ԵՐԵՎԱՆ, 18 Ապրիլ — Sputnik. ՀՀ սահմանամերձ Տավուշի մարզի Բերդ քաղաքում ՀՀ պաշտպանության նախարարությունն առաջարկում է նոր զինվորական հոսպիտալ կառուցել։
Նախագիծը կառավարությանն առաջարկել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Այն այսօր առանց քննարկման արժանացավ կառավարության հավանությանը։
Նախագծով նախատեսվում է, որ նոր հոսպիտալը կապահովի հիվանդանոցային արդյունավետ բուժում, մասնագիտացված կոնսուլտացիաներ, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ։
Հիվանդանոցում կիրականացվեն նաև վիրահատություններ, բուժական այլ միջամտություններ, ֆիզիոթերապևտիկ բուժում, բուժական մարմնամարզություն։