Դիրքեր

Հեռախոս, լվացքի մեքենա, սառնարան և սնունդ. Փաշինյանը ասաց, թե ինչ է փոխվել բանակում

244
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարվա ամփոփիչ ասուլիսում հայտարարեց, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել պաշտպանության ոլորտում։

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. ՀՀ զինծառայողների աշխատավարձերը հուլիսի 1-ից կբարձրանան։ Այս մասին այսօր հրավիրած հաշվետու ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ամփոփելով պաշտպանության ոլորտում իր կառավարման 1 տարվա ընթացքում արձանագրված ձեռքբերումները։

«Ընդ որում` զինվորական պայմանագրային, շարքային կազմի աշխատավարձը կբարձրանա 20 տոկոսով, իսկ առանձնահատուկ պայմաններում ծառայողներինը` 30 , կավելանա նաև ժամկետային զինծառայողներին տրամադրվող դրամային ապահովման չափը»,– ասաց Փաշինյանը։

Վարչապետը նաև հայտնեց, որ 2019թ.–ի բյուջեից 5.7 մլրդ դրամ է հատկացվել զինթոշակառուների բնակարանային հարցերը լուծելու համար։

Բացի այդ սահմանային ծառայության համար ժամկետային զինծառայողները փոխարինվել են պայմանագրայիններով։ Այս պահի դրությամբ փոխարինվել է 700 զինվոր։ Հայ–ադրբեջանական սահմանի պահպանությունը որոշ տեղամասերում իրականացնում են ոստիկանության զորքերը։

47 մարդական դիրքեր ապահովվել են էլեկտրական հոսանքով, 73-ը` ջրամատակարարմամբ, 180 մարտական դիրք ապահովվել է սառնարանով, առաջիկայում նախատեսվում է ապահովել ևս 45-ը։ 380 հատ լվացքի մեքենա է տրամադրվել զորամասերին։ Սահմանի երկայնքով տեղադրվել է 136 ժամանակակից դիտարկման սարք։ Այս գործընթացը շարունակվում է։

«Զինվորների նախասիրությունների ուսումնասիրության արդյունքում էական փոփոխության է ենթարկվել զորամասերի սննդակարգը»,– ասաց Փաշինյանը` նշելով, որ դրանում ներառվել են լավաշ, արևածաղկի ձեթ, կարտոֆիլ, սոխ, տոմատի մածուկ, սեզոնին կտրվի նաև լոլիկ և վարունգ։ Նախատեսվում է սննդակարգում ավելացնել նաև խոզի ճարպ, մեղր, սխտոր, սև ու կարմիր պղպեղ, մակարոն և այլն։

Վարչապետը նաև հայտարարեց, որ ժամկետային զինծառայողներն ապահովված են բարձրորակ շապիկներով ու վարտիքներով։ Առաջիկայում կփոխվի նաև հագուստի ու կոշիկի որակը։ Զինծառայողներին թույլ է տրվել նաև ունենալ բջջային հեռախոս ու մշտական կապի մեջ լինել ընտանիքի հետ։

«Գրում էին, թե իր տղան բանակում է, դրա համար են զինվորներին հեռախոս տվել։ Այսինքն` վարչապետի որդին այն միակ զինվորն էր, որ հեռախոսով զանգելու ցանկություն պիտի ունենար, և դրա համար բոլոր զինվորների հարցերը լուծվեցին»,– ասաց Փաշինյանը։

Նա նաև հայտնեց, որ Հայաստանը սկսել է SU- 30SM բազմաֆունկցիոնալ կործանիչների գնման գործընթաց։ Վարչապետը հավելեց, որ այս մասին խոսում է, քանի որ այդ փաստն արդեն հրապարակված է։ Այլ սպառազինությունների ու տեխնիկայի ձեռքբերման մասին ուրիշ փաստեր վարչապետը չհրապարակեց։

Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, որ 1000 դրամների հիմնադրամը սկսել է փոխհատուցել 2008-16թթ–ի ընթացքում մարտական գործողությունների ժամանակ զոհված ու հաշմանդամ դարձած զինծառայողներին ու նրանց ընտանիքներին։ Արդյունքում 39 ընտանիք ամսական կստանա 100-400 հազար դրամ փոխհատուցում։

Զինծառայողներին ու նրանց ընտանիքներին տարվա ընթացքում անհատույց տրամադրվել է նաև 410 բնակարան։ Պայմանագրային զինծառայողներն էլ ժամանակավոր բնակարանով կամ բնակվարձով են ապահովվել ծառայության վայրում։

244
թեգերը:
ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), «Թավշյա հեղափոխություն», Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
Խնամված եղունգներ, СВД և CHANEL․ հայկական բանակում աղջիկները կարծրատիպեր են կոտրում
Ինչպես կանխել ողբերգական դեպքերը բանակում, իսկ քննող մարմինների նկատմամբ կա անվստահություն
Բանակում մարզական վաշտ կստեղծվի. Տոնոյանը հայտնեց` երբ կյանքի կկոչվի նախաձեռնությունը
Արխիվային լուսանկար

Մահացել է համաշխարհային ճանաչում ունեցող թավջութակահար Մեդեա Աբրահամյանը

12
(Թարմացված է 14:57 03.03.2021)
Աբրահամյանն առաջին թավջութակահարն էր, որ պատուհան բացեց դեպի միջազգային հեղինակավոր բեմեր:

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի -Sputnik. Մահացել է հայտնի թավջութակահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Մեդեա Աբրահամյանը: Այս մասին հայտնել է Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը:

Նշենք, որ Մեդեա Աբրահամյանի նվագացանկում ընդգրկված է եղել թավջութակի ավելի քան 300 ստեղծագործություն, որոնցից շուրջ 120-ը գրված հենց նրա համար և նվիրվել են նրան։ Նրա լեգենդար անունն այսօր դարձել է դասական կատարողական արվեստի խորհրդանիշ:

Աբրահամյանն առաջին թավջութակահարն էր, որ պատուհան բացեց դեպի միջազգային հեղինակավոր բեմեր:

Նրան ծափահարել են աշխարհի բազմաթիվ երկրներում՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներում,  Կանադայում,  Ֆրանսիայում, Գերմանիայում, Իսլանդիայում, Արգենտինայում, Ուրուգվայում, Սիրիայում, Լիբանանում, Կորեայում, Ռումինիայում, Հունգարիայում, Բուլղարիայում, Լեհաստանում, Բելգիայում, Լյուքսեմբուրգում, նախկին խորհրդային հանրապետություններում և այլ երկրներում։

Մեդեա Աբրահամյանն արժանացել է բազմաթիվ մրցանակների, դրանք են`

  • Պրահայի Հ. Վիհանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի դափնեկիր (երկրորդ մրցանակ), 1955
  • Հայաստանի երիտասարդության առաջին փառատոնի դափնեկիր (առաջին մրցանակ), 1957
  • Մոսկվայի երաժիշտ-կատարողների համամիութենական մրցույթի դափնեկիր (առաջին մրցանակ), 1961
  • ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, 1963
  • Բուլղարիայի Ռուսե քաղաքի պատվավոր քաղաքացի, 1968  
  • ՀԽՍՀ պետական մրցանակ, 1973
  • ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, 1980
  • Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, 1983
  • ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության կողմից «Աշխատանքի վետերան» մեդալ, 1987
  • Հայ արվեստի ասպետ, 2007
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ, 2012
  • ՀՀ վարչապետի ոսկե հուշամեդալ, 2016
  • «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնի գլխավոր մրցանակ «Դասական լարային նվագարաններ» անվանակարգում, 2017[6]
  • Հայաստանի երաժշտական ընկերության «Կոմիտաս» հուշամեդալ, 2018

1956 թվականից մինչև 1990-ական թվականների վերջը Մեդեա Աբրահամյանը եղել է Հայֆիլհարմոնիայի մենակատար։

Մահացել է նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանը

12
թեգերը:
Մեդեա Աբրահամյան, Կին, Մահ
Ըստ թեմայի
Մահացել է «Ծառայողական սիրավեպ» ու «Ճակատագրի հեգնանք...» ֆիլմերից հայտնի Անդրեյ Մյագկովը
Մահացել է Արգենտինայի նախկին նախագահ, պատվավոր երևանցի Կառլոս Մենեմը
Մահացել է Ավետիս Զենյանը
«Զվարթնոց» օդանավակայան. արխիվային լուսանկար

Հույս ունենք, որ «Ճամփորդիր առանց COVID-19-ի» հավելվածի աշխատանքը շուտով կհարթվի. Սինանյան

19
Այժմ եթե ինչ-որ մեկը Հայաստանից մուտք է գործում Ռուսաստանի տարածք, ապա պետք է միացնի այդ հավելվածը, կորոնավիրուսի թեստավորում անցնի ու թեստի արդյունքները մուտքագրի հավելվածում: Հավելվածի խնդիրների պատճառով Հայաստանի որոշ քաղաքացիներ արտաքսվել են։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի -Sputnik. ՌԴ ժամանող Հայաստանի քաղաքացիները խնդիրներ են ունեցել «Ճամփորդիր առանց COVID-19-ի» հավելվածը ներբեռնելու ժամանակ, այժմ հարցը լուծվում է ու տեխնիկական ասպեկտները շուտով կհարթվեն։ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում տեղեկությունը հայտնել է սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

«Ճամփորդիր առանց COVID-19-ի» բջջային հավելվածը, որը ստեղծվել է համավարակի պայմաններում ԵԱՏՄ ներսում ինտեգրացիոն միավորման երկրների քաղաքացիների ազատ ու անվտանգ տեղաշարժի համար, գործարկվել է փետրվարին: Մարտի 1-ին ՌԴ կառավարությունը երկարաձգել է դրանով Ռուսաստան մուտք գործելու ժամկետը մինչև ապրիլի 1-ը։   

«Բայց տեխնիկական խնդիրներ կան։ Օրինակ` ես խնդիր ունեի՝ այն չի «նստել» հեռախոսիս վրա, ստիպված էի հենց այդ հավելվածի համար ուրիշ հեռախոս ճարել։ Հիմնականում խնդիրները Android օգտագործողների մոտ են: Մեր շատ հայրենակիցներ, որոնք համավարակի պատճառով չէին կարող մեկ տարվա ընթացքում մուտք գործել Ռուսաստան, հիմա ուզում են գալ, բայց նրանց մոտ նման խնդիրներ են առաջանում։ Բայց ինձ ասացին, որ դրանք ժամանակավոր տեխնիկական խնդիրներ են, ու ես վստահ եմ, որ դրանք շուտով կշտկվեն», - ասել է Սինանյանը։

«Զվարթնոցում» իրարանցում է. ովքեր և ինչ նպատակով են մեկնում Ռուսաստան. տեսանյութ

Նա ավելացրել է, որ հավելվածի գործարկումից հետո առաջին մի քանի օրերին շատերին կանգնեցրել են դեռ Երևանից մեկնելիս։

«Բայց հիմա իրավիճակը հարթվում է․․․Դրանք տեխնիկական խնդիրներ են», - ավելացել է սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարը։

Հիշեցնենք, որ հավելվածը գործարկվել է փետրվարի 1-ից։ Հայաստանի քաղաքացիներն իրավունք են ստացել Ռուսաստան մեկնել կորոնավիրուսային վարակի բացասական թեստի առկայության դեպքում: Սակայն ոմանք սկզբում բախվել են հավելվածի աշխատանքի խափանման հետ կապված մի շարք խնդիրների։ Արդյունքում նրանց արտաքսել են։

Թեստի պատասխանը համակարգը չի ճանաչել. «Զվարթնոցից» ՌԴ մեկնողները փաստի առաջ են կանգնել

19
թեգերը:
Զարեհ Սինանյան, օդանավակայան, հավելված, կորոնավիրուս
թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում
Ըստ թեմայի
«Զվարթնոցում» և մյուս անցակետերում կորոնավիրուսի հետ կապված նոր գործառույթ է իրականացվում
ՀՀ քաղաքացիները կշարունակեն ՌԴ մեկնել «Ճամփորդիր առանց COVID-19–ի» հավելվածով
Ինչպես է «Զվարթնոցն» ուղևորներին պաշտպանելու կորոնավիրուսից