00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
44 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանում առաջին դասարանցիներն իրենց դպրոցը կընտրեն բացառապես էլեկտրոնային եղանակով

© Sputnik / Asatur YesayantsПервый раз в первый класс
Первый раз в первый класс - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Որևէ տնօրեն իրավասություն չունի երեխային թույլ չտալ սովորել այն դպրոցում, որտեղ գրանցել է ծնողը։

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի — Sputnik. 2019-20 ուսումնական տարվանից սկսած` Երևանի դպրոցներում առաջին դասարանցիների ընդունելությունը կկատարվի էլեկտրոնային գրանցման եղանակով։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը։

Նա տեղեկացրեց, որ համակարգը կգործարկվի մայիսի 15-ին, առավոտյան ժամը 9։00-ին։

«Մեր նպատակն է, որպեսզի ծնողները հավասար և մրցակցային պայմաններում կարողանան երեխաների համար դպրոց ընտրել։ Ծրագիրը նախ կգործարկվի Երևանում, և հաջողելու դեպքում` հաջորդ ուսումնական տարվանից այն կվերաբերի բոլոր դպրոցներին»,–ասաց Առաքելյանը։

Նրա խոսքով` էլեկտրոնային եղանակով դպրոց ընտրելու համար վերջնաժամկետ սահմանված չէ, որպեսզի որևէ երեխա դուրս չմնա կրթական պրոցեսից։ Չնայած դրան, ըստ փոխնախարարի, որևէ առավելություն չի տրվելու ինչ–որ մեկին։

Школьная столовая. Архивное фото - Sputnik Արմենիա
Ուզում ես դպրոցականներին հաց ու միս մատակարարե՞լ. պետգնումների կարգը կպարզեցվի

«Այսինքն` եթե ծնողը չհասցնի գրանցել երեխային իր տարածքին մոտ գտնվող դպրոցում, պետք է մեկ այլ դպրոց ընտրի։ Հանրակրթության մասին օրենքում որևէ առավելության մասին խոսք չկա, և մեր նպատակը հենց դա է` հավասարությունը»։

«Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտակ Պողոսյանն էլ տեղեկացրեց, որ առցանց հայտագրման համար անհրաժեշտ է մուտք գործել հայտագրման համակարգի էջ՝ hayt.emis.am ու հետևել հրահանգներին։ Երեխային գրանցելուց հետո, նրա խոսքով, անհրաժեշտ է 15 օրվա ընթացքում երեխայի փաստաթղթերը (կայքում ներկայացված է դրանց ցանկը) տանել դպրոց։ Եթե այդ ժամկետում փաստաթղթերը չներկայացվեն դպրոց, ապա հայտը կչեղարկվի։

«Որևէ տնօրեն իրավասություն չունի ձեր երեխային թույլ չտալ սովորել այն դպրոցում, որտեղ դուք գրանցել եք նրան։ Եթե կլինեն միջամտություններ` զանգահարեք մեր թեժ գծին` 010-52-73-43, 010-57-84-55 և 010-52-47-77 հեռախոսահամարներով։ Համակարգը 10 օրվա ընթացքում հնարավորություն է տալիս չեղարկել հայտը, եթե ծնողը փոշմանել է դպրոցի ընտրության հարցում»,–ասաց Պողոսյանը։

Ի դեպ, գրանցման հաստատումը կարելի է ստուգել stugum.emis.am հասցեի միջոցով։ ԿԳ ոլորտի մասնագետները տեղեկացրին նաև, որ այս տարի նախատեսվում է ավելի քան 13 000 առաջին դասարանցու ընդունելություն։

Լրահոս
0