Կանանց գաղութ

Չխուզարկվող խցեր և արտոնյալ դատապարտյալներ չկան, «զոն նայողը» փող չի հավաքում. Զեյնալյան

129
Արդարադատության նախարարը հայտարարել է` այսօր չկա որևէ խուց, որը չի խուզարկվում, չկա դատապարտյալ, ումից ապօրինի իրեր չեն առգրավվում։ «Զոն նայողն» այլևս փող չի հավաքում, մահճակալների համար էլ չեն վճարում։ Իսկ թե ինչ փաստեր էր ներկայացրել ԱԱԾ–ն, ցույց կտա ծառայողական քննությունը։

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի — Sputnik. Հայաստանի քրեակատարողական հիմնարկների մասին ԱԱԾ տարածած տեսանյութի վերաբերյալ վերջնական գնահատականը կտա ծառայողական քննությունը։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, պատասխանելով ԱԱԾ հրապարակման մասին հարցին, ասաց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։

«Ծառայողական քննություն է նշանակված, որը այդ բոլոր հարցերի պատասխանը կտա` դրանք համապատասխանում են իրականությանը, թե՞ ոչ, որ մասն է համապատասխանում իրականությանը, որը` ոչ, որ մասն է չափազանցված, կամ չչափազանցված»,– ասաց նախարարը։

Արտակ Զեյնալյանը հայտարարեց, որ ՔԿՀ–ներում այսօր չկա որևէ խուց, որը չի խուզարկվում, չկա դատապարտյալ, ով նախկինի պես արտոնյալ է և նրանից իրեր չեն առգրավվում։«Նախկին բարքերը, ըստ որի ՔԿՀ–ում ընթացիկ վերանորոգում անելու համար գումարը ստացվում էր այսպես կոչված` «նայողից» , վերացված են։ Նրանց այդ գործառույթը` ներսում գումարներ հավաքագրելու, վերացված է։ Մահճակալների համար վճարներ չկան, ներսում գումարներ չեն շրջանառում»,– ասաց Զեյնալյանը։

Ինչ վերաբերում է ԱԱԾ տարածած տեսանյութում ներկայացվող խցերի բաց դռներին, Արտակ Զեյնալյանը հայտնեց, որ դռան բաց լինելը պետք է լինի իրավաչափ։ «Եթե խուցը դատարկ է, դրա դռան բաց կամ փակ լինելը որևէ նշանակություն չունի»,– ասաց նա` հավելելով, որ նախ պետք է պարզել` այդ խուցը տվյալ պահին դատարկ է եղել, թե բնակեցված։

Արդարադատության նախարարը նաև հայտնեց, որ այսօր որոշ ՔԿՀ–ներում օդափոխության համակարգը բացակայում է, կան ջրամատակարարման համակարգի խափանման դեպքեր, որոնց հետևանքով ՔԿՀ աշխատակիցները ստիպված են լինում բացել կերակրադռները` խցերում անհրաժեշտ օդափոխություն ապահովելու համար։

Կան նաև դեպքեր, երբ աշխատակիցները ստիպված են լինում բաց թողել դռները, քանի որ ՔԿՀ–ներում ստանդարտները չպահպանելու հետևանքով չեն կարողանում տեսադաշտում պահել ամբողջ խցի տարածքը։ Կամ աշխատակիցների սահմանված թվից ցածր լինելու հետևանքով, մեկ աշխատակիցը իրավիճակը վերահսկելու համար ստիպված է լինում դուռը բաց պահել։

Այդուհանդերձ, Արտակ Զեյնալյանը չցանկացավ գնահատել ԱԱԾ տարածած տեսանյութում ներկայցված փաստերը` հորդորելով սպասել ծառայողական քննության ավարտին։

Հիշեցնենք` ապրիլի 23-ին ԱԱԾ աշխատակիցները քրեակատարողական հիմնարկներում կատարված անսպասելի խուզարկությունների արդյունքում որոշ կալանավորների խցերում՝ ներկառուցված թաքստոցներում, հայտնաբերվել են Wi-Fi սարքեր, պլանշետներ, հեռախոսաքարտեր, բջջային հեռախոսներ:

Կալանավայրի որոշ խցերում բաց են եղել կերակրադռները («волчок»), առանձին կալանավորներ, ըստ ԱԱԾ–ի, պահվել են արտոնյալ պայմաններում, իսկ մասնաշենքերից մեկի «զոն նայողի» խուցն առհասարակ բաց է եղել, և նա կանգնած է եղել դրսի կողմից մուտքի մոտ:

129
թեգերը:
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, Հայաստան, Արտակ Զեյնալյան
Ըստ թեմայի
«Արթիկ» ՔԿՀ–ում գտնվող երիտասարդ կալանավորն «անակնկալով» շոկոլադ է ստացել
Խցերն ապահովված չեն կենցաղային պարագաներով ու հարմարություններով. ստուգումներ ՔԿՀ–ներում
Հայաստանի ՔԿՀ-ներում գերծանրաբեռնվածության խնդիր չկա. 1 մահճակալ, 1 դատապարտյալ
Գոհար Ավետիսյան

Գոհար Ավետիսյանի առաջնեկը ծնվել է. լուսանկար

79
(Թարմացված է 00:15 04.07.2020)
Երկրպագուները վաղուց էին սպասում հայտնի դիմահարդարի փոքրիկի ծնվելուն։ Գոհարն էլ ծննդաբերությունից հետո լուսանկար է հրապարակել։

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի – Sputnik. Հանրահայտ դիմահարդար Գոհար Ավետիսյանը, որին Ռուսաստանում և Հայաստանում հաճախ «մեյքափի գուրու» են անվանում, ծննդաբերել է։

«Բարի գալուստ այս գեղեցիկ աշխարհ, իմ փոքրիկ հսկա, 4 կգ երջանկություն և անիրական սեր առաջին վայրկյանից։ Սա, թերևս, իմ ծննդյան օրվա լավագույն նվերն է (այն կլինի վաղը, բայց ես, միևնույնն է, բոլորին ցանկանում եմ զգալ այդ երջանկությունը)», - գրել է նա Instagram–ում:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Goar Avetisyan (@goar_avetisyan)

Մաղթանքներն ու շնորհավորանքները չեն ուշացել։ Մաքսիմ Գալկինը երջանկություն է մաղթել փոքրիկին, իսկ երգչուհի Ժասմինը ապագա տղամարդուն հրահանգել է, որ ամեն օր ու ամեն ժամ ուրախացնի մայրիկին:

«Ուռա։ Շնորհավոր։ Մի հրաշալի հայ էլ ավելացավ»,- գրել է ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը:

Գոհար Ավետիսյանը ծնվել է Մարտունիում, նրա ընտանիքը տեղափոխվել է Մոսկվա, երբ Գոհարը մեկ տարեկան է եղել։ Ավետիսյանը Ռուսաստանում ամենահայտնի բյութի բլոգերն է։ Հիմա նա Instagram-ում ավելի քան 5 միլիոն բաժանորդ ունի, իսկ նրա «Կերպարանափոխություն» նախագիծը քննարկվել է անգամ Daily Mail-ի էջերում։

Գոհարն ինքնուրույն է հասել հաջողության։ Նա ինքնուս դիմահարդար է: Այս ոլորտում առաջին փորձերն արել է 11-12 տարեկանում: 16 տարեկանում ընդունվել է Ժողտնտեսության և պետական ծառայության ռուսական ակադեմիայի տնտեսագիտական ֆակուլտետ:

Գոհար Ավետիսյանը տոնական մեյքափի հեշտ ու արագ տարբերակ է առաջարկում․ տեսանյութ

Արդեն առաջին կուրսում Գոհարը սկսել է դիմահարդարել բոլոր ընկերուհիներին և ծանոթներին: Հետաքրքրությունը դարձել է աշխատանք, և նա թողել է ուսումը:

2012թ.-ին սկսել է դասախոսել, դիմահարդարման վարպետության դասեր անցկացնել։ Հիմա արդեն հայտնի դիմահարդարը Մոսկվայի կենտրոնում սեփական դպրոց և ստուդիա ունի:

Նշենք, որ առաջին ամուսնուց բաժանվելուց հետո Գոհարը գրեթե կես տարի դեպրեսիվ վիճակում էր։ Ամուսնալուծությունից հետո նա 43 կգ նիհարեց և նոր սեր գտավ։ 

«Ո՞վ կմտածեր, որ...». Գոհար Ավետիսյանի հուզիչ գրառումը

79
թեգերը:
երեխա, Գոհար Ավետիսյան
Ըստ թեմայի
«Որքան գեղեցիկ ես». դիմահարդարման վարպետ Գոհար Ավետիսյանը՝ Վարդայի նոր կերպարի մասին
«Ես քեզ կդարձնեմ ուժեղ». Գոհար Ավետիսյանը հերթական անգամ զարմացրել է երկրպագուներին
Դիմահարդար Գոհար Ավետիսյանը որոշել է երգչուհի դառնալ «միամիտ» երգով. տեսանյութ
Երևան, արխիվային լուսանկար

Ողբերգական դեպք Երևանում. վարորդը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, մեկը մահացել է

28
(Թարմացված է 00:15 04.07.2020)
Դեպքը տեղի է ունեցել «Մեգամոլ» առևտրի կենտրոնի դիմաց։ Հավաքվածներն ասել են, որ վրաերթի ենթարկվածներն ամուսիններ են։

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Այսօր վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:15-ի սահմաններում Երևանի բնակիչ, 32-ամյա Աշոտ Ավետիսյանը իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Գայի պողոտայում՝ «Մեգամոլ» առևտրի կենտրոնի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի, որոնք փողոցը որոշել են հատել հետիոտների համար չնախատեսված հատվածով։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Վարորդն ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկները վրաերթի ենթարկվածներին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է սթափ:

Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ վրաերթի ենթարկվածներն ամուսիններ են:

Երևանի գերեզմանատներից մեկի մոտ 40-ամյա տղամարդը հոսանքահարվել է ու մահացել

Մինչ դեպքի վայրում աշխատել է հետաքննիչը, հիվանդանոցից հայտնել են, որ վրաերթի ենթարկվածներից 41-ամյա Արթուր Շ.-ն գիտակցության չգալով ՝ մահացել է:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:

Կրակոցներ Երևանում. մեկ մարդ գլխի շրջանում վնասվածքներ է ստացել

28
թեգերը:
Մահ, հետիոտն, Վրաերթ, Հայաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն
Ըստ թեմայի
Երևանում վրաերթի են ենթարկել հեծանվով երեխային
Իրինդ գյուղի ջրամբարում 36–ամյա քաղաքացի է խեղդվել
25-ամյա երիտասարդը սպանվել է տան մուտքի մոտ արձակած կրակոցից