Հայկ Մարության

Հայկ Մարությանն ավագանու նիստի օրակարգից հանեց աշխատավարձերի բարձրացման հարցը

108
Մարությանի խոսքով` այս հարցի ընդունման համար պետք է լայն կոնսենսուս լինի։

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ավագանու արտահերթ նիստի օրակարգից հանեց քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման հարցը: Այս մասին քաղաքապետը հայտարարեց ավագանու այսօրվա արտահերթ նիստի ժամանակ։

«Բոլորս շատ լավ գիտենք, որ պետական մարմիններն աշխատում են պարգևավճարների համակարգով, քանի որ կան աշխատավարձեր, որոնք շատ ցածր են։ Մենք ուզում ենք մեկ քայլ առաջ անել, գնալ ավելի պարզ ու բաց ճանապարհով և այն, ինչ կոչվում է աշխատավարձ պլյուս պարգևավճար, որը դառնում է նորմալ աշխատավարձ` բերել աշխատավարձի դաշտ։ Սակայն այս հարցի ընդունման համար պետք է լայն կոնսենսուս լինի»,–ասաց Մարությանը։

Հիշեցնենք, որ ըստ ներկայացվող նախագծի` Հայկ Մարությանը նախկին 575 հազար դրամի փոխարեն կստանա ամսական 1 միլիոն 200 հազար դրամ, ճիշտ այնքան, ինչքան երկրի վարչապետն է ստանում։

Քաղաքապետարանի վարչությունների պետերը նախկին 346 հազարի փոխարեն կստանան 641 հազար։

Երեկ Ազգային ժողովի մի շարք պատգամավորներ, մասնավորապես` «Լուսավոր Հայաստանի» պատգամավորները, քննադատում էին այս որոշումը։

108
թեգերը:
Հայկ Մարության
Ըստ թեմայի
«Նաիրիտի» աշխատակիցները կստանան 3 ամիս չվճարված աշխատավարձերը
Ինչու Տեր-Պետրոսյանի գրասենյակի աշխատակիցների աշխատավարձերը չեն վճարել. «Ժողովուրդ»
Երևանի քաղաքապետարանի 1700 աշխատակցի աշխատավարձերը զգալի կբարձրանան