ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. Աշխատող ուսանողների աշխատավարձից վճարվող եկամտահարկն առաջիկայում կարող է ուղղվել նրանց ուսման վարձերի վճարմանը: Այս մասին այսօր խորհրդարանում Հայաստանի մարզերի աշակերտների հետ հանդիպմանը հայտնել է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԺ պաշտոնական հաղորդագրությունը, Լենա Նազարյանը տեղեկացրել է, որ համապատասխան կարգավորում առաջարկող օրենսդրական նախաձեռնությունը «Իմ քայլը» խմբակցության կողմից առաջիկայում կներկայացվի խորհրդարան։
Հանդիպման ընթացքում Լենա Նազարյանը պատասխանել է նաև աշակերտների հարցերին։