ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի — Sputnik. Այս տարի մանկապատանեկան «Ծիծեռնակ» ամսագիրը տոնում է իր 90–ամյակը. որպես նվեր` ամսագրի տպագրական ծախսերի համար պետբյուջեով 90 տարվա մեջ առաջին անգամ գումար չի հատկացվել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Ծիծեռնակ» ամսագրի խմբագիր Անուշ Վարդանյանը։
«Մեզ ասացին, որ պետք է կրթության և գիտության նախարարության հայտարարած մրցույթին մասնակցենք, ինչն էլ արեցինք ու 5 մլն դրամ բյուջե ներկայացրինք։ Սակայն մեզ վրա խնայեցին` ասելով, որ շատ ենք գումար ուզում։ Սակայն մենք 6 աշխատակից ունենք, որոնց 75-80 000 դրամ աշխատավարձ ենք տալիս, դրան գումարած մեզ հատկացված սենյակի սպասարկման վարձը` էլ ի՞նչ է մնում տակը»,–ասաց Վարդանյանը։
Նրա խոսքով` նրանք, ովքեր ավելի քիչ բյուջե են ներկայացրել, մարդ–խմբագրություն են։ Ամսագրի գոյությունը կախված է օդում, սակայն խմբագրակազմը թևաթափ չի լինում` նախկին 2000 օրինակի փոխարեն` 500 օրինակով են տպագրվել վերջին երկու ամիսներին։ Վարդանյանը նշեց նաև, որ եթե նախկինում ամսագրի գինը 200 դրամ էր, ապա այժմ ստիպված 300 դրամով են վաճառում, բայց դեռ պարզ չէ` արդյո՞ք այդ ամսագիրը կսպառվի։

Նրա խոսքով` ուզում են հովանավոր գտնել, որպեսզի գոնե այս մեկ տարին իրենց գոյությունը պահպանեն` մինչև հաջորդ տարի նորից դիմեն ԿԳՆ–ի մրցույթին։
«Այս տարի «Ծիծեռնակի» 90–ամյակն է լրանում, ու չէի ուզի, որ մեր լինել–չլինելու խնդիրը հարցականի տակ դրվեր։ Ինձ համար մտահոգիչ է այն, որ մանկապատանեկան ամսագրի վրա են խնայողություն անում»,–ասաց տիկին Վարդանյանը։
Կրթության և գիտության նախարարությունից էլ տեղեկացրին, որ նախարարությունը գումարի հատկացումը բերել է գնումների դաշտ և ստեղծել մրցակցային պայմաններ։ Ամսագրերը պետք է մասնակցեն նախապես հայտարարված մրցույթին, և, ըստ գնումների մասին օրենքի, հաղթում է այն ընկերությունը, որն առաջարկում է ցածր գին։
Ի դեպ, «Ծիծեռնակի» բախտին են արժանացել նաև «Կանչ», «Աղբյուր» և «Խաբարբզիկ» ամսագրերը. նրանց նույնպես ֆինանսավորում չի հատկացվի։
Խնդրի առնչությամբ Հայաստանի գրողների միությունն ավելի վաղ հայտարարությամբ էր հանդես եկել` նշելով, որ ՀՀ կրթության և գիտության նախարարության անընդունելի քայլը պարարտ հող է ստեղծում երեխաների կրթադաստիարակչական և գեղագիտական ոլորտ պատահական, բացառապես շահադիտական, բիզնես նպատակներ հետապնդողների ներխուժման համար:
Ծիծեռնակ ամսագիրը խորհրդային Հայաստանի առաջին մանկական պատկերազարդ ամսագիրն է, որ հրատարակվել է 1929 թ. Երևանում` սկզբնական «Հոկտեմբերիկ» անվանումով։ Նրա էջերում տպագրվում էին Թումանյանի, Աղայանի, Չարենցի, Խնկոյանի, էլի շատ-շատ անվանի բանաստեղծների ու գրողների գործերը։
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 5-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը.
10:00-16:00 Չարենցի փ. 55, 59, 61, 63/13 շենքեր, Այգեստան 4, 5, 6, 12 փողոցների սեփական տներ մասնակի, Մարտի 8փ. 13, 18, 34, 36 սեփական տներ, Ալեք Մանուկյան փ. 36 սեփական տուն, Ֆիզկուլտուրնիկների փ. 29, 29/1 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ներքին Չարբախ 3, 4, 5, 10 փողոցների սեփական տներ, Ներքին Չարբախ 5-րդ փողոցի 1-ին նրբանցքի սեփական տներ, Լազոյի փ․ 4, 6 շենքեր, Նոր Նորք 1-ին զանգ.՝ Նանսենի փ. 10 շենք, Նոր Նորք 9-րդ զանգ.՝ Վիլնյուսի փ. 41, 45, 49, 53, 55, 55ա, 55բ, 57 շենքեր, թիվ 104 մսուր-մանկապարտեզ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
11:00-15:00 Ջրաշեն 1 և 2 փողոցներ,
11:00-17:00 Բագրատունյաց պող․ 38/1 շենք, Լազոյի, Կաշեգործների փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գ-1 թաղամասն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
10:00-16:00 Աշտարակ քաղաք՝ Տանձանոց թաղամաս, Նարեկացի, Սիսակյան, Վ․Պետրոսյան, Հեքիմյան, Շահազիզ, Շիրազ, Թումանյան, Մաշտոցի և Լինչի փողոցներ, Օհանավան, Ուշի, Արտաշավան և Սաղմոսավան գյուղեր,
10:00-14:00 Սիփանիկ գյուղ մասնակի,
10:30-16:00 Գետազատ գյուղ մասնակի,
11։00-15։00 Արտաշատ քաղաք` Մարքսի, Աճառյան, Արազի, Իսակովի, Դուրյան, Օրբելի, Օգոստոսի 23-ի փողոցներ մասնակի,
13:00-14:00 Նորաբաց գյուղ մասնակի,
10:00-13:00 Շատին գյուղ մասնակի,
10:00-16:00 Վայք քաղաք՝ Երկրաբանների փողոց և Ջերմուկի խճուղին՝ մասնակի, Չայքենդ թաղամաս, Խնձորուտ, Նոր Ազնվաբերդ, Զառիթափ, Գոմք, Կապույտ, Ազատեկ, Զեդան, Փոռ, Բարձրունի, Մարտիրոս, Սերս գյուղեր,
11:00-15:00 Եղեգնաձոր քաղաք՝ Մոմիկի, Սևակի փողոցներ մասնակի,
11։00-17։00 Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Նոր-Գյուղ, Ջրվեժ գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ Բագրևանդ, Մայակ, Բանավան թաղամասեր մասնակի,
10։30-14։30 Զովունի համայնք, ԱԱԾ զորամաս, ԱԻՆ, «Թամարա և Անի», «Նորմա Կաթ» ՍՊ ընկերություններ,
10։30-16։30 Զովունի համայնքի 8, 9 փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,
10:00-11:00 Սիսիան քաղաք՝ Գայի փ. 1, 2, 3 շենքեր,
11:30-12:30 Սիսիան քաղաք՝ Գայի փ. 4, 6, 7, 10, 29ա շենքեր,
10:30-11:30 Շամբ գյուղ և հարակից ոչ-բնակիչ բաժանորդներ,
12:00-17:00 Աղիտու, Նորավան, Վաղատնի, Որոտան գյուղեր և հարակից ոչ-բնակիչ բաժանորդներ:
ՀԷՑ–ից հիշեցնում են, որ սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Էներգետիկ առումով ծանր տարի է սպասվում. ատոմակայանը 140 օր կկանգնի
ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik, Լաուրա Սարգսյան. Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան մաքսային կցորդ Արամ Թանանյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ արցախյան պատերազմի օրերին ինքն է «Հայեր միացեք» ռուսական նախաձեռնությանը փոխանցել ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի տվյալները, որպեսզի կապ հաստատեն պատգամավորի հետ և նրա օգնությամբ մարդասիրական բեռ ուղարկեն Հայաստան։
Նշենք, որ պատերազմի ժամանակ «Հայեր, միացեք» նախաձեռնությունը ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան խորհրդով մարդասիրական բեռ է ուղարկել «Իմ քայլը» իշխող խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի անունով, սակայն ստացականներ չի ստացել: Երեկ կայացած ասուլիսի ընթացքում նախաձեռնության ներկայացուցիչ Բադալ Պարյանը պարզաբանում է պահանջել Արամ Թանանյանից, թե ինչու է բեռն ուղարկվել հենց Հայկ Սարգսյանի անունով: Նա նաև պահանջել էր, որ իշխանությունները հաշվետվություն ներկայացնեն, թե որքան սաղավարտ, զրահաբաճկոն, գիշերային տեսողության սարքեր և ռադիոսարքեր է ստացել Հայաստանը:
Թանանյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում պարզաբանեց, որ պատերազմի օրերին մաքսատունն իրականացրել է Ռուսաստանից Հայաստան ուղարկված մարդասիրական բեռը գրանցելու և ձևակերպելու իր բոլոր պարտավորությունները։ Բացի այդ, ամեն ինչ հատ–հատ գրանցվել է և ուղարկվել հասցեատիրոջը:
Այլ հարց է, թե ֆիզիկական և իրավաբանական անձինք, որոնց անունով ուղարկվել է բեռը, ինչպես են բաշխել դրանք։
«Մարտական գործողությունների ամենասկզբից Ռուսաստանում գտնվող հայերը, եկեղեցին, առանձին գործարարներ կենտրոնացրել էին իրենց ուժերը: Ինձ սկսեցին զանգել և հարցնել` ինչպես և ինչով օգնեն մեր երկրին», - պատմեց Թանանյանը:
Նրա խոսքով՝ ինքը միացավ գործընթացին: Որոշվեց ուղարկվող մարդասիրական օգնությունը գրանցել ֆիզիկական անձանց անունով, քանի որ իրավաբանական անձանց, կազմակերպությունների դեպքում նրանք ստիպված կլինեին բեռի ծավալի 20%-ի չափով ԱԱՀ վճարել: Իսկ ֆիզիկական անձանց դեպքում կարգավորման այլ կանոններ էին կիրառվում, քանի որ նրանք կարող էին դիմել կառավարությանը, տվյալներ ներկայացնել, որ բեռը մարդասիրական է, և դրանից հետո կազատվեին վճարներից:
Երբ բեռներն ուղարկում էին կոնկրետ ֆիզիկական անձանց անուններով, նույն անունների կրկնությունը հարցեր ծնեց ռուսական մաքսատանը` արդյոք այդ մարդիկ հուսալի՞ են: Արդյունքում որոշվեց ներգրավել լրացուցիչ անձանց, որոնք քիչ թե շատ հայտնի էին: Եվ «ցանկում» հայտնվեցին նոր ազգանուններ, այդ թվում` պատգամավոր Հայկ Սարգսյանի անունը:
Թանանյանի խոսքով` ինքը շատ է ուրախացել, որ հնարավոր է դարձել նաև ԱԺ պատգամավորի անունով բեռ ուղարկել: Սարգսյանի անունը փոխանցել է բոլոր նրանց, ովքեր չեն իմացել` ում ուղարկեն բեռը: Վերջիններս սկսել են բեռները ձևակերպել պատգամավորի անունով:
«Երբ որոշվեց ԱԱՀ-ից ազատել նաև մարդասիրական օգնություն ստացող կազմակերպություններին, որպես հասցեատեր սկսեցին նշել նաև իրավաբանական անձանց», - ասաց Թանանյանը:
Այդ ժամանակ խրախուսվում էր «Հայաստան» համահայկական հիմնադրամին դրամական միջոցների փոխանցումը, քանի որ դա թույլ կտար ավելի արդյունավետ օգտագործել ֆինանսական ռեսուրսներն ու բացառել ավելորդ ծախսերը:
Թանանյանը նշեց, որ իր մոտ կասկած չի առաջացել, թե որևէ մեկը կարող է բեռը տեղ չհասցնել: Մաքսատանը, ինչպես Ռուսաստանից դուրս գալիս, այնպես էլ Հայաստան մուտք գործելիս, բեռները, հստակ գրանցվել են: Ըստ նրա` խորհուրդ էր տրվում բեռներն ուղարկել ԱԻՆ-ի, առողջապահության նախարարության, իսկ որոշ դեպքերում` նաև ՊՆ-ի հասցեներին:
«Հետևաբար մենք չէինք կարող դրանք վերաձևակերպել այլ հասցեատերերի վրա», - ասաց Թանանյանը:
Նա նշեց, որ բեռներն ուղարկվում էին շուրջօրյա ռեժիմով և որպես մարդասիրական օգնություն՝ արտահերթ: Քանի որ մարդասիրական բեռները ձևավորվում էին տարբեր աղբյուրներից, դրանց իրական գնահատումը լրացուցիչ ժամանակ էր պահանջում, ինչը պատերազմի օրերին չկար: Այդ պատճառով դրանք գրանցվում էին ոչ թե հաշիվ-ապրանքագրերի տեսքով, այլ ձևաթղթերի՝ խորհրդանշական գումարների նշմամբ: Դա արվում էր նաև ձևակերպման ժամանակ մաքսավճարների նվազեցման համար:
Ինչպես ընդգծեց Թանանյանը, բեռ բերած յուրաքանչյուր մեքենայի հարցն առանձին հստակեցվել է մաքսային ծառայության հետ, և բացի համապատասխան փաստաթղթեր ներկայացնելուց, նաև կոնկրետ պարզաբանումներ են տրվել բեռների մասին:
Թանանյանը նշեց, որ բոլոր տվյալները ստացել է ուղարկողներից` բեռը ձևակերպելու փուլում: Ուղարկողները հետևել են` ինչպես է իրենց բեռը ուղարկման կետից հասել ստացողին: Այդ պատճառով էլ Թանանյանին զարմացնում են այն խոսակցությունները, թե որոշ բեռներ կարող էին հասցեատիրոջը չհասնել:
Հիշեցնենք` ավելի վաղ տելեգրամյան ալիքներից մեկը տեղեկություն էր տարածել, որ Հայկ Սարգսյանը, Անդրանիկ Քոչարյանը, Հակոբ Արշակյանը և Էդուարդ Աղաջանյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով գնումներ են կատարել շուկայականից մի քանի անգամ թանկ գներով։ Փետրվարի 28-ին Հայկ Սարգսյանը Facebook-ի իր էջում ծավալուն գրառում արեց` վստահեցնելով, որ այդ տեղեկությունը ստոր կեղծիք է։
Նա հայտարարեց, որ նման հոդվածները իրականության հետ որևէ աղերս չունեն, պարունակում են կեղծ մեղադրանքներ և վնաս են հասցնում ոչ միայն իր հեղինակությանը, այլև ամբողջ երկրի, որովհետև հաջորդ անգամ, եթե նորից սփյուռքի օգնության կարիքը լինի, մարդիկ այլևս բեռներ չեն ուղարկի՝մտածելով, որ դրանք յուրացվում են և նպատակին չեն ծառայում։
Նա պատմել էր, թե ինչ է եղել իրականում։ Սարգսյանի խոսքով ՝ պատերազմի օրերին իր հետ կապ է հաստատել Վիտալի անունով մի երիտասարդ և ասել, որ ընկերներով ցանկանում են որպես օգնություն ապրանքներ ուղարկել ՀՀ, բայց այնպես, որ ազատվեն հարկերից։ Խնդրել է օգնել այդ գործընթացը կազմակերպել և համաձայնություն տալ, որ բեռն ուղարկեն պատգամավորի անունով։ Սարգսյանը ուղարկել է իր անձնագրի տվյալները։ Բեռը նրա անունով ուղարկել են Հայաստան։ Սարգսյանը կապ է հաստատել ՊԵԿ աշխատակիցների հետ, մաքսային մարմինները ամբողջ բեռը սահմանված ընթացակարգով ձևակերպել են և հանձնել արտակարգ իրավիճակների նախարարությանը։ Սարգսյանի հավաստմամբ` բեռի տնօրինումը և բաշխումը իրականացրել է ԱԻՆ-ը, և ինքը որևէ կապ չի ունեցել բեռի տնօրինման հետ։
Պատգամավորը նաև նշել է, որ այդ դեպքից անցել է շուրջ 4 ամիս, և որևէ մեկն իրեն դժգոհություն չի հայտնել, հակառակը` բեռ ուղարկող Վիտալին բազմիցս շնորհակալություն է հայտնել իրեն օգնելու համար։


