Ամբերդ

Նոր բացահայտում և դիմում դատախազություն. Ամբերդի պահպանվող տարածքը 2013–ին փոխվել է

200
Պահպանվող տարածքի փոփոխման թույլտվությունը տվողներից մեկն էլ տարածքում շինարարություն իրականացնողի հայրն է։

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. 2013–ին Ամբերդի պահպանվող տարածքի չափսերում փոփոխություններ են եղել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը։

«Պահպանվող տարածքի փոփոխության համար թույլտվություն տվողներից մեկն էլ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» ՊՈԱԿ-ի Արագածոտնի մարզային պետն է եղել` Մանուկ Մանուկյանը։ Դրանից հետո էլ պահպանվող տարածքից դուրս մնացած հատվածում կառուցվել է քաբաբանոց, որը, մեր տեղեկություններով, պատկանում է Մանուկյանին»,–ասաց նա։

Փոխնախարարի խոսքով` մեկ այլ շինարարության էլ, որը կատարվում է Ամբերդի պահպանվող տարածքում, կրկին Մանուկյանի թույլտվությամբ է իրականացվում, իսկ կառուցապատողը Մանուկյանի տղան է։ Ըստ Գալստյանի` Ամբերդում կատարվող վերոհիշյալ շինարարական աշխատանքների մասին իրենք իմացել են ֆեյսբուքյան գրառումներից, քանի որ իրականում հենց Մանուկ Մանուկյանը պետք է տեղյակ պահեր դրանց մասին։ «Այդ տարածքում կառուցապատողը` Սիրակ Մանուկյանը, մինչև 2012թ.–ն Ամբերդ ամրոց–համալիրի ղեկավարն է եղել։ Այժմ տեղում ռեստորան են ուզում կառուցել։ Բարեբախտաբար, իրականացվող շինարարական աշխատանքներն ապրիլի 26–ից մեր հորդորով ժամանակավորապես դադարեցվել են»,–ասաց նա` հավելելով, որ Ամբերդի տարածքում բնակավայր է եղել ու իրենց այցի օրը հնագետները Ամբերդի տարածքից մարդկային ոսկորներ ու դամբարան են հայտնաբերել։

Ամբերդում հնագիտական աշխատանքները շարունակվում են։ Մյուս կողմից, մշակույթի նախարարությունն արդեն դատախազություն է դիմել` Ամբերդի պահպանվող գոտու տարածության փոփոխման հիմնավորման հարցով։ Փոխնախարարը նշեց, որ միայն հնագետների ու դատախազության հիմնավորումներից հետո իրենք կկարողանան Մանուկ Մանուկյանին աշխատանքից ազատելու կամ էլ շինարարական աշխատանքները դադարեցնելու մասին խոսել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մանուկ Մանուկյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր, որ 2017թ.–ին 2000 մետր հողատարածքը ձեռք է բերել 8 միլիոն դրամով։ Այդ տարածքը, ըստ նրա, չի մտնում հատուկ հսկվող գոտու մեջ և հուշարձանի տարածքից դուրս է, և այնտեղ երբեք գերեզմանոց չի եղել, ինչպես պնդում են սոցիալական ցանցերում։

200
թեգերը:
ՀՀ դատախազություն, ՀՀ մշակույթի նախարարություն, Հայաստան
Արման Թաթոյան

Ադրբեջանի իշխանությունների պնդումը չի համապատասխանում իրականությանը. ՄԻՊ

151
Բժիշկ մասնագետների եզրակացությամբ՝ մեր հայրենակցի առկա առողջական վիճակը թույլ չի տվել իրականացել նրա տեղափոխումը։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. Ադրբեջանի իշխանության մարմինները հայտարարել են, թե հայկական կողմը հրաժարվել է այսօր ընդունել քաղաքացիական անձ, 84-ամյա Միշա Մելքումյանին, նշված է Հայաստանի Մարդու իրավունքներին պաշտպան Արման Թաթոյանի Facebook-ի էջում։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի քննության արդյունքներով հաստատվել է, որ այս պնդումը չի համապատասխանում իրականությանը:

Ադրբեջանական իշխանությունների նշված հայտարարությունը հրապարակվելուց անմիջապես հետո Հայաստանի իրավասու մարմիններին ներկայացրվել են հրատապ հարցումներ։ Պարզվել է, որ իրականում բժիշկ մասնագետների եզրակացությամբ՝ մեր հայրենակցի առկա առողջական վիճակը թույլ չի տվել իրականացել նրա տեղափոխումը։

Արման Թաթոյանի խոսքով՝ Միշա Մելքումյանի տեղափոխումը կազմակերպելու անթույլատրելիության վերաբերյալ բժշկական եզրակացության մասին տեղյակ են եղել նաև Ադրբեջանի իշխանությունները։ Հայաստանի իրավասու մարմինները Մարդու իրավունքների պաշտպանի հարցումներին ի պատասխան ներկայացրել են միանշանակ պատրաստակամություն առ այն, որ Միշա Մելքումյանի առողջական վիճակը թույլ տալու առաջին իսկ հնարավորության դեպքում կկազմակերպվի նրա վերադարձը:

Նշենք, որ այսօր հայկական կողմին է փոխանցվել 85-ամյա Եվգենիա Բաբայանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին ադրբեջանական կողմը Երևանին է հանձնել նաև զոհված հայ զինվորների և սպաների մոտ 30 դի։ Դիերը փոխանցել են Տավուշի մարզի Այգեպար գյուղի մոտ։ 

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված հայ զինծառայողների մարմինները փոխանցվել են ԿԽՄԿ-ի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային թիմի մասնակցությամբ։ Փոխանցումն իրականացվել է ՌԴ պաշտպանության նախարարության միջնորդական ջանքերի շնորհիվ։

Ադրբեջանական դաժանությունները` օրինակներով. ՀՀ ՄԻՊ-ը հանդիպել է Ֆրանսիայի պատվիրակներին

151
թեգերը:
Ադրբեջան, գերի, ՀՀ ՄԻՊ, Արցախյան պատերազմ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
Ստեփանակերտում ամենաագրեսիվ հարձակման օրն է պատերազմի սկզբից ի վեր․ կան զոհեր․ ԱՀ ՄԻՊ
Հայ զինվորների դիերի, գերիների հետ վարվում են ԻԼԻՊ-ի մեթոդներով. ՀՀ ՄԻՊ
Ադրբեջանը թիրախավորում է փրկարարներին. նրանցից մեկը զոհվել է. Արցախի ՄԻՊ
Ռոբերտ Օ'Բրայան

ԱՄՆ-ը երրորդ երկրներին կոչ է անում ձեռնպահ մնալ ղարաբաղյան հակամարտությանը միջամտելուց

197
(Թարմացված է 00:12 30.10.2020)
Ռոբերտ Օ'Բրայանը տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և կոչ արել բոլոր կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը:

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Վաշինգտոնը երրորդ երկրներին կոչ է անում ձեռնպահ մնալ ղարաբաղյան հակամարտությանը միջամտելուց և միանալ ԱՄՆ-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ բանակցություններին վերադառնալու ջանքերին: Այս մասին ասված է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ'Բրայանի հայտարարության մեջ, որը տարածել է Սպիտակ տանը կից Ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը։

Ռոբերտ Օ'Բրայանը տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և կոչ արել բոլոր կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը:

«Հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Ադրբեջանն ու Հայաստանը պետք է կատարեն հրադադարի վերաբերյալ իրենց պարտավորությունները։ Երկու երկրների ժողովուրդները ծանր կորուստներ են կրել։ Ավելին, Հայաստանի ժողովուրդը, որը բախվել է հարձակողական գործողությունների, այժմ իր վրա է կրում կորուստների հիմնական ծանրությունը»,–ասել է Օ'Բրայանը։

Նա կոչ է արել երրորդ երկրներին զերծ մնալ միջամտությունից և միանալ ԱՄՆ-ին` կողմերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո բանակցություններին վերադարձնելու համար։

​Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։

Մասնավորապես, կողմերը պայմանավորվեցին, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակեց հրետակոծել Արցախը։

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Արցախի ՊԲ–ն, սակայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք եղել են զոհեր ու վիրավորներ: 

Հոկտեմբերի 26-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հումանիտար հրադադարի հաստատման երրորդ ժամկետի մասին են պայմանավորվել, որը պետք է ուժի մեջ մտներ 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով 08:00-ին։ Սակայն Ադրբեջանը խախտեց նաև երրորդ պայմանավորվածությունը։

197
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, ԱՄՆ, Արցախյան պատերազմ
Ըստ թեմայի
Մնացականյանն ԱՄՆ–ում հայ համայնքի ներկայացուցիչների հետ խոսել է ԼՂ իրավիճակի մասին
«ԱՄՆ-ի նախագահը պետք է անձամբ միջամտի, որպեսզի կանգնեցնի պատերազմը Ղարաբաղում»․ Ջո Բայդեն
Սա Ադրբեջանի լկտի պատասխանն էր Ռուսաստանին, Ֆրանսիային ու ԱՄՆ–ին. Արցախի ԱԳՆ