Նիկոլ Փաշինյան

Ո՞ւմ պատրաստած խորովածը կերավ Նիկոլ Փաշինյանը. տեսանյութեր

636
Մաշտոցի պուրակում բացված հյուրասիրության սեղանը սպասում է ՀՀ բոլոր քաղաքացիներին։ Հյուրասիրողները պատրաստ են ավելացնել խորովածի համար գնված միսը։

ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի — Sputnik. Երևանի կենտրոնում Քաղաքացու օրվա առթիվ խորոված անող տղամարդիկ Արարատի մարզի Գեղանիստ գյուղից են։ Այս մասին նրանք հայտնեցին Sputnik Արմենիայի թղթակցին։

«Առավոտից 20 կգ միս ենք բերել։ Բայց եթե պետք լինի էլի կբերենք»,– ասացին նրանք։

Գեղանիստցիները պատմեցին, որ անցյալ տարի նույնպես «թավշյա» հեղափոխության հաղթանակը խորովածով են նշել ու հյուրասիրել այդ օրը փողոցում հանդիպած մարդկանց։ Այսօր ևս հյուրասիրությունն անվճար է։ Ցանկացողներին սպասում է Մաշտոցի պուրակում դրված սեղանը։

Հենց այդ սեղանից ու գեղանիստցի տղամարդկանց պատրաստած տոնական խորովածից այսօր օգտվեց նաև Մաշտոցի պողոտայով զբոսնող վարչապետը։

Հիշեցնենք` այսօր Հայաստանում նշվում է Քաղաքացու օրը։ 2019թ. մարտի 21-ին կառավարությունը հավանություն էր տվել «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծին, որով առաջարկվում էր ապրիլի վերջին շաբաթ օրը հռչակել ՀՀ քաղաքացու օր։

Ապրիլի 9-ին ՀՀ խորհրդարանն ընդունեց կառավարության առաջարկած օրինագիծը։

Օրվա տոնական միջոցառումների համար ՀՀ կառավարությունը պետական բյուջեից հատկացրել է 124 մլն դրամ։

636
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
Դուք հաղթել եք և դուք հաղթելու եք. Փաշինյանը շնորհավորել է ՀՀ քաղաքացիներին
Թե ինչ եղավ հետո, շատ հուզիչ էր. գործուղման մեկնող պաշտոնյաները հիշում են 2018թ–ի դեպքերը
«Դուխով» տոն Հայաստանում կամ ի՞նչ են մտածում երևանցիները Քաղաքացու օրվա մասին
«Ես քաղաքացի եմ տարվա բոլոր 365 օրերին». Նաիրա Զոհրաբյանը` Քաղաքացու օրվա մասին
Քոչարի, սելֆիներ, փակ փողոց. Փաշինյանը քաղաքացիների հետ նշում է Քաղաքացու օրը