Ֆելիքս Ցոլակյան

«Մեկը տերտեր է սիրում, մեկը` տերտերի կնիկ». նախարարը` Փաշինյանի աշխատանքի մասին

161
Արտակարգ իրավիճակների նախարարը գնահատել է վարչապետի 1 տարվա աշխատանքն ու հայտարարել` ԱԻՆ–ում աշխատավարձերի բարձրացում են ակնկալում։

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի — Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարությունում սպասում են աշխատավարձերի բարձրացման։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը` հայտնելով, որ աշխատավարձերի բարձրացման հարցով առաջարկություն են ներկայացրել կառավարությանը և սպասում են որոշմանը։

Նախարարը չհստակեցրեց, թե որքան բարձրացում է ակնկալվում։

«Չենք կարող ասել, թե ինչ տարբերակ կաշխատի, որ հաշվարկները հաշվի կառնվեն»,–ասաց նա։

Ցոլակյանը նշեց, որ հատկապես ցածր են շարքային աշխատակազմի աշխատավարձերը։

«Կառավարությունը որոշակի չափով լուծել է այդ հարցը։ Տվել են բավականին մեծ գումար, որը մենք պարգևավճարների ձևով տալիս ենք և հաշվում որպես աշխատավարձի բարձրացում։ Դա մոտավորապես իրենց աշխատավարձերի 30 տոկոսն է, այսինքն` 30 տոկոսով բարձրացել են աշխատավարձերը»,– ասաց նախարարը։

Ցոլակյանն անդրադարձավ նաև կառավարության ու վարչապետի գործունեության մեկ տարվան։ Հարցին` իրականացել են արդյոք հասարակության սպասելիքները, Ցոլակյանը պատասխանեց. «Մեկը տերտեր է սիրում, մեկը` տերտերի կնիկ, հիմա ես ոնց ասեմ։ Մեկը այս է սպասում, մեկը` այն։ Մարդկանց տարբեր գնահատականներ կան»,– ասաց Ցոլակյանը:

Նա ավելացրեց, որ ինքը Փաշինյանի գործունեությունը դրական է որակում. ամեն ինչ այնպես էր, ինչպես ինքն էր ակնկալում։

161
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
Հայ շախմատիստները բաց նամակ են հղել Նիկոլ Փաշինյանին
Այ էս եղավ հայերեն․ Փաշինյանին գինի, պանիր ու լավաշ հյուրասիրեցին Արարատում․ տեսանյութ
Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի. հայտնի է առաջին նիստի օրը
Մի շարք գործառույթներ պատվիրակում ենք բուհական համակարգին. Փաշինյանը եղել է պոլիտեխնիկում