Դավիթ Ղազարյան

Վերաքննիչ քրեական դատարանը հրապարակեց «Սպայկայի» տնօրենի կալանքի վերաբերյալ որոշումը

144
Դատարանն ուժի մեջ թողեց երկամսյա կալանքի որոշումը։

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի — Sputnik. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ հրապարակեց «Սպայկա» ընկերության սեփականատեր, տնօրեն Դավիթ Ղազարյանի նկատմամբ կիրառված կալանքի դեմ նրա փաստաբանների ներկայացրած միջնորդության շուրջ որոշումը։

Դատարանը որոշեց մերժել փաստաբանների միջնորդությունը և ուժի մեջ թողնել առաջին ատյանի դատարանի կալանքի մասին որոշումը։ «Սպայկայի» տնօրենը կշարունակի մնալ կայանքի տակ։

Հիշեցնենք` ապրիլի 4-ի ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել։

Հաջորդ օրը հրավիրած մամուլի ասուլիսում Ղազարյանը հայտարարեց, որ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում ու այն համարում է անհիմն` որակելով որպես հետապնդում։

Ըստ ՊԵԿ քննչական մարմնի առաջադրած մեղադրանքի, 01.01.2015-11.01.2016թթ. ընթացքում «Սպայկա» ընկերությունը թաքցրել է ՀՀ ներկրված ապրանքների դիմաց հարկային պարտավորությունները` կեղծելով «Գրինպրոդուկտ» ՍՊ ընկերության անվամբ մաքսային մարմիններին ներկայացված հարկի, տուրքի և այլ պարտադիր վճարների հաշվարկի հիմք հանդիսացող տեղեկությունները։

Արդյունքում, ըստ ՊԵԿ–ի, «Սպայկան» պետական բյուջե չի վճարել 7 036 666 312 ՀՀ դրամ մաքսատուրք և հարկ:

«Սպայկայի» տնօրենի պարզաբանմամբ, նշված 7 մլրդ դրամից 5–ը ԱԱՀ-ն է, որը ժամանակավոր ներմուծման ռեժիմի պարագայում ենթակա է վերադարձման, իսկ մնացած 2 մլրդ–ի պարտավորությունն իրենց չի կարող վերագրվել, քանի որ իրենց ընկերությունը միայն բեռնափոխադրում է իրականացրել, բեռը պատկանել է «Գրինպրոդուկտ» ՍՊԸ–ին։

«Սպայկա» ընկերության հիմնադիր– տնօրեն Դավիթ Ղազարյանի ապրիլի 8-ին ընդհանուր իրավասության դատարանը խափանման միջոց է կիրառել կալանավորումը։

144
թեգերը:
«Սպայկա» ՍՊԸ, Հայաստան
թեմա:
«Սպայկա» ընկերության շուրջ ծավալվող իրադարձությունները (21)
Ըստ թեմայի
Միքայել Մինասյանին անձամբ ճանաչում եմ. «Սպայկայի» տնօրենը մեկնաբանել է պտտվող լուրերը
«Սպայկայի» տնօրենի փաստաբանները կալանքը գրավով փոխարինելու միջնորդություն են ներկայացրել
Երևանում կրկին բողոքի ակցիա էր. ի՞նչ էին պահանջում «Սպայկայի» աշխատակիցները. տեսանյութ
«Սպայկայի» չվճարած 7 մլրդ դրամը կարող է աճել. Անանյան