения - Sputnik Արմենիա
Փաշինյանը թվարկեց քրեական գործերով անցնող պաշտոնյաներին

44. Ուսանողական վարկեր հասանելի են համապատասխանաբար 6 տոկոսով՝ բարձր առաջադիմությամբ ուսանողների համար և 7 տոկոս տարեկան տոկոսադրույքով, նախկին 9 տոկոս և 10 տոկոսի փոխարեն, վարկավորման գումարները դարձել են 700 հազար դրամ նախկին 450 հազար դրամի փոխարեն:

45. Զինծառայողները հնարավորություն ունեն իրենց բարձր տոկոսադրույքով և կարճ ժամկետով վարկերը վերակառուցել ավելի ցածր տոկոսադրույքով վարկերի: Ծրագրի մեկնարկից մինչև այսօր արդեն վերակառուցվել են շուրջ 650.000 վարկ՝ 350 մլն դրամ ծավալով: Արդյունքում վարկի տոկոսադրույքը նվազում է մինչև 10 տոկոսով, վճարման ժամկետը կարող է երկարացվել վարկառուի ցանկությամբ։

46. Բանկային հաշիվներին առկա դրամական միջոցների հարկային արգելադրման էլեկտրոնային համակարգի փորձարկումը մեկնարկել է: Համակարգը տնտեսվարող սուբյեկտներին թույլ է տալիս ազատորեն տնօրինել իրենց հաշիվներին առկա հարկային պարտավորություններից ավել գումարները, որոնք նախկինում ամբողջությամբ սառեցվում էին: Այստեղ ուշադրություն դարձրեք՝ խոսքը տնտեսվարող սուբյեկտների մասին է, որոնց պարագայում տուգանքի դեպքում բոլոր հաշիվները, բոլոր միջոցները սառեցվում էին:

47. 2018 թվականի հոկտեմբերին Եվրոպական ներդրումային բանկի և Կենտրոնական բանկի միջև կնքվել է 50 մլն եվրո գումարի վարկային պայմանագիր փոքր և միջին ձեռնարկության վարկավորման նպատակով: Այն չի հանդիսանում կառավարության պարտք և չի ներառվում պարտքի սահմանափակումների հաշվարկում և ծախսվելու է փոքր և միջին ձեռնարկություններին վարկավորելու համար:

Пресс-конференция премьер-министра Никола Пашиняна по итогам первого года пребывания на посту (8 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ներդրողները խոստացել են 4000 նոր աշխատատեղ և 255 մլրդ դրամի ներդրում. Փաշինյան

48. 2019 թվականի օգոստոսից գովազդների ժամանակ վարկերի փաստացի տոկոսադրույքն այսուհետ կհրապարակվի անվանական տոկոսադրույքին համահունչ՝ միևնույն տառաչափով և տեսանելի վայրում: Այսինքն կբացառվի այն իրավիճակը, երբ հայտարարված և իրական տոկոսադրույքների միջև գոյություն ունի տարբերություն:

49. Սրտի ստենտավորման վճարովի գներն իջել են 250 հազար դրամով, իսկ «Stent for life» (սրտի անվճար ստենտավորում) ծրագրում կատարվել է փոփոխություն, որի արդյունքում ոչ դեղապատ ստենտի փոխարեն տեղադրվում է դեղապատ ստենտ։

50. Փետրվարի 1-ից մեկնարկել է սուր իշեմիկ ինսուլտի դեպքում անվճար բուժման ծրագիրը, որի արդյունքում արդեն իսկ 85 քաղաքացի պետպատվերի շրջանակներում ստացել է անվճար բուժօգնություն: Սա այն դեպքն է, երբ ինսուլտը բուժվում է առանց որևէ տեսանելի հետևանքների, ինչպես սրտի ստենտավորման պարագայում է էֆեկտ լինում, եթե իհարկե հաջող է անցնում, նույն էֆեկտն ունենում ենք նաև ինսուլտի դեպքում:

51. Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված շուրջ 230 հազար քաղաքացի սկսել է օգտվել բարելավված հիվանդանոցային բուժօգնության փաթեթից՝ ներառյալ 18 տեսակի նորագույն թանկարժեք ծառայությունները: Այստեղ տեսանելի փոփոխությունն այն է, որ պետպատվերի շրջանակը կառուցվել է այնպես, որպեսզի քաղաքացին հավելյալ վճարումներ անելու անհրաժեշտություն չունենա:

Пресс-конференция премьер-министра Никола Пашиняна по итогам первого года пребывания на посту (8 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ո՞ր ոլորտի աշխատակիցների աշխատավարձերն են բարձրացել և ի՞նչ է խոստանում Փաշինյանը

52. Ստոմատոլոգիական բուժօգնությունը կազմակերպվում է անվճար 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձանց, մինչև 7 տարեկան երեխաների, մինչև 18 տարեկան սոցիալապես անապահով երեխաների, նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց համար՝ նախկինում գործող համավճարային սկզբունքի փոխարեն:

53. Չարորակ ուռուցքների վիրահատություն իրականացվում է անվճար պետական բյուջեի միջոցներով: 15 անուն մանկական հակաուռուցքային դեղեր են ձեռք բերվել՝ ապահովելով հանրապետության ամբողջ պահանջարկը: Այս դեղերի մի մասն արդեն շրջանառության մեջ են, մյուսն արդեն տեղ է հասել՝ մաքսային պահեստներում է:

54. Հայաստանում ներդրվել է սանիտարական ավիացիայի ծառայություն, որի արդյունքում հեռավոր բնակավայրերից արդեն իսկ տեղափոխվել է 11 հիվանդ:

55. Մեծ թափ է հաղորդվել դեռևս 2006թ. մեկնարկած Հայաստան-Իրան 3-րդ էլեկտրահաղորդման գծի շինարարական աշխատանքներին, ինչի շնորհիվ 2018թ. վեց ամսվա արդյունքներով կատարվել են մոտավորապես նույն քանակի աշխատանքներ, ինչ նախորդ 12 տարվա ընթացքում:

56. 2018թ. 60 տոկոսով գերակատարվել է ճանապարհաշինարարության պլանը: Նորոգվել է 200 կմ ճանապարհ, 11 տրանսպորտային օբյեկտ: 2019թ. նախատեսվում է նորոգել շուրջ 300 կմ ճանապարհ, 12 տրանսպորտային օբյեկտ: Կենսական նշանակության բարելավման ծրագրերի շրջանակներում 2018թ. վերականգնվել է 62.3 կմ ճանապարհ, որը ներառում է Շիրակի, Տավուշի, Արարատի, Վայոց ձորի, Արագածոտնի, Սյունիքի մարզերի 21 համայնքներ՝ շուրջ 23.000 բնակչությամբ: 2019թ. նախատեսվում է հիմնանորոգել շուրջ 58 կմ ընդհանուր երկարությամբ կենսական նշանակության ճանապարհներ: Այս տարվա մեր ճանապարհաշինության ծրագիրը, այսինքն ֆինանսավորումը հատկացված է, մնացածը կախված է շինարարներից: Այս տարի ռեկորդային ծավալների ճանապարհաշինարարություն է իրականացվելու Հայաստանի Հանրապետությունում վերջին 9-10 տարվա համար:

Пресс-конференция премьер-министра Никола Пашиняна по итогам первого года пребывания на посту (8 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ո՞ր ոլորտի աշխատակիցների աշխատավարձերն են բարձրացել և ի՞նչ է խոստանում Փաշինյանը

57. 11 քաղաքների և 41 գյուղերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգում վերակառուցվել են շուրջ 555 կմ նոր ջրագծեր, 36.5 կմ կոյուղագծեր, տեղադրվել են 27.400 հատ անհատական տների ջրաչափական հորեր: Ձկնաբուծական տնտեսությունների 19 ջրառի կետերում և 97 փոքր ՀԷԿ-երում տեղադրվել են առցանց հոսանքաչափական սարքավորումներ, արձանագրվել և տեսչություն է ուղարկվել 372 ջրօգտագործման խախտումներ (նախորդ երեք տարվա ընթացքում այդպիսի ընդամենը 15 խախտում է հայտնաբերվել), Արարատյան արտեզյան ավազանից խնայվել է 706 լ/վ ջուր։

58. Հանրապետությունում առկա շուրջ 350 ԱԳԼՃԿ-ում իրականացվում են զուգարանների վերանորոգման աշխատանքներ, որոնց մի մասում աշխատանքներն ավարտված են։ Այս փաստը ես շատ կարևոր եմ համարում զբոսաշրջության զարգացման տեսակետից, որովհետև 15 տարի է մեր երկրում քննարկվում է, որ այս զուգարանների պրոբլեմը չի լուծվում, և մեր կառավարությունը՝ իմ հանձնարարականով, Տարածքային կառավարման նախարարությունը ավոտագազալցման կայաններին պարտավորեցրել է օրենքով իրենց պարտավորությունները կատարել: 2018թ. 2017թ.-ի համեմատությամբ Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 10.5 տոկոսով:

59. Գյուղատնտեսական և կոմունալ ծառայությունների համար նախատեսված մեքենասարքավորումներ են ձեռք բերվել միավորված 18 համայնքների համար՝ 94 միավոր տեխնիկա, շուրջ 3.7 մլն դոլար արժողությամբ:

60. Հիմնվել են 17 նախակրթարան Երևանում և մարզերում՝ շուրջ 425 երեխայի ընդգրկմամբ:

61. Փոխհատուցվել է ապրիլյան պատերազմի օրերին մարտական հերթապահություն կատարած ուսանողների վարձավճարը 50 տոկոսով՝ նախկին 30 տոկոսի փոխարեն, իսկ 2 և ավելի երեխա ունեցող ուսանողների վարձավճարը փոխհատուցվել է 100 տոկոսով՝ պետական բյուջեի միջոցներով: Այս ծրագիրը նախկինում էլ է եղել, բայց եղել է ֆինանսավորումը հիմնադրամների, մասնավորապես, օրինակ` երիտասարդական հիմնադրամների միջոցով, որ բուհերը փոխանցել են երիտասարդական հիմնադրամին, այնտեղից ֆինանսավորվել է: Քանի որ այս մեխանիզմը կտրվել է, այդ մեխանիզմի արդյունքում նաև որոշ բուհերում աշխատավարձերի բարձրացում է տեղի ունեցել: Կառավարությունը ՀԲԸՄ-ի, «Գալուստ Կյուլպենկյան» հիմնադրամների համաֆինանսավորմամբ փոխհատուցել է 2018-2019թթ. ուստարվա սիրիահայ ուսանողների ուսման վարձավճարների 50 տոկոսի չափով, որի վերաբերյալ ընդունվել է կառավարության համապատասխան որոշում: Հայտագրվել է 294 ուսանող, որից 47-ի ուսման վարձավճարների 50 տոկոսը՝ մոտ 13 մլն 700 հազար դրամի չափով փոխհատուցվել է կառավարության կողմից:

Пресс-конференция премьер-министра Никола Пашиняна по итогам первого года пребывания на посту (8 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
100 փաստ եմ ներկայացնում, որ թիվը կլոր լինի. Փաշինյանի տնտեսական թվերը

62. Շուրջ մեկ միլիարդ դրամով ավելացել է ավագ դպրոցների ֆինանսավորումը, ինչի արդյունքում վերացվել է դպրոցի ուսուցիչների աշխատավարձի նվազման վտանգը, որն առաջացել էր նախորդ կառավարության կողմից ֆինանսավորման բանաձևը փոխելու հետևանքով: Արդյունքում դպրոցները ստիպված չեն եղել կրճատել աշխատավարձերը, որոշ տեղերում էլ վերականգնվել են նախորդ տարվա սկզբին կրճատված վարձատրությունը:

63. Աշխատանք է տարվել դպրոցներն ու ուսումնական այլ հաստատություններն ապաքաղաքականացնելու ուղղությամբ, ինչի արդյունքում՝ մեկ համապետական ընտրության և ՏԻՄ ընտրությունների ժամանակ ուսումնական հաստատությունները չեն ներգրավվել ընտրական գործընթացներում, չեն նկատվել ուսումնական հաստատություններում ցուցակագրման, քարոզչության, ուղղորդման և նմանատիպ այլ դեպքեր:

64. «Դպրոցական բաժանորդային ծրագրի» արդյունքում շուրջ 380.000 աշակերտներ և 35.000 ուսուցիչ ստացել են և դեռ կստանան եռակի անվճար մուտքի հնարավորություն մշակութային հաստատություններ՝ թանգարան, թատրոն, համերգասրահ։ Ներդրվել է «Դաս Ա» ծրագիրը, որը հիմա պիլոտային ծրագրով իրականացվում է Երևանի դպրոցներում, որի շրջանակում Երևանի պետական սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտներն այցելում են Երևանի ավագ դպրոցներ և իրականացնում երաժշտական կրթություն: Ծրագրի շրջանակում դպրոցականներին տրամադրվում է շուրջ 13 հազար անվճար տոմս: «Քո արվեստը դպրոցում» ծրագրի շրջանակում մրցույթի արդյունքում մշակութային շուրջ 50 գործիչներ հանրակրթական բոլոր հաստատություններում ներկայացնում են իրենց արվեստը: Ես այս կետը շատ կարևոր եմ համարում: Օրինակ` գրողներ, արվեստագետներ կառավարության կողմից հայտարարված մրցույթի մասնակցել են, ծրագիր են ներկայացրել և ստացել են որոշակի ֆինանսավորում, որպեսզի գնան դպրոցներ և իրենց արվեստը ներկայացնեն երեխաներին:

Выступление руководителя фракции Просвещенная Армения Эдмона Марукяна на заседании парламента Армении (15 января 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Երևանի խնդիրների պատասխանատուն Փաշինյանն է. Մարուքյան

65. Գրահարատարակչական և հարակից ծրագրերի իրականացման արդյունքում ՀՀ ամբողջ տարածքում գրադարաններն աննախադեպ կերպով համալրվել են առավել քան 25.000 միավոր ժամանակակից և արժեքավոր գրականությամբ: 2018թ. Երևանի գրախանութներում երրորդ հանրապետության պատմության ընթացքում ռեկորդային թվով գիրք է վաճառվել:

66. 2018թ. գրանցվել է 20.229 անհատ ձեռնարկատեր, որը 2017թ.-ի համեմատ ավելի է 5.492-ով։ 2018թ. գրանցվել է 6.137 սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, որն էլ 2017թ. համեմատ ավելի է 1.694-ով։ Իսկ 2019թ. առաջին եռամսյակում գրանցված ԱՁ-ների թիվը կազմել է 6.059, որը 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 1.475-ով, իսկ 2017թ. առաջին եռամսյակի համեմատ ավելի է 2.753-ով։

67. Կառավարության պարտքի նվազեցման ծրագրի ներդրման արդյունքում 2018թ.-ին նախորդ տարվա համեմատ կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը նվազել է 2.3 տոկոսային կետով՝ կազմելով 51.4 տոկոս:

68. Փոխվել է դեսպաններ նշանակելու մոտեցումը: Վերջին մեկ տարվա ընթացքում դիվանագիտական համակարգում ոչ մի քաղաքական նշանակում չի արվել և դեսպանների պաշտոնում նշանակվել են միայն պրոֆեսիոնալ դիվանագետներ՝ հիմնականում պահպանելով ռոտացիայի սկզբունքը: Սա իհարկե չի նշանակում, որ տեսականորեն բացառվում են քաղաքական նշանակումները դեսպանների պաշտոնում, բայց դրանք միջազգայնորեն ընդունված շրջանակներից երբեք դուրս չեն գա:

Премьер-министр Армении Никол Пашинян с супругой Анной Акопян посетили YereWine на улице Сарьяна (3 мая 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանը որոշել է արձակուրդ գնալ

69. «Համաշխարհային մամուլի ազատության ինդեքսում» Հայաստանը 2018 թվականի արդյունքներով առաջընթաց է գրանցել՝ 19 կետով բարելավելով իր դիրքերը և հայտնվելով 61-րդ հորիզոնականում: Մամուլը Հայաստանում ազատ է, քան երբևէ: Ըստ Freedom House միջազգային կազմակերպության «Համացանցի ազատության մասին 2018 թվականին» (Freedom on the Net) զեկույցի՝ Հայաստանը գրանցել է զգալի առաջընթաց՝ «մասամբ ազատ» երկրների շարքից անցում կատարելով «ազատ» երկրների շարք: 66 երկրների շարքում Հայաստանն այն 19 երկրներից է, որտեղ համացանցի ազատությունը գրանցել է նշանակալի առաջընթաց: 2018 թվականին The Economist հանդեսի կողմից Հայաստանը ճանաչվել է տարվա երկիր:

70. 2018 թվականի հոկտեմբերի 31-ին հրապարակված «Գործարարությամբ զբաղվելը 2019 - վերապատրաստում և բարեփոխումներ» վարկանիշային զեկույցի տվյալներով՝ Հայաստանը 190 երկրների շարքում արձանագրել է դիրքի առաջընթաց 6 կետով՝ 47-րդ տեղից բարձրանալով 41-րդ տեղը: «Fitch Raiting» միջազգային վարկանիշային գործակալությունը 2018 թվականի դեկտեմբերի 3-ին հրապարակած զեկույցում հաստատել է Հայաստանի երկարաժամկետ վարկանիշը B+ մակարդակում՝ դրական կանխատեսմամբ: 2016 և 2017 թվականներին նույն վարկանիշը եղել է B+ մակարդակում՝ կայուն կանխատեսմամբ, այսինքն՝ մեկ մակարդակ Հայաստանի վարկանիշը բարձրացվել է: Հայաստանն առաջընթաց է արձանագրել նաև մի շարք այլ միջազգային ինդեքսներում, այդ թվում՝ 13 կետանոց առաջընթաց Երջանկության ինդեքսում:

71. Քրեական գործերով որպես մեղադրյալ ներգրավվել են երկրի պաշտոնաթող նախագահ, փոխվարչապետ, պաշտպանության նախարար, Գլխավոր շտաբի նախկին պետ, բնապահպանության նախարար, ԴԱՀԿ պետ և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Ընդ որում, նախկին փոխվարչապետին կալանավորելու՝ նախաքննության մարմնի միջնորդությունը դատարանը մերժել է: Որպես մեղադրյալ՝ ներգրավվել են երկու գործող փոխնախարար, ՊՎԾ պետ եւ այլ գործող պաշտոնյաներ: Ես սա չեմ ասում որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտելով, ուղղակի որպես վիճակագրական փաստ, աննախադեպ վիճակագրական փաստ:

72. Վերջին մեկ տարվա ընթացքում տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների, այդ թվում՝ Երևանի ավագանու ընտրություններ, ԱԺ արտահերթ ընտրություններ, որոնք բոլորն են գնահատվել են ազատ, արդար, մրցակցային և թափանցիկ: Երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ ընտրվել է կին քաղաքապետ: 2018-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններն առաջինն էին, որոնց արդյունքները չեն վիճարկվել դատական կարգով: Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի օրը տեղի է ունեցել Հայաստանի պատմության համար աննախադեպ իրադարձություն՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցող բոլոր ուժերի առաջին դեմքերի մասնակցությամբ բանավեճ է կայացել՝ Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում: Ընտրական համակարգի նկատմամբ ժողովրդի վստահությունը վերականգնված է:

Пресс-конференция министра по чрезвычайным ситуациям Феликсa Цолакянa (19 апреля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
«Մեկը տերտեր է սիրում, մեկը` տերտերի կնիկ». նախարարը` Փաշինյանի աշխատանքի մասին

73. Երկրում հաղթահարված է համակարգային կոռուպցիան: Օլիգարխիան զրկված է կառավարության որոշումների վրա ազդելու լծակներից:

74. Կառավարության գործունեության արդյունքում Հայաստանի Հանրապետությունում օրենքի առաջ արտոնյալներ չկան։ Քաղաքացիների քաղաքական և քաղաքացիական իրավունքները պաշտպանված են և լիարժեք կիրառելի։ Հետևողականորեն իրականացվել է դատական և գործադիր իշխանությունների տարանջատում և ապահովվել է դատարանի անկախ գործունեությունը: Կառավարությունն առաջնորդվել է դատական համակարգի անկախության սկզբունքով՝ բացառելով հրահանգավորման որևէ մեխանիզմի կամ դրսևորման գոյությունը։

75. Հայաստանի Հանրապետությունում չկան քաղբանտարկյալներ և քաղաքական հալածյալներ:

76. Ազգային ժողովի և նախագահական նստավայրի դռները բաց են հանրության առաջ: Բաղրամյան 26-ին վերադարձվել է ՀՀ նախագահի նստավայրի կարգավիճակը:

77. Կառավարության նիստերը դռնբաց են և հրապարակային՝ ի հեճուկս հեղափոխությունից առաջ ընդունված օրենքի, որով նախատեսվում էր, որ կառավարության նիստերը պետք է լինեն դռնփակ:

78. Սկսվել է նախարարությունների թիվը կրճատելու գործընթաց. Կրճատվում է 1-ին փոխվարչապետի պաշտոնը, որը դեռ այդ կարգավիճակի հիմնադրման պահին ընդդիմությունը համարում էր հակասահմանադրական:

Премьер-министр Армении Никол Пашинян принчл участие на тематическом обсуждении Формировка будущего демократии (23 января 2019). Давос - Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանի դեմ փորձում են բացել «երկրորդ ճակատը»

79. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում և Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում ընդդիմությանն առաջարկվել է թեկնածուներ ներկայացնելու քվոտա: Այս առաջարկն առաջիկայում կստանա նաև օրենսդրական տեսք:

80. 2018 թվականին Հայաստան ժամանածների թիվը 15313-ով գերազանցել է մեկնածների թվին, ինչն առաջին անգամ է արձանագրվել վերջին 12 տարիների ընթացքում: Եվրոստատի տվյալներով՝ 2018 թվականին ԵՄ երկրներից ապաստան հայցած ՀՀ քաղաքացիների թիվն ավելի քան 3 անգամ նվազել է: Նախորդ տարի ԵՄ երկրներից ապաստան է հայցել ՀՀ 2190 քաղաքացի, մինչդեռ 2017 թվականին այդ թիվը կազմել է 6805, այսինքն՝ մեկ տարվա ընթացքում ավելի քան 3 անգամ նվազել է այդ թիվը: Ներգաղթային միտումները շարունակվում են. այս տարի առաջին եռամսյակում Հայաստան վերադարձած քաղաքացիների թիվը 2536-ով գերազանցում է մեկնածների թվին: Այստեղ ուզում եմ մի նրբության մասին էլ ասել. երբ անցած տարի ես հրապարակեցի, շատ մտահոգություններ կային, որ այլ երկրներից ապօրինի միգրանտներ կան և այլն, և այլն, ուրեմն այս տարվա առաջին եռամսյակում մոտավորապես 3000 այդպիսի միգրանտ հեռացել է ՀՀ-ից: Ընդ որում, մենք ոչ մի, այդպես ասած, ռեպրեսիվ միջոցներ չենք ձեռնարկել, պարզապես օրենքով նախատեսված ինչ-ինչ միջոցներ ենք ձեռնարկել, հետաքրքրվել ենք, այդ մարդկանց հետ խոսել ենք:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տնական գինի ու լավաշ է համտեսում Արարատի մարզում - Sputnik Արմենիա
Այ էս եղավ հայերեն․ Փաշինյանին գինի, պանիր ու լավաշ հյուրասիրեցին Արարատում․ տեսանյութ

81. Հիշում եք, որ փաստը կրկնվել էր, հիմա պարտքն ուզում եմ վերադարձնել՝ շատ հաճելի մի փաստով: Այս տարվա առաջին եռամսյակում ամուսնությունների թիվը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցել է 5 տոկոսով, ամուսնալուծությունները նվազել են 17 տոկոսով: Մենք այս ամեն ինչի հետ ոչ մի կապ չունենք, այս ամեն ինչի հետ կապ ունի ՀՀ քաղաքացին, ով երկրում ինքն իր կարգավիճակը և տրամադրությունը ստեղծում է: Մեր կապն այն է, որ հավաքագրում ենք ու ներկայացնում ենք ձեզ, մնացածն անում են քաղաքացիները, այդ թվում՝ լրատվամիջոցները:

82. Տնտեսական մենաշնորհները վերացված են: 2018 թվականի վերջին շաքարավազ ներմուծող ամենախոշոր ընկերության տեսակարար կշիռը կազմել է 78 տոկոս՝ նախկին 95 տոկոսի փոխարեն, բանան ներմուծող ամենախոշոր ընկերության տեսակարար կշիռը՝ 38 տոկոս՝ նախկին 57 տոկոսի փոխարեն, բենզին ներմուծող ամենախոշոր ընկերության տեսակարար կշիռը՝ 29 տոկոս՝ նախկին 43 տոկոսի փոխարեն, իսկ դիզվառելիքի մասով՝ 29 տոկոս՝ նախկին 51 տոկոսի փոխարեն: Սա, ուշադրություն դարձրեք, 2018 թվականի մայիսից մինչև դեկտեմբեր արձանագրված ցուցանիշներն են: Սրա հետ նույնպես մենք կապ չունենք, պարզապես ինչ-որ գործարարներ որոշել են, որ շաքարավազ ներկրեն Հայաստանի Հանրապետություն, բենզին և այլն, ինչ ուզենան, ներկրեն: Բնականաբար, մենք չենք որոշում՝ ով ինչ ներկրի:

Пресс-конференция премьер-министра Армении Никола Пашиняна (20 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Հայ շախմատիստները բաց նամակ են հղել Նիկոլ Փաշինյանին

83. Լուծվել է քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածության խնդիրը: 2019 թվականի ապրիլի 1-ի դրությամբ՝ քրեակատարողական հիմնարկներում պահվում է 2287 անձ, ինչը 1248-ով պակաս է 2018 թվականի նույն ժամանակահատվածից: Տեղի է ունեցել լայնածավալ քրեական համաներում: Սկսել է գործել պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտը. պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատվել է 276 անձ, այդ թվում՝ մեկ ցմահ ազատազրկման դատապարտված անձ: Ցմահ և առանձնապես ծանր հանցագործության համար (որոշակի ժամկետով) ազատազրկման դատապարտված անձանց կարճատև և երկարատև տեսակցությունների թիվը կրկնապատկվել է. տարվա ընթացքում առնվազն 6 կարճատև և 2 երկարատև տեսակցության տրամադրման հնարավորություն է ստեղծվել: Ազգային ժողովում առաջին ընթերցում անցած օրենսդրական փաթեթով նախատեսվում է կալանավորված անձանց, բացի կարճատև տեսակցությունից, տրամադրել նաև երկարատև տեսակցություն՝ 2 ամսվա ընթացքում առնվազն 1 անգամ՝ մինչև 3 օր տևողությամբ: Մերձավոր ազգականների հետ կարճատև տեսակցության հնարավորություն չունեցող՝ հեռավորության, հարազատի հիվանդության և այլ պա
տճառով, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների համար, կարճատև տեսակցության փոխարեն, հնարավորություն է ընձեռվել՝ ամսվա ընթացքում 2 անգամ օգտվել մինչև 20 րոպե տևողությամբ տեսազանգից: Ներկայում բոլոր քրեակատարողական հիմնարկներն ապահովված են տեսազանգի համար անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներով: Որպես նախկին կալանավոր՝ կարող եմ ասել, որ այս միջոցառումները շատ կարևոր են հանցագործին ճիշտ ճանապարհ վերադարձնելու համար:

84. Բացառվել է պատմամշակութային հուշարձանների քանդումը: 2017 թվականի համեմատ 2018 թվականին ավելի քան 121 հազարով ավելացել է թանգարանների այցելուների թիվը։

85. 2018 թվականին Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է սպանության 35 դեպք, որը նվազագույն ցուցանիշն է 1980 թվականից ի վեր։ Սրա հետ էլ մենք, բնականաբար, կապ չունենք, պարզապես քաղաքացիները երկրում հաստատել են սիրո և համերաշխության մթնոլորտ, և հույս ունեմ, որ այդ մթնոլորտը կշարունակվի:

86. 2018 թվականի ապրիլից մինչև 2019 թվականի մարտ բանկային համակարգի ցուցանիշները աճել են հետևյալ չափերով՝ ակտիվները` 15.7 տոկոսով կամ 698 մլրդ դրամով, պարտավորությունները` 17.4 տոկոսով կամ 646 մլրդ դրամով, կապիտալը՝ 7.4 տոկոսով կամ 53 մլրդ դրամով, վարկերը՝ 16.0 տոկոսով կամ 412 մլրդ դրամով, ավանդները՝ 11.8 տոկոսով կամ 292 մլրդ դրամով: 2018 թվականին Արժույթի միջազգային հիմնադրամը և Համաշխարհային բանկը համատեղ իրականացրել են Հայաստանի ֆինանսական հատվածի գնահատման ծրագիր (FSAP), որի արդյունքներով՝ ԱՄՀ գործադիր խորհուրդը Հայաստանի ֆինանսական համակարգը գնահատել է կայուն, իսկ բանկային վերահսկողության բազելյան հիմնարար սկզբունքներին համապատասխանությունը՝ բարձր՝ 97 տոկոս:

Пашинян с иностранным журналистом - Sputnik Արմենիա
Կիսաստվածներ ու «դաբռոներ». Փաշինյանը խոսեց երկրում տեղի ունեցած փոփոխությունների մասին

87. «Ազգային հիփոթեքային ընկերության» և «Բնակարան երիտասարդներին» հիփոթեքային ծրագրերում իրականացված փոփոխությունների արդյունքում 2018 թվականին տրամադրված հիփոթեքային վարկերի ծավալը 20 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը, իսկ միջին կշռված տոկոսադրույքները նվազել են 1.3 տոկոսով՝ տատանվելով 10.5 տոկոսի շուրջ: Մասնավորապես, «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքին» ծրագրով սուբսիդավորված հիփոթեքային վարկերը Երևանում և մարզերում հասանելի են 7.5 տոկոս և 5.5 տոկոս տոկոսադրույքով՝ մինչև 30 տարի ժամկետով: Այս փոփոխությունների արդյունքում «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքին» ծրագրով տրամադրված վարկերի ծավալը 2019 թվականի հունվարին՝ նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ աճել է 131 տոկոսով, փետրվարին՝ 145 տոկոսով, մարտին՝ 124 տոկոսով:

Անշարժ գույքի շուկայում աշխուժության ավելացման հաշվին 2019 թվականի մարտի դրությամբ նախորդ տարվա մարտի համեմատ Երևանում անշարժ գույքի գներն ավելացել են միջինում 10 տոկոսից ավելի, կենտրոնում՝ 17 տոկոսով:

88. Բնապահպանության նախարարության կողմից անտառահատումները նվազեցնելու նպատակով անտառամերձ համայնքներում մոտ 15.000 ընտանիքի անվճար բաժանվել է 102000 խմ թափուկ, 1800 խմ վառելափայտ, 70 տոննա վառելիքային բրիկետ, էներգախնայող վառարաններ: Սյունիքի և Տավուշի մարզերի անտառամերձ համայնքներում մրցութային կարգով ընտրված 100 տնային տնտեսություններին տրամադրվել է մինչև 1.5 մլն դրամ չափով դրամաշնորհ։ Միջազգային շարունակական համագործակցության շրջանակում 2018 թվականի հունիսի 1-ից մինչ օրս հաստատվել է մոտ 20 մլրդ դրամի 14 բնապահպանական դրամաշնորհային ծրագիր: Ծրագրի շրջանակում, մասնավորապես, Սյունիքի մարզի Շիկահող գյուղի բոլոր տներն ամբողջությամբ կապահովվեն արևային ջրային տաքացուցիչներով: Սյունիքի 16 համայնքի շուրջ 80 տնային տնտեսության կտրամադրվի մեկնարկային 500-800 հազար դրամ դրամաշնորհային նվիրատվություն՝ ընտանեկան մեկնարկային բիզնես ծրագրի իրագործման համար: Մեղրիում կկառուցվի գյուղատնտեսական շուկա և թարմ ու չոր մրգերի մթերման կետ: 2.5 մլն դոլար դրամաշնորհ կտրամադրվի Դիլիջան ազգային պարկի և Խոսրովի անտառ-արգելոցի հարակից հ
ամայնքների տնտեսական զարգացման համար: 1.5 մլն դոլար դրամաշնորհ կտրամադրվի Արթիկ քաղաքում ծրագրերի իրականացման համար:

Նիկոլ Փաշինյանի խոսքը պետություն-եկեղեցի աշխատանքային խմբի առաջին նիստին - Sputnik Արմենիա
«Քրիստոնեական արժեքների արմատավորումը Հայաստանում ինձ համար շատ կարևոր է». Փաշինյան

89. ԵՄ հետ վերջնական համաձայնեցման փուլում է գտնվում Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզը, որը ներառում է արդարադատության, տրանսպորտի, էներգետիկայի, շրջակա միջավայրի, սպառողների շահերի պաշտպանության, միգրացիայի և այլ ոլորտների 205 միջոցառում: ԵՄ կողմը գոհունակություն է հայտնել ճանապարհային քարտեզի նախագծի վերաբերյալ՝ որպես Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման համար լավ մեկնակետ: Հայաստան-Եվրամիություն համագործակցության շրջանակում Եվրամիությունը և Հայաստանը ստորագրել են 3 համաձայնագիր՝ կրթության, արդարադատության և տնտեսական հարաբերություններին առնչվող ոլորտներում, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 34,5 մլն եվրո, ևս 2 համաձայնագիր՝ ժողովրդավարության ամրապնդման և տարածքային զարգացմանն առնչվող ոլորտներում, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 36 մլն եվրո, ևս 20 միլիոն եվրոյի ծրագրեր քննարկման փուլում են:

90. Համաշխարհային բանկի խորհուրդը հաստատել է ՀՀ և Համաշխարհային բանկի միջև 2019-2022 թվականների համագործակցության փաստաթուղթը, որով 500 մլն ԱՄՆ դոլար ծավալի տարբեր ոլորտներում համագործակցության շրջանակ է հաստատել: Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համաձայնեցվել է, վերջնական հաստատման է ներկայացվել Stand by ծրագիրը՝ 250 մլն ԱՄՆ դոլար ծավալով: Նշված ծրագրով ԱՄՀ-ն կաջակցի կառավարության համապարփակ տնտեսական ծրագրերին, որոնց նպատակն է ապահովել ավելի ինտենսիվ և առավել ներառական աճ՝ ֆիսկալ կայունության պահպանման և արտաքին խոցելիության գործոնների չեզոքացման համար: Այս փաստը նույնպես շատ կարևոր է՝ ֆիզիկական անձանց կողմից պետական պարտատոմսերի գնման ծավալը 2019 թվականի ապրիլի 27-ի դրությամբ կազմել է 6.3 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 2.2 մլրդ դրամով՝ մոտ 50 տոկոսով: Հենց սա այն դեպքն է, երբ քաղաքացիները՝ Հայաստանի սուբյեկտները, գնում են կառավարության կողմից թողարկված պարտատոմսեր: Այս կետն ինչո՞ւ եմ այսպես ձևակերպել՝ ցույց տալու համար, որ թե՛ միջազգային, թե՛ ներքին տնտեսական հանրությունը լի
արժեք կերպով վստահում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը և անում է լավատեսական կանխատեսումներ՝ նրա գործունեության տնտեսական արդյունքների վերաբերյալ:

Заседание Евразийского межправительственного совета (30 апреля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Փաշինյանի ռուսերենն ու Մեդվեդևի կատակը. ինչպես շատերը կերան «կուտը» և ճանճից փիղ ծեփեցին

91. Հայաստանի Հանրապետության վարչապետի ավտոշարասյունը կանգ է առնում լուսացույցի արգելող նշանի տակ, բացառությամբ հատուկ դեպքերի) – հատուկ դեպքերն այն են, երբ ինչ-որ տեղից ուշանում ենք, միջազգային հյուրեր են սպասում և օբյեկտիվ պատճառներով ենք ուշանում, քաղաքացիներին զիջում է ճանապարհը՝ հետիոտնային անցումների վրա: Հայաստանի Հանրապետության վարչապետը որպես վկա ներկայացել է դատարան, ինչն աննախադեպ երևույթ է:

92. Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում պատմության մեջ առաջին անգամ տեղի ունեցավ Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների առաջին համատեղ նիստը, վերահաստատվեց, որ Արցախը՝ որպես հակամարտության հիմնական կողմ, պետք է որոշիչ ձայն և ներգրավվածություն ունենա իրական և տևական խաղաղությանն ուղղված հանգուցալուծման գործընթացում:

93. Կադրային բանկի ձևավորման արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ովքեր իրենց նախաձեռնությամբ ներկայացել են, անկուսակցական անձինք նշանակվել են փոխնախարար, վարչապետի խորհրդական, վարչապետի և փոխվարչապետի օգնականներ, Ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավար, Սոցիալական ապահովության ծառայության պետ: Սա այն դեպքն է, երբ հիշում եք՝ ես հայտարարություն էի տվել, որ կադրերն ով ուզում է, թող ներգրավի: Շարունակվում է ներկայացված ինքնակենսագրականների ուսումնասիրումը:

94. Ծառայողական ավտոմեքենաների թիվը կրճատվել է 239-ով: Այդ մեքենաները գտնվում են վաճառքի կազմակերպման գործընթացում: Գործընթացը շարունակական է:

95. Պետական եկամուտների կոմիտեին 2018 թվականի ֆիզիկական անձի տարեկան եկամուտների հայտարարագիր է ներկայացրել 6.323 քաղաքացի՝ նախորդ տարվա 3.021-ի դիմաց: Հայտարարագրեր ներկայացրածների թվում են երգիչներ Արամեն, Սարոն, Մարտին Մկրտչյանը, և ես ուզում եմ այս երգիչներին՝ որպես հրապարակային անձինք, ովքեր այսպիսի քայլ են կատարել, շնորհակալություն հայտնել:

Пресс-конференция премьер-министра Армении Никола Пашиняна (20 июля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Առյուծն էլ իրավունք ունի. Փաշինյանը հիշեց կենդանիների նկատմամբ դաժան դեպքերը, հետո կատակեց

96. 2018 թվականի մայիսից մինչ օրս բացահայտված կոռուպցիոն բնույթի և հարկերը վճարելուց խուսափելու դեպքերով ՀՀ իրավասու մարմինների կողմից հարուցվել է 1446 քրեական գործ, որոնցով հանցագործությամբ պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է 89.3 մլրդ դրամ, նշվածից արդեն վերականգնվել է 32 մլրդ դրամը՝ տարբեր խողովակներով, իսկ շուրջ 7.1 մլրդ դրամի չափով առկա է անշարժ և շարժական գույքի, արժույթի կամ արտարժույթի վրա դրված կալանք: 2018 թվականի ընթացքում իրավապահ մարմինների կողմից պետական շահերի պաշտպանության հարցադրումներով հայտնաբերվել է 1345 իրավախախտում, ինչը գրեթե 3 անգամ գերազանցում է 2017 թվականի արդյունքը: Միևնույն ժամանակ, կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերի առթիվ քննված քրեական գործերի թիվն աճել է 691-ով կամ 127.4 տոկոսով:

97. Սկսվել է հանրային տարածքների վերադարձի գործընթաց, մասնավորապես, Երևանի Ազատության հրապարակին հարակից տարածքում և Օղակաձև զբոսայգում:

98. Հայաստանի մասնագետները՝ ականազերծողներ և բժիշկներ, հումանիտար առաքելություն են իրականացնում Սիրիայում, ինչը Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հայերին ապաստան տված սիրիացի ժողովրդի նկատմամբ մեր պատմական պարտքի դրսևորումն է:

И.о. премьер-министра Никол Пашинян провел совещание с главами финансового блока Правительства (25 октября 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Հայաստանում գոյություն ունեն գոյություն չունեցող նպաստառուներ. Փաշինյան

99. Կառավարությունը միջոցներ է տրամադրել շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդ Լևոն Արոնյանի մասնակցությունը չեմպիոնական մրցամարտին ֆինանսավորելու և օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի ըմբշամարտի մարզադպրոցը Գյումրիում կառուցելու համար:

100. Վարչապետը և նրա ընտանիքի անդամներն աշխատում են կրել միայն հայկական արտադրության հագուստ՝ քաջալերելով ոլորտի զարգացումը և մասնագետներին: Եվ պատիվ ունեմ ասելու, որ այսօր էլ ամբողջությամբ ես ներկայացել եմ հայկական արտադրության հագուստով: Իմիջիայլոց, ասեմ, մամուլում այդ կապակցությամբ թյուրիմացություն կա, որովհետև ասվում է, որ միայն հայկական հագուստ է կրում, որովհետև ես մինչև այդ հայտարարությունն անելուց առաջ էլ շորեր ունեի, հո դրանք չեմ թափելու և միայն հայկական: Ես հիմա ձեռք եմ բերում միայն հայկական արտադրության հագուստ, եթե այդպիսին կա: Եվ, իմիջիայլոց, ասեմ, որ իսկապես երբ այս տեսակետից ես նայում, շատ որակյալ ջինսեր կան, շատ լավ արտադրանք կա, այնպես որ խորհուրդ եմ տալիս»:

Լրահոս
0