ՀՀ ոստիկանություն

Ո՞վ է ստում. փոխմարզպետը հարձակման ենթարկվե՞լ է, թե՞ ոչ. լուսանկարներ դեպքի վայրից

465
(Թարմացված է 15:54 28.04.2019)
Ի՞նչ է կատարվել երեկ Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքում։ Քաղաքացու օրվա միջադեպի մասին Sputnik Արմենիային պատմել են մասնակից բոլոր կողմերը։

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի — Sputnik. Պարոն փոխմարզպետն իրեն մի քիչ լավ չի պահել երիտասարդների հանդեպ, այն էլ երեկվա գեղեցիկ օրով։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Եղեգիս խոշորացված համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը` մեկնաբանելով ապրիլի 27–ին Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների ժամանակ Վայոց Ձորում գրանցված միջադեպը։

Հիշեցնենք, Վայոց ձորի փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանը երեկ հաղորդում է ներկայացրել Ոստիկանության Եղեգնաձորի բաժին՝ տեղեկացնելով, որ Քաղաքացու օրվա նվիրված միջոցառման ժամանակ իրեն են մոտեցել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը և Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքի Արտաբույնք բնակավայրի վարչական ղեկավար Արմեն Սեդրակյանը: Ըստ Տոնոյանի հաղորդման՝ պատգամավորն ու վարչական շրջանի ղեկավարն իր հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ, անվայել արտահայտություններ են հնչեցրել, վիրավորել, փորձել են հարձակվել իր վրա և հարվածել:

Վիճաբանություն Վայոց Ձորում
provided by Razmik Tonoyan
Վիճաբանություն Վայոց Ձորում

Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում պատգամավորը հրաժարվեց մեկնաբանություններ տալ՝ միայն ասելով, որ միջադեպ չի եղել: «Ոչ մեկին չեմ հանդիպել»,- եզրափակեց իր խոսքը Բագրատյանը:

Միջադեպի հետ կապված փորձեցինք պարզաբանում ստանալ Եղեգիս խոշորացված համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանից (Արտաբույնք վարչական համայնքը Եղեգիս համայնքի կազմում է)։ «Ի՞նչ միջադեպ, այնտեղ միջադեպ չի եղել: Պարոն Տոնոյանն ինչ ասես կգրի: Ուրիշ խնդիրներ են եղել: Պարոն փոխմարզպետն իրեն մի քիչ լավ չի պահել երիտասարդների հանդեպ, այն էլ երեկվա գեղեցիկ օրով. երիտասարդներն աղջիկների հետ են եղել, ասել է՝ բիչոկը վերցրեք, առանձնազրույց են ունեցել, վիճաբանություն է եղել, այդ ժամանակ մեր հարգարժան պատգամավորն ասել է՝ դե վերջ տվեք, չի՛ կարելի»:

Այն հարցին`եթե միջադեպ չի եղել է, ինչու է փոխմարզպետը հաղորդում ներկայացրել Ոստիկանություն, Ստեփանյանն ասաց. «Հեսա, տարի ու կես ա՝ պարոն Տոնոյանի ձեռից Ոստիկանությունում եմ, պարոն Տոնոյանը ինչ էլ գրում է, Ոստիկանություն անմիջապես հաղորդագրություն պիտի ներկայացնի: Իսկ ինչ վերաբերում է իմ վարչական ղեկավարին, նրա հետ էլ ինքը լավ չի խոսել, ասել է՝ այ տղա, դու ով ես: Ինքն էլ ասել է՝ ես էս ինչ համայնքի վարչական ղեկավարն եմ, բա դու ով ես»:  Պարոն Ստեփանյանը տեղեկացրեց, որ պատգամավոր Բագրատյանն ու Արտաբույնքի ղեկավար Սեդրակյանը ոչ միայն համագյուղացիներ, այլև բարեկամներ են: Նա հավելեց, որ, այո՛, Սեդրակյանը հրավիրվել  է Ոստիկանություն, իր բացատրությունը տվել է ու անցել իր գործերով:

Վիճաբանություն Վայոց Ձորում
provided by Razmik Tonoyan
Վիճաբանություն Վայոց Ձորում

Արթուր Ստեփանյանը չհերքեց մեզ հասած այն տեղեկությունները, որ Ռազմիկ Տոնոյանը պարբերաբար, սովորական քաղաքացիների հետ զրուցելիս, գաղտնի ձայնագրություններ է իրականացնում, որոնք հետագայում օգտագործում է նրանց դեմ։

«Մեր Շատինի թեկնածուից է վարակվել, 2017-ի Եղեգիս խոշորացված համայնքի ընտրությունների ժամանակ ինձ հետ մրցակից թեկնածու էր Տիգրանը Խուդոյանը, այ ինքն ուժեղ զապիս, նկար էր անում, հիմա իրար հետ իրանք ընկերներ են, էդ մեթոդը փոխանցել է մեր փոխմարզպետին»:

Իսկ Ռազմիկ Տոնոյանն այդ տեղեկություններն անլուրջ անվանեց. «Եթե որևէ մեկին ես ձայնագրել եմ գաղտնի և օգտագործել եմ իր դեմ, դրա համար կան համապատասխան  մարմիններ՝ Ոստիկանություն, ԱԱԾ, ամեն ինչ էլ կա, այսօր ազատ է այդ ամեն ինչը, կարող են ներկայացնել, որ կա նման բան: Անլուրջ է»:

Փոխմարզպետը վստահ է, որ իր մասին նման լուրերի տարածման պատճառն այն է, որ որոշ համայնքներում ցանկանում են հին աշխատելաոճով աշխատել։

«Չեն կարողանում պատկերացնել, որ այո, եղել է հեղափոխություն, նոր Հայաստանում այլևս աշխատողը հենց այնպես չպիտի գումար ստանա, պիտի աշխատավայրում լինի, նման խնդիրներ կան: Օրինակ` ես այցելել եմ տարբեր համայնքներ, որտեղ տեսել եմ իբրև հոսանքի  ծախսեր, որոնք այնքան քիչ են, որ դրանցով անհնար է ջեռուցել սենյակները, այսինքն` դրանից հետևություն, որ համայնքի ղեկավարները ձմռանը աշխատանքի չեն եղել»,–ասում է Տոնոյանը:

Վիճաբանություն Վայոց Ձորում
provided by Razmik Tonoyan
Վիճաբանություն Վայոց Ձորում

Վայոց Ձորի փոխմարզպետի խոսքով` հենց այս ամենի հետևանքով տարբեր մարդիկ իր դեմ են բացասական են տրամադրվել: Նա խոստացավ շուտով հրապարակել լուսանկարներ, որոնք ապացուցում են, որ երեկ՝ Քաղաքացու տոնի առիթով միջոցառման ժամանակ միջադեպ իրոք եղել է:

Ի դեպ, տեղեկացնենք, որ Վայոց ձորի փոխմարզպետ Ռազմիկ Տոնոյանը ծնվել է Արմավիրի մարզի Արաքս գյուղում: Վերջին խորհրդարանական ընտրություններում նա Արմավիրի մարզում «Իմ քայլի» կողմից առաջադրված 14 ռեյտինգային թեկնածուներից մեկն էր:

465
թեգերը:
ՀՀ Ոստիկանություն, Հայաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2534)
Ըստ թեմայի
Վիճաբանություն–ծեծկռտուք Երևանում. կասկածյալներն են Լևոն Երանոսյանը, որդին և փեսան
Վիճաբանություն` հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ. Փաշինյանը փորձում էր հանգստացնել
Վիճաբանություն և ծեծկռտուք հոգեբուժարանում. աշխատակիցը վնասվածքներ է ստացել
Շտապօգնություն

Նոր Նորքում դպրոցականի են դանակահարել. տղան հիվանդանոցում է

34
(Թարմացված է 23:15 07.07.2020)
Մոլդովական փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել 17-ամյա տղայի և մեկ այլ անձի միջև. վերջինս դանակով թիկունքից հարվածել է տղային։

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի - Sputnik. Նոր Նորքի 2-րդ զանգվածում դպրոցականի են դանակահարել։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 16:45-ի սահմաններում «Մուրացան» բժշկական կենտրոն է տեղափոխել մի երեխա՝ «կրծքավանդակի ձախ կեսի հետին և ստորին կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ:

Կատարվածի հետքերով շտապած իրավապահները պարզել են, որ վիրավորը Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 17-ամյա բնակիչ Մ.Ա.-ն է։ Նա հիվանդանոց է տեղափոխվել Մոլդովական փողոցից:

Ոստիկաններին նաև հաջողվել է պարզել, որ ժամը 16:00-ի սահմաններում վիճաբանություն է տեղի ունեցել  17-ամյա տղայի և մեկ այլ անձի միջև։ Վերջինս իր մոտ եղած դանակով հարվածել է Մ. Ա.-ի թիկունքին:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ դանակահարողին և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ: Ըստ տեղեկությունների՝ Մ. Ա.-ն սովորում է Երևանի ավագ դպրոցներից մեկի 12-րդ դասարանում:

Մոսկվայում վթարից մահացել է հայազգի հայտնի բանկիրի 23-ամյա որդին

34
թեգերը:
հիվանդանոց, Աշակերտ, դանակահարություն, Երևան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2534)
Երևան. վթար

Բախվել են մոտոցիկլետն ու «Մերսեդեսը». մոտոցիկլետի անչափահաս ուղևորուհին հիվանդանոցում է

33
(Թարմացված է 22:46 07.07.2020)
Փրկարարները նրան պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Տուժած աղջիկը հոսպիտալացվել է «Էրեբունի» բուժկենտրոն։

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի - Sputnik. Մոտոցիկետի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել Երևանի կենտրոնում։ ԱԻՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ ժամը 16:08-ին ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն զեկուցել է, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Նար-Դոսի փողոցի խաչմերուկում ՃՏՊ է նկատել է, կա տուժած։

Մոսկվայում վթարից մահացել է հայազգի հայտնի բանկիրի 23-ամյա որդին

Պարզվել է, որ բախվել են Հովհաննես Մ.-ի վարած «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան և Վարդան Գ.-ի վարած մոտոցիկլետը։

Վթարի հետևանքով տուժել է մոտոցիկլետի 17-ամյա ուղևորուհին՝ Արմինե Գ․-ն։ Փրկարարները նրան պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Տուժած աղջիկը հոսպիտալացվել է «Էրեբունի» բուժկենտրոն։

33
թեգերը:
հիվանդանոց, աղջիկ, Երևան, ավտովթար, վթար, մոտոցիկլետ
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (2534)
Ըստ թեմայի
ԱԱԾ–ն ընտրակաշառքի գործով կալանավորել է ԲՀԿ–ական նախկին պատգամավորի
Կորոնավիրուսը հասավ Գյումրու ծերանոց. 151 շահառուից 55-ի թեստի պաատասխանը դրական է
60 կմ/ժ և ոչ ավելի. Երևանում երթևեկության կանոնների փոփոխությունը՝ ՀԿ խոշորացույցի տակ
«Արմատա» Տ-14

«Արմատան» կարտահանվի․ ով առաջինը կստանա Տ-14 նորագույն ռուսական հզոր տանկը

60
(Թարմացված է 23:52 07.07.2020)
Ռուսաստանը շարունակում է զենքի միջազգային շուկայում «նեղել» մրցակիցներին և աշխարհում նմանը չունեցող նմուշ է առաջարկում՝ 2-րդ սերնդի «Արմատա» Տ-14 տանկը։ Դա վկայում է ռուսական պաշտպանաարդյունաբերական համալիրի հաջող զարգացման մասին։

Ալեքսանդր Խրոլենկո, ռազմական վերլուծաբան

Ռազմատեխնիկական համագործակցության գծով դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը հուլիսի 6-ին ասել է, որ Մոսկվան մտադիր է արտահանել «Արմատա» Տ-14 նորագույն տանկերը։ Ռուսաստանը բացառապես վստահելի ու արդյունավետ զենք է վաճառում, որը պահանջարկ է ունենալու և առաջ է անցնելու մրցակիցների արտադրությունից։  

Танки Т-14 Армата
© Sputnik / Евгений Одиноков
«Արմատա» Տ-14

Հետաքրքրական է, որ սա հետպատերազմյան երրորդ սերնդի ստեղծած միակ տանկն է աշխարհում։ Նույնիսկ ՌԴ պաշտպանության նախարարությունն այս եզակի զրահատեխնիկայի դեռևս 132 միավոր ստանալու պայմանավորվածություն ունի։ Ակնկալվում է, որ դրանք կմատակարարվեն մինչև 2021 թվականի ավարտը։ Արտասահմանյան վաճառքը կսկսվի այն բանից հետո, երբ կկատարվի ՌԴ պաշտպանության նախարարության պատվերն ու կհաստատվի մեքենայի արտահանման տեսքը (մասնագետները որոշում են՝ ինչը կարող է արտասահման գնալ, իսկ որ տեսակներն են օգտագործելու բացառապես ռուսաստանյան զորքերը)։

Բարձր տեխնոլոգիական տանկը էժան չէ՝ մինչև 7 միլիոն դոլար մեկ միավորի դիմաց, ընդ որում՝ «Արմատայի» հանդեպ արդեն հետաքրքրություն են ցուցաբերել Եգիպտոսը, Հնդկաստանը, Չինաստանը։ Ի դեպ, հայտնի արտասահմանյան տանկերը ՝ Ամերիկյան «Աբրամսը», ֆրանսիական «Լեկլերկը», գերմանական «Լեոպարդը», Իսրայելական «Մերկավան», վաճառվում են 6 – 12 միլիոն դոլար գնային դիապազոնում։

Հավանական պատվիրատուները

Ավելի վաղ Եգիպտոսը որոշել էր 400 – 500 հատ նորագույն ռուսական Տ-90ՄՍ տանկ պատվիրել ու հավանաբար հետագայում Տ-14 կպատվիրի։ Հնդկաստանը պատրաստվում է մինչև 1770 ժամանակակից տանկ ձեռքբերել ու դիտարկում է նաև «Արմատան»․ նախնական գործարքի գումարը 442 մլրդ ռուբլի է գնահատվում։ Հաստատ անտարբեր չի մնա նաև Չինաստանը։

Ռուսական նորագույն տանկի արտահանման ծավալները դեռ որոշված չեն։ Անկասկած Տ-14-ը կծառայի նաև ԱՊՀ երկրների ամրապնդմանը։ Ավելի վաղ ակտիվորեն ռուսական արտադրության զրահատեխնիկա էին գնում Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Ղազաստանը, Ուզբեկստանը։

Ռուսաստանը խաղաղ քայլերով գրավել է զենքի համաշխարհային շուկայի մոտ մեկ երրորդը։ «Ռոսոբորոնէքսպորտը» 55 միլիարդ դոլարի պատվեր ունի (ԱՄՆ-ից հերո աշխարհում երկրորդ տեղն է)։ Ռուսական զենքի արտահանման մոտ 15%-ը ցամաքային տեխնիկա է։ ՌԴ-ն կարողացել է նոր տանկերի շուկայում չճանաչված առաջատար դառնալ։ Պատահական չէ, որ Արւմուտքում Տ-90 տանկն անվանել են «ռուսական պաշտպանական մահաբեր հիթ»։ Առաջիկա տարիներին «Ուրալվագոնզավոդը» մոտ 2500 Տ-90ՄՍ տանկ կուղարկի պատվիրատուներին։ Նորագույն Տ-14-ը խոստանում է արտահանման հաղթարշավի արժանի շարունակողը դառնալ։

Տեխնոլոգիական գերազանցությունը

Տ-14-ը նախատեսված է հակառակորդի հետ անմիջական շփմամբ մարտի, մոտոհրաձգային ստորաբաժանումների հարձակմանն աջակցելու, հակառակորդի ամրաշինական կառույցների, թաքստոցներում ու բաց տարածքում կենդանի ուժի վերացման համար։ «Արմատա» տանկը հաջողությամբ փորձարկվել է Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքում մարտական պայմաններում։

Միայն Ռուսաստանը նման զենք ունի, բայց առանց լուրջ պատճառի երբեք չի գործարկի

 «Արմատան» աշխարհում  նորագույն կառուցվածք ունեցող առաջին տանկն է, որ ստացել է ամբողջ էլեկտրամագնիսական սպեկտրում նկատելիության նվազեցման «սթելս-տեխնոլոգիաները»։ Մեքենան ունի հատուկ համակարգ, որի շնորհիվ մարտի դաշտում Տ -14-ի յուրաքանչյուր անձնակազմ գործում է ոչ թե առանձին, այլ մարտավարական օղակի կառավարման միասնական համակարգում։

Առաջատար երկրների մասնագետները երկու տասնամյակ է մտածում են կառուցվածքով Տ-14-ին նման տանկ ստեղծելու գաղափարի շուրջ։ Առաջխաղացում կա, սակայն միայն Ռուսաստանը կարող է սերիական արտադրություն սկսել։

Танки Т-14 Армата
© Sputnik / Михаил Воскресенский
«Արմատա» Տ-14

«Արմատան» աշխարհում ուղիղ մրցակիցներ կամ անալոգներ չունի։ Նախորդ տարի Տ-14-ն ամենազարգացած երկների 12 մեքենաների շարքում լավագույնն է ճանաչվել։ Ռուսաստանը միայնակ է ստեղծել այն։ Առանց չափազանցության սա կարելի է համարել տանկաշինության ոլորտի տեխնոլոգիական հեղափոխություն, այն իրավամբ կարող է զգալի տնտեսական ու ռազմաքաղաքական դիվիդենտներ բերել։

60
թեգերը:
ԱՄՆ, արտադրություն, Զենք, արտահանում, Ռուսաստան, տանկ
Ըստ թեմայի
Տեղում դոփելով․ ամերիկյան Patriot ՀՕՊ համալիրների հերթական ձախողումը
Մարտական համակարգերի «մարդասպանը». ՌԴ-ում 10 կմ հեռահարության թնդանոթներ են ստեղծել
«Մոնթե» ջերմատեսիլներ և ՀՀ–ում արտադրվող «Կալաշնիկով». Փաշինյանն այցելեց գործարան