00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եթե խախտել է օրենքը, պետք է պատասխան տա. Վանեցյանը խոսեց Սանասարյանի մասին

© Sputnik / Asatur YesayantsПресс-конференции глава СНБ Армении Артура Ванецяна (15 декабря 2018). Цахкадзор
Пресс-конференции глава СНБ Армении Артура Ванецяна (15 декабря 2018). Цахкадзор - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԱԱԾ տնօրենը խնդրում է չշահարկել Դավիթ Սանասարյանի նկատմամբ հարուցված քրեական գործը։

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. Դավիթ Սանասարյանի նկատմամբ հարուցված քրեական գործը մեծ աղմուկ է հանել։ Այսօր լրագրողների հետ զրույցում, պատասխանելով այդ քրեական գործի մասին հարցերին, ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը` լրագրողներին խնդիրելով չշահարկել այդ խնդիրը։

«Ես` որպես ԱԱԾ տնօրեն, պարտավոր եմ իրականացնել օրենքով վերապահված իմ բոլոր լիազորությունները։ Անկախ նրանից` մեղադրվող անձը կլինի իմ հարազատը, ընկերը, զինակիցը, եթե խախտել է օրենքը, պետք է կանգնի օրենքի առաջ ու պատասխան տա»,– ասաց Վանեցյանը։

Давид Санасарян в мемориальном комплексе Цицернакаберд (24 апреля 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Ովքե՞ր են ցուցմունք տվել Դավիթ Սանասարյանի դեմ. «Ժողովուրդ»

ԱԱԾ տնօրենը խոստացավ առավել խիստ լինել հատկապես իր ղեկավարած կառույցի աշխատակիցների նկատմամբ, եթե նրանք կխախտեն օրենքը։

Հարցին, թե ինչու Դավիթ Սանասարյանի գործը չի հանձնվում ՀՔԾ–ի վարույթ, Արթուր Վանեցյանը պատասխանեց. «Որովհետև, երբ ի սկզբանե այս քրեական գործը հարուցվել է, ոչ թե Դավիթ Սանասարյանին է մեղադրանք առաջադրվել, այլ «Զորաշեն» ՍՊԸ–ի կողմից իրականացված անօրինականությունների վերաբերյալ տեղեկությունների հիմքով։ Այն ժամանակ այդ քրեական գործով անցնող անձը ՀՔԾ–ի սուբյեկտ չէր հանդիսանում»։

Վանեցյանը հայտնեց, որ տեղյակ է, որ ՊՎԾ պետի փաստաբանները դիմել են դատախազություն` քրեական գործը ԱԱԾ–ից ՀՔԾ վարույթ տեղափոխելու հարցով, և որևէ խնդիր չի տեսնում տեղափոխման հետ կապված։ Բայց և վստահեցրեց, որ ԱԱԾ քննիչներն աշխատում են օրենքի շրջանակներում։

Հիշեցնենք` Պետական վերահսկողական ծառայության գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանը և ՊՎԾ մեկ այլ աշխատակից՝ բժշկական սարքավորումների մասնագետ Գևորգ Խաչատրյանը, փետրվարի 26-ին ձերբակալվել էին բժշկական հաստատությունների կողմից հայտարարված հեմոդիալիզի պարագաների մրցույթներին ենթադրյալ միջամտության դեպքով հարուցված քրեական գործի շրջանակում։

Փետրվարի 27-28-ի գիշերը կալանավորվել է նաև մինչ այդ նույն գործի շրջանակում հարցաքննված «Զորաշեն» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Տարոն Ավետիսյանը։

Նշենք, որ հենց այս կազմակերպությունն է տարիներ շարունակ հեմոդիալիզի պարագաներ մատակարարել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնին։

Ապրիլի 18-ին նույն քրեական գործի շրջանակներում պաշտոնեական լիազորությունների չարաշահելու համար մեղադրանք առաջադրվեց նաև ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին։ Նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցվել է։

Ինքը` Սանասարյանը, իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում և այն որակում է շինծու։

Լրահոս
0