Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը «Գինու օրեր» միջոցառման ժամանակ

Նիկոլ Փաշինյանը որոշել է արձակուրդ գնալ

245
ՀՀ վարչապետը որոշել է մի քանի օրով հանգստանալ։

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամռանը արձակուրդ կվերցնի։ Այսօր նա այդ մասին ասաց Հանրային ռադիոյի ուղիղ եթերում։

«Մտադիր եմ հունիսի առաջին օրերին արձակուրդ գնալ, մի քանի օրով աշխատանքից կտրվել։ Եթե մարտի 31-ից հաշվենք, որ ես ըստ էության գործընթացի մեջ էի, մինչև հիմա չի հաջողվել ռեալ աշխատանքային իրավիճակից կտրվել, միայն բացառությունը Նոր տարվա տոներն էին, բայց դե գիտեք` դրանք ոնց են անցնում»,– ասաց Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ արձակուրդ կվերցնի մեկ–երկու օրով։

Հիշեցնենք` Փաշինյանը 2018 թ․ մարտի 31-ին Գյումրու Վարդանանց հրապարակից սկսել էր «Իմ քայլը» շարժումը, որը նույն թվականի ապրիլ-մայիսին հանգեցրեց իշխանափոխության։ 2018 թ. մայիսի 8-ին համաժողովրդական շարժման պահանջով Ազգային ժողովը նրան ՀՀ վարչապետ ընտրեց:

 

2018 թ. հոկտեմբերի 16-ից արտահերթ ընտրությունների անցկացման նպատակով հրաժարական ներկայացրեց՝ իրականացնելով վարչապետի պաշտոնակատարի պարտականությունը: Նիկոլ Փաշինյանը գլխավորեց «Իմ քայլը» նախընտրական դաշինքը:

2018 թվականի դեկտեմբերի 9-ին Ազգային Ժողովի ընտրություններում «Իմ քայլը» նախընտրական դաշինքը ստացավ ընտրողների շուրջ 70 տոկոսի վստահությունը:

2019 թվականի հունվարի 14-ին Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն և Սահմանադրության 89-րդ հոդվածով սահմանված կարգով Նիկոլ Փաշինյանը նշանակվեց ՀՀ վարչապետ։

245
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հայաստան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (864)
Ըստ թեմայի
Փաշինյանի կինը Մեդվեդևին դիմավորել է հայկական զգեստով. լուսանկարներ
Հայ շախմատիստները բաց նամակ են հղել Նիկոլ Փաշինյանին
Այ էս եղավ հայերեն․ Փաշինյանին գինի, պանիր ու լավաշ հյուրասիրեցին Արարատում․ տեսանյութ
«Մեկը տերտեր է սիրում, մեկը` տերտերի կնիկ». նախարարը` Փաշինյանի աշխատանքի մասին
Փաշինյանը խոստանում է 100 փաստ ներկայացնել