Դիրքեր

Հեռախոս, լվացքի մեքենա, սառնարան և սնունդ. Փաշինյանը ասաց, թե ինչ է փոխվել բանակում

234
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարվա ամփոփիչ ասուլիսում հայտարարեց, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել պաշտպանության ոլորտում։

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի — Sputnik. ՀՀ զինծառայողների աշխատավարձերը հուլիսի 1-ից կբարձրանան։ Այս մասին այսօր հրավիրած հաշվետու ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` ամփոփելով պաշտպանության ոլորտում իր կառավարման 1 տարվա ընթացքում արձանագրված ձեռքբերումները։

«Ընդ որում` զինվորական պայմանագրային, շարքային կազմի աշխատավարձը կբարձրանա 20 տոկոսով, իսկ առանձնահատուկ պայմաններում ծառայողներինը` 30 , կավելանա նաև ժամկետային զինծառայողներին տրամադրվող դրամային ապահովման չափը»,– ասաց Փաշինյանը։

Վարչապետը նաև հայտնեց, որ 2019թ.–ի բյուջեից 5.7 մլրդ դրամ է հատկացվել զինթոշակառուների բնակարանային հարցերը լուծելու համար։

Բացի այդ սահմանային ծառայության համար ժամկետային զինծառայողները փոխարինվել են պայմանագրայիններով։ Այս պահի դրությամբ փոխարինվել է 700 զինվոր։ Հայ–ադրբեջանական սահմանի պահպանությունը որոշ տեղամասերում իրականացնում են ոստիկանության զորքերը։

47 մարդական դիրքեր ապահովվել են էլեկտրական հոսանքով, 73-ը` ջրամատակարարմամբ, 180 մարտական դիրք ապահովվել է սառնարանով, առաջիկայում նախատեսվում է ապահովել ևս 45-ը։ 380 հատ լվացքի մեքենա է տրամադրվել զորամասերին։ Սահմանի երկայնքով տեղադրվել է 136 ժամանակակից դիտարկման սարք։ Այս գործընթացը շարունակվում է։

«Զինվորների նախասիրությունների ուսումնասիրության արդյունքում էական փոփոխության է ենթարկվել զորամասերի սննդակարգը»,– ասաց Փաշինյանը` նշելով, որ դրանում ներառվել են լավաշ, արևածաղկի ձեթ, կարտոֆիլ, սոխ, տոմատի մածուկ, սեզոնին կտրվի նաև լոլիկ և վարունգ։ Նախատեսվում է սննդակարգում ավելացնել նաև խոզի ճարպ, մեղր, սխտոր, սև ու կարմիր պղպեղ, մակարոն և այլն։

Վարչապետը նաև հայտարարեց, որ ժամկետային զինծառայողներն ապահովված են բարձրորակ շապիկներով ու վարտիքներով։ Առաջիկայում կփոխվի նաև հագուստի ու կոշիկի որակը։ Զինծառայողներին թույլ է տրվել նաև ունենալ բջջային հեռախոս ու մշտական կապի մեջ լինել ընտանիքի հետ։

«Գրում էին, թե իր տղան բանակում է, դրա համար են զինվորներին հեռախոս տվել։ Այսինքն` վարչապետի որդին այն միակ զինվորն էր, որ հեռախոսով զանգելու ցանկություն պիտի ունենար, և դրա համար բոլոր զինվորների հարցերը լուծվեցին»,– ասաց Փաշինյանը։

Նա նաև հայտնեց, որ Հայաստանը սկսել է SU- 30SM բազմաֆունկցիոնալ կործանիչների գնման գործընթաց։ Վարչապետը հավելեց, որ այս մասին խոսում է, քանի որ այդ փաստն արդեն հրապարակված է։ Այլ սպառազինությունների ու տեխնիկայի ձեռքբերման մասին ուրիշ փաստեր վարչապետը չհրապարակեց։

Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, որ 1000 դրամների հիմնադրամը սկսել է փոխհատուցել 2008-16թթ–ի ընթացքում մարտական գործողությունների ժամանակ զոհված ու հաշմանդամ դարձած զինծառայողներին ու նրանց ընտանիքներին։ Արդյունքում 39 ընտանիք ամսական կստանա 100-400 հազար դրամ փոխհատուցում։

Զինծառայողներին ու նրանց ընտանիքներին տարվա ընթացքում անհատույց տրամադրվել է նաև 410 բնակարան։ Պայմանագրային զինծառայողներն էլ ժամանակավոր բնակարանով կամ բնակվարձով են ապահովվել ծառայության վայրում։

234
թեգերը:
ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), «Թավշյա հեղափոխություն», Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
Խնամված եղունգներ, СВД և CHANEL․ հայկական բանակում աղջիկները կարծրատիպեր են կոտրում
Ինչպես կանխել ողբերգական դեպքերը բանակում, իսկ քննող մարմինների նկատմամբ կա անվստահություն
Բանակում մարզական վաշտ կստեղծվի. Տոնոյանը հայտնեց` երբ կյանքի կկոչվի նախաձեռնությունը
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան

«Կորոնավիրուսն էլ կանցնի...». պարգևատրումներ նախագահականում. լուսանկարներ

6
(Թարմացված է 17:28 03.07.2020)
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը պետական բարձր պարգևներ է հանձնել երաժշտության, արվեստի, սպորտի բնագավառների ներկայացուցիչներին:

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի - Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով երաժշտության, արվեստի, սպորտի բնագավառների մի խումբ ներկայացուցիչներ արժանացել են պետական բարձր պարգևների՝ իրենց ոլորտների զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:

Президент Армен Саркисян вручил государственные награды деятелям культуры и спорта (3 июля 2020). Еревaн
© Photo / official site of the President of RA.
Նախագահի պարգևի արժանացավ Համահայկական խաղերի երևանյան գրասենյակի ղեկավար Դավիթ Չիբուխչյանը

«Ուրախ եմ, որ երկար տարիների ձեր հայրենանվեր ներդրումը գնահատվում է ոչ միայն շքանշանով, այլև մեր ժողովրդի կողմից: Քաջալերում եմ այն գործունեությունը, որ իրականացրել եք վերջին տարիներին և վստահ եմ, որ շարունակելու եք նույն եռանդով և նվիրումով»,–նախագահի նստավայրում այսօր տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ ասել է  Սարգսյանը:

Президент Армен Саркисян вручил государственные награды деятелям культуры и спорта (3 июля 2020). Еревaн
© Photo / official site of the President of RA.
ՀՀ նախագահի կողմից պետական բարձր պարգևների արժանացավ Կոմիտասի անվան ազգային քառյակի 2-րդ ջութակահար Սյուզի Երիցյանը

Պարգևների արժանացած գործիչներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել նույնիսկ ներկայիս դժվարին իրավիճակում իրենց վաստակը գնահատելու և արժևորելու համար:

Президент Армен Саркисян вручил государственные награды деятелям культуры и спорта (3 июля 2020). Еревaн
© Photo / official site of the President of RA.
Նախագահի պարգևի արժանացավ թավջութակահար Արամ Թալալյանը

Կոմիտասի անվան ազգային քառյակի 1-ին ջութակահար, գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թադևոսյանը նախագահի լրատվական ծառայության հետ զրույցում նշել է, որ չնայած իր տարիքին, այսուհետ ևս պետք է աշխատի բարձր պահել հայ երաժշտական մշակույթի պատիվը:

Президент Армен Саркисян вручил государственные награды деятелям культуры и спорта (3 июля 2020). Еревaн
© Photo / official site of the President of RA.
ՀՀ նախագահի կողմից պետական բարձր պարգևի արժանացավ Կոմիտասի անվան ազգային քառյակի 1-ին ջութակահար, գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թադևոսյանը

Գրականագետ Ավետիք Իսահակյանն էլ նշել է, որ հատկապես այս ճակատագրական օրերին ստացած պարգևը մեծ պատասխանատվություն է առաջացնում:

Президент Армен Саркисян вручил государственные награды деятелям культуры и спорта (3 июля 2020). Еревaн
© Photo / official site of the President of RA.
Գրականագետ Ավետիք Իսահակյան

«Հայ ժողովրդին միշտ հատուկ է եղել և՛ պայքարել, և՛ դժվարությունները մաքառելով հաղթել, այնպես որ, ես հավատացած եմ, որ այս էլ կանցնի, և մեր ժողովուրդը, մեր մշակույթը, մեր գիտականներն ավելի մեծ նվիրումով կշարունակեն իրենց գործը»,- ասել է Իսահակյանը:

Президент Армен Саркисян вручил государственные награды деятелям культуры и спорта (3 июля 2020). Еревaн
© Photo / official site of the President of RA.
ՀՀ նախագահի կողմից պետական բարձր պարգևի արժանացավ Կոմիտասի անվան ազգային քառյակի ալտահար Ալեքսանդր Կոսեմյանը

ՀՀ նախագահի կողմից իրենց ոլորտների զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար պետական բարձր պարգևների են արժանացել նաև Կոմիտասի անվան ազգային քառյակի ալտահար Ալեքսանդր Կոսեմյանը, 2-րդ ջութակահար Սյուզի Երիցյանը, քառյակի տնօրեն Սամվել Մեսրոպյանը, ինչպես նաև թավջութակահար Արամ Թալալյանը, և Համահայկական խաղերի երևանյան գրասենյակի ղեկավար Դավիթ Չիբուխչյանը:

Президент Армен Саркисян вручил государственные награды деятелям культуры и спорта (3 июля 2020). Еревaн
© Photo / official site of the President of RA.
Նախագահի պարգևի արժանացավ Կոմիտասի անվան ազգային քառյակի տնօրեն Սամվել Մեսրոպյանը
6
թեգերը:
պարգևատրում, Արմեն Սարգսյան, Նախագահ, Հայաստան
Արսեն Թորոսյան. արխիվային լուսանկար

Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը պայթյունավտանգ չէ. Արսեն Թորոսյան

21
(Թարմացված է 16:55 03.07.2020)
Բոլոր կանխատեսումներով` կորոնավիրուսի հաստատված դեպքերն այսօր կարող էին 30 000-ից ավելին լինել, բայց 27 320 են:

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի - Sputnik. ՀՀ-ում կորոնավիրուսային իրավիճակը պայթյունավտանգ չէ: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նման հայտարարություն արեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Բոլոր կանխատեսումներով, մենք այսօր կարող էինք ունենալ 30 000-ից ավելի հաստատված դեպք, բայց չունենք: Այսինքն, այնուամենայնիվ, կարողանում ենք զսպել տարածումը: Կարծես թե ուղիղ գծի վրա ենք հունիսի կեսերից սկսած»,- ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանում բոլոր հիվանդները պատշաճ բուժօգնություն են ստանում, ինչը շատ զարգացած երկրներում տեղի չի ունեցել:

«Հիվանդներին պետք է օգնության հասնի առողջապահության համակարգը: Եվ մենք միշտ պետք է հիշենք, որ գտնվում ենք համաճարակի մեջ, որը կրկնակի, եռակի բեռ է առողջապահության համակարգի համար»,- ասաց նա:

Իրավիճակն, ըստ Թորոսյանի, ամեն օր փոխվում է. եթե այսօր առավոտյան տանը հոսպիտալացման սպասող ընդամենը երկու հիվանդ է եղել, ապա մեկ օր առաջ նրանց թիվը 20 էր:

Վրաստանը պատրաստվում է բացել սահմանները, բայց ոչ բոլորի համար. Հայաստանից մարդ կընդունե՞ն

Այն հիվանդները, որոնց կորոնավիրուսային թեստերի պատասխանները դեռ չեն ստացվել, բայց նրանց մոտ առկա է շնչահեղձություն, Արսեն Փորոսյանի հավաստմամբ, մինչ հիվանդության հաստատումը համապատասխան բուժօգնություն է տրամադրվում այլ բուժհիմնարկներում:

Հիշեցնենք՝ հուլիսի 3-ի տվյալներով` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 27 320 է։ Վերջին մեկ օրում 662 նոր դեպք է հաստատվել։ 

21
թեգերը:
ՀՀ Առողջապահության նախարարություն, կորոնավիրուս, «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, հիվանդանոց, հիվանդ, Արսեն Թորոսյան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
«Այս իրավիճակից դուրս գալու այլ ելք չկա. պարզապես չկա». Թորոսյանը գրառում է արել
Թորոսյանն այցելել է Վեդու և Արտաշատի ԲԿ-ներում բուժվող կորոնավիրուսով վարակվածներին
Դուք «մահացած» ԲՀԿ-ով զբաղվեք․ Արսեն Թորոսյանը պատասխանել է Նաիրա Զոհրաբյանին
Գոռ Հովհաննիսյան

Իշխանությունն ամեն ինչ անում է, որ ՍԴ-ում նշանակվեն իր համար ցանկալի դատավորներ. իրավագետ

0
Իրավագիտության դոկտոր Գոռ Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում իր դիտարկումներն է ներկայացրել գործող իշխանությունների կողմից իրականացվող դատաիրավական բարեփոխումների մասին։
Հովհաննիսյան. «Գործող իշխանությունն ամեն ինչ անում է, որ ՍԴ-ում նշանակվեն իր համար ցանկալի դատավորներ»

Իրավագետ Գոռ Հովհաննիսյանի խոսքով՝ արդեն 30 տարի է, ինչ փորձ է արվում ստեղծել լավ դատական համակարգ, սակայն դեռևս չի հաջողվել։ Նրա կարծիքով՝ պատճառներից մեկը իրավաբանական կրթության որակն է, որը Հայաստանում շատ ցածր է։ Մյուս պատճառն այն է, որ դատավորները, մեծ մասամբ կամ հաճախ, նշանակվում են ոչ օրենքի տառին համապատասխան։

«Ինչպես գիտեք, դատավորների նշանակման կարևորագույն չափանիշներից մեկը նրանց բարոյական բարձր նկարագիրն է, և իմ կարծիքով, դատավոր պետք է նշանակել միայն այն անձին, որն ունի ներքին անկախություն։ Այսինքն՝ դատավոր պետք է լինի հրաշալի իրավաբանական գիտելիքներ ունեցող և ներքուստ անկախ մարդը, որն ի վիճակի է դիմակայել ցանկացած ճնշման»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։

Նրա դիտարկմամբ՝ բոլոր երկրներում միշտ, հատկապես գործող իշխանությունը փորձեր է անում ճնշելու դատական իշխանությանը՝ ցանկալի որոշումների հասնելու համար, և դատավորը պետք է կարողանա ունենալ այնքան ներքին անկախություն, որ դիմակայի այդ ճնշումներին ու դրանց հակառակվելով ընդունի որոշում միայն օրենքի հիման վրա։

«Երբ դատավոր է նշանակվում մի մարդ՝ հաշվի չառնելով այդ հատկաինշները, ունենում ենք այնպիսի դատական համակարգ՝ ինչպիսին այսօր ունենք»,-նշեց Հովհաննիսյանը։

ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի ու «Հայրենիքի»` հանցագործության մասին հաղորդումն ուղարկվել է ՀՔԾ

Իրավագետի դիտարկմամբ՝ դատական համակարգի առումով գործող իշխանությունը շարունակում է նախկինների գործելաոճը։

«ՍԴ-ում դատավորներ նշանակելու գործող պրակտիկան ցույց է տալիս, որ գործող իշխանությունը նույնպես փորձում է և հասնում է իր այն նպատակին, որ ՍԴ-ում նշանակվեն իր համար ցանկալի դատավորներ, և ոչ թե մարդիկ, որոնք պրոֆեսիոնալ իրավաբաններ են և ակնհայտորեն քաղաքականապես չեզոք»,- եզրափակեց Հովհաննիսյանը։

Հիշեցնենք` հունիսի 26–ից ուժի մեջ մտավ ԱԺ–ի ընդունած սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով կասեցվում են 12 տարի պաշտոնավարած ՍԴ դատավորների լիազորությունները։

Նույն նախագծով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը նախագահից դառնում է ՍԴ դատավոր։ Շատերը նախագիծը որակում են օրենքի կոպիտ խախտում, քանի որ այն չի ստորագրել նախագահ Արմեն Սարգսյանը և չի ուղարկվել ՍԴ՝ քննարկելու դրա սահմանադրական լինելը։

ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի Սահմանադրական դատարանի անդամներ ընտրելու համար

0
թեգերը:
Գոռ Հովհաննիսյան, Իշխանություն, Հայաստան, Դատավոր
Ըստ թեմայի
Արարատ Միրզոյանն ու Հրայր Թովմասյանին փոխարինող դատավորը հանդիպել են
Իրավաբաններին ու դատավորներին քաղաքական ուժերն անպաշտպան թողեցին. Ավետիք Իշխանյան
ՍԴ–ում դատավորների թափուր տեղերը կլրացվեն 2 ամսվա ընթացքում. ԱԺ հայտարարությունը
ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունեց ՍԴ դատավորների կենսաթոշակի ապահովման նախագիծը