ՀՀ դիրքեր

Տավուշում հակառակորդի կրակոցից տուժած պայմանագրային զինծառայողին տեղափոխում են Երևան

123
Զինծառայողի վիճակը ծանր կայուն է, նա վիրավորում է ստացել գլխի շրջանում։

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. Տավուշում վիրավորում ստացած պայմանագրային զինծառայողն ուղղաթիռով կտեղափոխվի Երևան։

Այս մասին տեղեկությունը Facebook-ի իր էջում հրապարակել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Տավուշում վիրավորված պայմանագրային զինծառայողի վիճակը ծանր կայուն է, վիրավորում է ստացել գլխի շրջանում, շուտով ուղղաթիռով կտեղափոխվի Երևան»,–գրել է Հովհաննիսյանը։

Նշենք, որ պայմանագրային զինծառայողը վիրավորում է ստացել Տավուշի զորամասերից մեկում, հակառակորդի կրակոցից։

 

123
թեգերը:
Արծրուն Հովհաննիսյան, Ադրբեջան, Հայաստան
թեմա:
Սահմանին տիրող իրավիճակը (81)
Ըստ թեմայի
Զինծառայողին կալանավորեցին ծառայակիցներից մեկին սպանելու, մյուսին վիրավորելու համար
Ժամկետային զինծառայողին լրացուցիչ կհետազոտեն ՄԻՊ–ի աջակցությամբ