ԱԱԾ սահմանապահ զորքեր

Սահմաններով է որոշվում մեր տեղը Երկիր մոլորակի վրա. Փաշինյանը շնորհակալ է սահմանապահներին

99
ՀՀ վարչապետը իր երախտագիտությունը հայտնեց ՌԴ սահմանապահ զորքերին ՀՀ պետական սահմանի իրենց վստահված հատվածի պահպանության համար։

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի — Sputnik. Հայաստանի Հանրապետություն ասելով` մենք առաջին հերթին ի նկատի ունենք մեր սահմանները, որովհետև այդ սահմաններով է որոշվում մեր տեղը Երկիր մոլորակի վրա, մեր ապագան և անցյալի մասին մեր պատկերացումը: Շնորհավորելով ԱԱԾ սահմանապահ զորքերին` այս մասին այսօր ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա գնահատմամբ` սահմանը, ընդհանրապես, ամենախորհրդավոր երևույթներից մեկն է, որ կարող է գոյություն ունենալ. ընդամենը մի գիծ, որից թեկուզ մեկ մետր այն կողմ զգում ես տնից հեռու, և որից ընդամենը մեկ սանտիմետր այս կողմ զգում ես ինչպես տանը:

«Սահմանապահ ծառայությունը, Սահմանապահի օրն այս առումով ունի չափազանց կարևոր նշանակություն: Մեզ հայտնի հանգամանքների բերումով, այսօր սահմանապահ լինելը ոչ  միայն աշխատանքային կոչում է, այլև առաքելություն: Եվ այդ առաքելությունն այսօր պատվով կատարում են սահմանապահ զորքերի ծառայողները, այդ առաքելությունը պատվով կատարում են ՀՀ ԶՈւ ծառայողները, այդ առաքելությունը կատարում են Ոստիկանության զորքերի ծառայողները:

Այսօր ՀՀ-ում առնվազն դե  ֆակտո գոյություն ունի այնպիսի հասկացություն, ինչպիսին սահմանապահ գյուղ կամ սահմանապահ բնակավայրն է, և այս առումով Սահմանապահի օրը տոն է ոչ միայն ԱԱԾ սահմանապահ զորքերի, այլև մեր զինված ուժերի համար, մեր ժողովրդի համար։ Մեզանից յուրաքանչյուրը, անկախ նրանից Երևանում է աշխատում, թե ՀՀ սահմանի որևէ ուղեկալում կամ տարածքում, առաջին հերթին մտածում է սահմանի մասին, որովհետև սահմանի անվտանգությունը մեր երկրի անվտանգությունն է, մեր ապագայի անվտանգությունն է, մեր երեխաների անվտանգությունն է»,–ասաց Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը շնորհակալություն հայտնեց` կատարած ծառայության համար, շնորհակալություն հայտնեց ՀՀ ԶՈւ-ին` սահմանի իրենց վստահված հատվածի պաշտպանության համար, շնորհակալություն հայտնեց Ոստիկանության զորքերի ծառայողներին` իրենց վստահված սահմանի պաշտպանության համար, շնորհակալություն հայտնեց ՌԴ սահմանապահ զորքերին Հայաստանի Հանրապետության պետական սահմանի իրենց վստահված հատվածի պահպանության համար, նաև շնորհակալություն հայտնեց սահմանապահ գյուղերի բնակիչներին` իրենց բնակավայրերի սահմանը պահպանելու ու ապրեցնելու, ու իրենց սահմանը ամուր պահելու համար:

Նշենք, որ Սահմանապահ զորքերի տոնի առթիվ այսօր Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի վարչություն են այցելել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը, արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

99
թեգերը:
ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
Ո՞ր փողոցները փակ կլինեն Քաղաքացու օրը
Սերժ Սարգսյանի կրտսեր դուստրն ազատվել է աշխատանքից. «Հրապարակ»
Հայաստանի և Ադրբեջանի հասարակությունների միջև պետք է երկխոսություն սկսել. Շվիդկոյ
Գոռ Հարությունյան

Գոռին տուն ճանապարհեցին. ինչերի միջով է անցել փոքրիկը հիվանդանոցային 9 ամիսների ընթացքում

13
Գոռն իր կարճ կյանքի ընթացքում մի շարք վիրահատություններ ու բարդ թերապիաներ է անցել։ Բժիշկների ջանքերի շնորհիվ փոքրիկը կազդուրվել է, և չնայած վերականգնողական կուրսը շարունակվում է, նրան տուն են ճանապարհել։

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik․ Այսօր 9 ամսական Գոռ Հարությունյանին դուրս գրեցին Երևանի «Սուրբ Աստվածամայր» հիվանդանոցից։ Փոքրիկը հիվանդանոցի պատերից բացի դեռևս ոչինչ չի տեսել։ Լույս աշխարհ գալուց անմիջապես հետո նրան այստեղ են բերել, իսկ հաջորդ օրն արդեն վիրահատել են։

Կորոնովիրուսով վարակված 4-ամյա փոքրիկի վիրահատությունը 1.5 ժամ է տևել

Բժիշկները նրա մոտ կերակրափողի ատրեզիա՝ անանցանելիություն էին հայտնաբերել դեռ մինչև ծնվելը, բայց կրծքավանդակի բաց վիրահատությունից հետո կերակրափող-շնչափողային խուղակ հայնաբերվեց։

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վիրաբուժական գծով փոխտնօրեն Դավիթ Դալլաքյանը պատմեց, որ երեխան ծնվել է 1500 գրամ քաշով։ Այդ պատճառով բժիշկները ստիպված են եղել բացել կրծքավանդակը, տորակոսկոպիա իրականացնել և փակել խուղակը։

Врач Давид Далакян во время выписки 9-месячного Гора Арутюняна
© Sputnik / Aram Nersesyan
Դավիթ Դալլաքյան

Մեկ շաբաթ անց երեխայի մոտ նոր կերակրափող են ձևավորել։ Բայց նրա մոտ կլլման ակտի խանգարում է հայտնաբերվել, և փոքրիկի սնուցումն ապահովելու համար բժիշկները նրա ստամոքսում խողովակ են տեղադրել։

Որոշ ժամանակ անց կարերի հատվածում կերակրափողը նորից է սկսել նեղանալ։ Բժիշկները կրկին վիրահատել են կերակրափողը։ Հիմա երեխայի վիճակը կայունացել է, բայց նրան շարունակում են կերակրել ստամոքսի խողովակով, քանի որ դեռևս կլլման ակտի խանգարումներ կան։

«Հուսով ենք՝ ժամանակի ընթացքում խնդիրը կվերանա, և երեխան կկարողանա բերանով սնվել։ Մենք ուրախ ենք, որ նա վերջապես տուն է գնալու։ Տնային պայմաններում և ընտանեկան միջավայրում ավելի շուտ կկազդուրվի»,- ասաց բժիշկը։

9-месячный Гор Арутюнян
© Sputnik / Aram Nersesyan
Գոռ Հարությունյան

Նա ավելացրեց, որ Հայաստանում տարեկան 10-12 երեխայի կերակրափողի անանցանելիության վիրահատություն է արվում։ 90 տոկոսի դեպքում երեխաները ողջ են մնում և վերադառնում են սովորական կյանքին։

Գոռի մայրը՝ Արփինե Հարությունյանը, ավելացրեց, որ 9 ամիս շարունակ փոքրիկի հետ միասին գտնվել է բժշկական կենտրոնում և երբեք հույսը չի կորցրել, որ երեխան կբուժվի։

«Երեխայի խնդիրների մասին հղիության ընթացքում իմացա։ Այն ժամանակ ինձ ասացին, որ ողջ մնալու հավանականությունը 50-50 է, և ես պատրաստ էի ցանկացած սցենարի՝ թե՛ լավ, թե՛ վատ։ Բայց հիմա համոզված եմ, որ իմ ուժեղ տղան հաղթելու է»,- ասում է երիտասարդ կինը։

Мама 9-месячного Гора, Арпине Арутюнян
© Sputnik / Aram Nersesyan
Արփինե Հարությունյանը որդու` Գոռի հետ

Նա վստահ է, որ բժիշկների ջանքերով երեխան կկարողանա հաղթահարել բոլոր դժվարությունները, և իրենք օրինակ կդառնան հուսահատված ծնողների համար։ Կինն ավելացրեց, որ այս պահին երեխայի քաշը 4920 գրամ է, նա վերականգնողական թերապիա է անցնում, և եթե ամեն ինչ լավ ընթանա, շուտով կշարունակի ապրել այնպես, ինչպես իր տարիքի մյուս երեխաները։

9-месячный Гор Арутюнян
© Sputnik / Aram Nersesyan
Գոռ Հարությունյան

Կապանցի 7-ամյա տղային Մոսկվայում վիրահատել են. մանրամասներ

13
թեգերը:
բժիշկ, երեխա, հիվանդանոց
Ըստ թեմայի
«Դու մենակ չես». «Միսս Հայաստան» դառնալու երազանքը 8-ամյա Էլենին օգնեց հաղթահարել քաղցկեղը
«Դու մենակ չես». ապարանցի Ռոմիկն ուզում է առողջանալ, գեղեցիկ կին ու «Յաշիկ» ունենալ
«Դու մենակ չես». Գավառի դատարանի 5–ամյա «շեֆն» ու ցավոտ կատետորները. ինչ է երազում Աշոտը
Զոհրաբ Մնացականյան

Հայաստանը կարիք չունի Արցախի հարցին անտեղի էմոցիոնալ գույներ տալու. Մնացականյան

7
(Թարմացված է 19:49 27.05.2020)
ՀՀ արտգործնախարարն ԱԺ-ում պատասխանեց Ադրբեջանի ձեռնարկած դիվերսիոն գործողությունների մասին հարցին:

ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց, որ Հայաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ Ադրբեջանի գործողություններին ու սպառնալիքներին։ Նախարարն այս թեմային ադրադարձավ` պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Սմբատյանի հարցին։

«Մենք ունենք մեր հետևողական քաղաքականությունը: Խաղաղ կարգավորման մեր մոտեցումների մասին հարցերին, այն հարցերին, որոնք վերաբերում են Արցախի մասնակցությանը խաղաղ կարգավորման գործընթացին ու խաղաղ գործընթացի համար համապատասխան միջավայրի ապահովման հարցերին, մեր դիրքորոշումն արտահայտված է ու հետևողականորեն տարվում է առաջ: Մենք շատ հստակ գիտենք, թե ինչ ենք ասում, շատ հստակ ասում ենք ու կարիք չունենք դրան անտեղի էմոցիոնալ գույներ տալու»,- ասաց Մնացականյանը:

 

Նախարարը հայտարարեց, որ ռազմատենչ հայտարարություններ չի անելու անգամ ԱԺ-ում, բայց պատրաստ է առանձին զրուցել պատգամավորին հուզող հարցերի շուրջ:

Հիշեցնենք` Արցախում ադրբեջանցիները դիվերսիոն ներթափանցման փորձ էին արել մայիսի 23-ին։

7
թեգերը:
Զոհրաբ Մնացականյան, Ադրբեջան, Արցախ, Հայաստան
Ըստ թեմայի
Փոխզիջումների դեպքում էլ գծեր կան Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի համար. Փաշինյան
Փաշինյանը բացատրեց` ինչու է Ադրբեջանը փորձում սևացնել Գարեգին Նժդեհին
Նաղդալյանը պատասխանել է Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությանը