ԱԱԾ

ԱԱԾ–ն բացահայտել ու խափանել է կոռուպցիոն սխեման

166
Հանձնաժողովի նախագահն ու անդամները պահանջել և կաշառք են ստացել տասնյակ անձանցից։

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակում ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական համալիր գործողությունների արդյունքում բացահայտել և խափանել է կոռուպցիոն սխեմա, որում ներգրավված են եղել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Լոռու մարզի աշխատակիցները:

Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ բժշկակասոցիալական փորձաքննության գործակալության Լոռու մարզի թիվ 1 հանձնաժողովի նախագահ Մ.Մ-ն և նույն հանձնաժողովի անդամները, գալով նախնական համաձայնության, ի պաշտոնե լիազորված լինելով իրականացնել համապատասխան բժշկասոցիալական փորձաքննություններ՝ քաղաքացիներին օրենքով նախատեսված հաշմանդամության խումբ որոշելու, տևողության ժամկետները սահմանելու և քաղաքացիների օգտին այլ նախընտրելի որոշումներ կայացնելու դիմաց, 2018թ. դեկտեմբերից մինչև 2019 թվականի ապրիլը, տասնյակ անձանցից պահանջել և որպես խոշոր չափերով կաշառք ստացել են ընդհանուր առմամբ 645 հազար դրամ գումար՝ յուրաքանչյուրից 20-55 հազարական դրամ:

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (Պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը՝ կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին ակնհայտ ապօրինի գործողության կամ անգործության համար): Մեղադրանք է առաջադրվել 1 անձի, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Կատարվում է նախաքննություն:

166
թեգերը:
Հայաստան
Ըստ թեմայի
ԱԱԾ–ն կոռուպցիոն նոր սխեմա է բացահայտել. ինչպես են զորակոչիկներին ազատել ծառայությունից
Կոռուպցիոն բացահայտում Վարդենիսի բուհում. ինչպես է փող աշխատել ռեկտորը. տեսանյութ
Կոռուպցիոն հանցագործություններով մեղադրանք է առաջադրվել 101 պաշտոնյայի. ՔԿ
Պետրոսյան. «Նախկին համակարգն այնպիսին էր, որ դու ուզած–չուզած կոռուպցիայի մեջ էիր»
Կոռուպցիայի դեմ պայքարը` գործիք. Sputnik Արմենիայի հյուրն է Վազգեն Մանուկյանը