00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Գաղտնի» ճաշատեսակ և զարմացած ադրբեջանցիները. հայ խոհարարներն ի՞նչ են բերել Դաղստանից

Բաժանորդագրվել
Դաղստանից և Եգիպտոսից հայ շեֆ խոհարարները վերադարձել են հաղթանակներով ու արժանի մրցանակներով։

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի — Sputnik. Ադրբեջանի խոհարարների թիմը շնորհակալություն է հայտնել Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանին Դաղստանում փառատոնի ժամանակ իրենց ճաշատեսակները բարձր գնահատելու համար։ Այդ մասին Մամուլյանն ասաց Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլի ընթացքում։

© Sputnik / Asatur YesayantsՍեդրակ Մամուլյան
«Գաղտնի» ճաշատեսակ և զարմացած ադրբեջանցիները. հայ խոհարարներն ի՞նչ են բերել Դաղստանից - Sputnik Արմենիա
Սեդրակ Մամուլյան

Մամուլյանը Դաղստանում ապրիլի 11-13–ը կայացած երկրորդ միջազգային գաստրոնոմիական զբոսաշրջության մրցույթի ժյուրիի կազմում է եղել ։ Փառատոնին մասնակցել է նաև Հայաստանի խոհարարների թիմը` խոհարարներ Յուրա Սարգսյան, Էդուարդ Սիմոնյան և Գարիկ Վարդանյան։

«Ադրբեջանի թիմի ներկայացուցիչներից մեկը մոտեցավ ինձ և շնորհակալություն հայտնեց։ Ես հարցրի` ինչի համար, նա պատասխանեց` որ չեմ նվազեցրել գնահատականը։ Ես զարմացա և ասացի, որ ճաշատեսակը համեղ էր և գնահատել եմ ճաշատեսակը, այլ ոչ թե քաղաքականությունը», – պատմեց Մամուլյանը։

Այդ ժամանակ Մամուլյանը պատասխան հարց է տվել գործընկերներին` թե նրանք ցածր գնահատական կդնեի՞ն մեր ճաշատեսակին միայն այն պատճառով, որ այն պատրաստել են հայ խոհարարները։

Արդյունքում, Մամուլյանի խոսքով, հայկական և ադրբեջանական թիմերն ընկերացել են և նույնիսկ պայմանավորվել ապագայում հանդիպել երրորդ երկրի հարթակում։

© Sputnik / Asatur YesayantsՅուրի Սարգսյան
«Գաղտնի» ճաշատեսակ և զարմացած ադրբեջանցիները. հայ խոհարարներն ի՞նչ են բերել Դաղստանից - Sputnik Արմենիա
Յուրի Սարգսյան

Խոհարար, Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպության խորհրդի անդամ Յուրի Սարգսյանը, որը մասնակցել է մրցույթին, նշել է, որ հարևանների հետ աշխատելը շատ հարմարավետ էր։

Նա վստահ է, որ խոհանոցը` հարթակ է, որտեղ քաղաքականությունը մի կողմ է քաշվում։ Բայց, ցավոք, դա ոչ բոլորն են հասկանում։

Հայկական թիմը մրցույթից վերադարձել է երեք բրոնզե մեդալներով, արծաթով և ոսկիով։

«Մրցույթում մենք ներկայացրել ենք «Անիի քաղցրավենիք» աղանդերը, պատրաստել ոչխարի միս և դդումով աղցան։ Սակայն ժյուրիին ամենից շատ զարմացրել է աղանդերը։ Նրանք երկար ժամանակ չեն կարողացել հասկանալ, թե ինչպես կարելի է ստանալ նման ֆանտաստիկ համ` խառնելով բողկը, նուշը և մեղրը», – ասաց Սարգսյանը։

Հայկական թիմը ոսկե մեդալ է ստացել «գաղտնի» մթերքներից պատրաստված ճաշատեսակի համար, այսինքն` երբ խոհարարներին առաջարկում են պատրաստել ինքնաբուխ և այն բաղադրիչներով, որոնց մասին նախօրոք չգիտեն։

Մեր թիմը պատրաստել է սաղմոնով աղցան, տավարի մսով սթեյք, կաթնաշոռով աղանդեր։

© Sputnik / Asatur YesayantsԵգիպտոսում հայ խոհարարների ստացած մրցանակը
«Գաղտնի» ճաշատեսակ և զարմացած ադրբեջանցիները. հայ խոհարարներն ի՞նչ են բերել Դաղստանից - Sputnik Արմենիա
Եգիպտոսում հայ խոհարարների ստացած մրցանակը

Հայ խոհարարները զուգահեռ Եգիպտոսում մասնակցել են մրցույթի, որտեղ զբաղեցրել են առաջին տեղը «Լավագույն ազգային ճաշատեսակ» անվանակարգում` Culinary Taste of Culture միջազգային էքսպոյի շրջանակում։

Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպության գործադիր տնօրեն Արբի Կարախանին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում նշեց, որ բոլոր մասնակիցները և կազմակերպիչները հիացած են «Արցախի հագանի» ավանդական հայկական ճաշատեսակով։

«Մենք չգիտեինք, որ ընդհանրապես անցկացվելու է նման մրցույթ։ Պարզվում է, որ մեզ գնահատել են ժյուրիի 14 գաղտնի անդամներ», – ասաց Կարախանին։

Հայկական թիմը նվեր է ստացել ոսկեզօծ պատառաքաղներ և դանակներ` 8 կգ քաշով և ապակե արձանիկ։

Լրահոս
0