ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի — Sputnik. «Հայրենիքին ծառայելն ու հայրենիքի համար զոհվելը մարդկային բարձր արժանիք է, բայց հերոսի այրի լինելն ու դրանից հետո շարունակել արժանապատիվ ապրելը մեկ այլ հերոսություն է»։ Այս մասին, Արցախյան ազատամարտի ժամանակ զոհված օդաչուների ընտանիքների անդամներին ընդունելիս ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։
Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, բարձր գնահատելով հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած օդաչուների սխրանքը՝ նախագահն իր հարգանքի և երախտիքի խոսքն է ուղղել զոհված օդաչուների ընտանիքներին:
Հանդիպման մասնակիցները Հանրապետության նախագահին են ներկայացրել իրենց հուզող հարցերն ու խնդիրները:
Նախագահ Սարգսյանը կարևոր ու անհրաժեշտ է համարել զոհված օդաչուների և ընդհանրապես, Արցախյան պատերազմում զոհվածների ընտանիքների խնդիրների լուծումն ու հետևողական վերաբերմունքն այդ հարցում: