Նաիրա Զոհրաբյան

Մենք չենք ուզում, որ Երևանը դառնա աղբաքաղաք. Նաիրա Զոհրաբյանը ներկա է ավագանու նիստին

110
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ պատգամավորները ԱԺ–ի նիստի ավարտից հետո որոշել են մասնակցել Երևանի ավագանու հերթական նիստին։

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի — Sputnik. Երևանի ավագանու այսօրվա նիստին ներկա են նաև Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Միքայել Մելքումյանը։

Ինչպես լրագրողներին հայտնեց Զոհրաբյանը, իրենք հետաքրքրված են Երևանի խնդիրներով, ու քանի որ այսօրվա նիստի օրակարգում մի շարք նման հարցեր կային, որոշել են ներկա լինել ու հետևել ավագանու աշխատանքներին։

«Մասնավորապես` աղբահանության խնդիրը, որը Երևանում դարձել է ուղղակի աղետալի։ Օրակարգում ներառված է նաև այդ խնդիրը։ Մեզ հետաքրքիր են քննարկումները, բանակցությունները և նաև այն, թե ինչ արդյունքի են գալու, քանի որ մենք չենք ուզում, որ Երևանը դառնա աղբաքաղաք»,–- ասաց Զոհրաբյանը։

Նրա խոսքով` Երևանն այսօր աղբի մեջ կորած է` «վերևից ներքև, հյուսիսից–հարավ, արևելքից արևմուտք», ուստի իրենց հետաքրքիր է, թե ինչ լուծում է գտնվելու Երևանում մաքրությունը վերականգնելու համար։

Պատգամավորը լրագրողներին հորդորեց իրենց մասնակցության մեջ ինտրիգներ չփնտրել։

110
թեգերը:
Նաիրա Զոհրաբյան
Ըստ թեմայի
Կին քաղաքական գործիչը պետք է խնամված լինի. Նաիրա Զոհրաբյանը ընտանիքի և ամուսնու մասին
Ի՞նչն է զայրացնում Նաիրա Զոհրաբյանին. նա զինվորների հետ լուսանկարներ է հրապարակել
Տրանսգենդերը ելույթ ունեցավ ԱԺ–ում. Նաիրա Զոհրաբյանը զայրացավ. տեսանյութ
Կարենին դիվերսանտ ներկայացնելը ցինիզմ է. Նաիրա Զոհրաբյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում