Դավիթ Սանասարյան

Հայաստանում տարիներ շարունակ ջրային մաֆիա է գործել. Սանասարյան

93
Ջրօգտագործողների ընկերությունները 2014-18 թթ–ին յուրաքանչյուրը 1 մլրդ դրամ գումար է հափշտակել` կեղծելով մատուցված ծառայությունների ու հավաքագրած գումարների տվյալները։

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի — Sputnik. Պետական վերահսկողական ծառայությունն «Արմավիր» և «Էջմիածին» ՋՕԸ–ներից յուրաքանչյուրում ավելի քան 1 մլրդ դրամի խախտումներ է հայտնաբերել։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը` նշելով, որ այդ ընկերություններում կատարված ուսումնասիրությունները վերաբերել են 2014-18 թթ–ին։

«Հայաստանում տարիներ շարունակ գոյություն է ունեցել ջրային մաֆիա, կոնկրետ մեխանիզմներ են մշակված»,– ասաց Սանասարյանը։

Նա նաև նշեց, որ բազմաթիվ գյուղերում հայտնաբերել են թաքցված հողատարածքներ, որոնք ոռոգվել են, բայց դրա դիմաց չեն վճարել։

Մեծ պարտքեր են կուտակվել, որոնք, ըստ Սանասարյանի, վերացվել են ընտրություններից հետո։ Բացի այդ, հատուկ նվազեցվել են մատակարարված ջրի իրական քանակները, մուտքագրվել են կեղծ տվյալներ։

«Բացի այդ, եղել են էլեկտրաէներգիայի չհիմնավորված ծախսեր։ Սրանք բազմաթիվ են։ Կազմակերպված բնույթ են կրում, ու սրանց դեմը առհասարակ պետք է առնել»,– ասաց նա։

Սանասարյանը հայտնեց, որ հայտնաբերված փաստերը ներկայացվել են գլխավոր դատախազություն` քրեական գործ հարուցելու համար։

93
թեգերը:
Դավիթ Սանասարյան, Հայաստան
Ըստ թեմայի
Ո՞ւր են անհետացել միլիոնների արժողությամբ ջրաչափերը. ինչու են պատասխան պահանջում ՀԷԿ-երից
Ոռոգման համակարգի ոլորտում վակխանալիա է տիրում. Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը խոստանում է ՋՕԸ-ների գումարները յուրացրած ղեկավարներին «լցնել բանտերը»