Դավիթ Տոնոյան

Բանակում մարզական վաշտ կստեղծվի. Տոնոյանը հայտնեց` երբ կյանքի կկոչվի նախաձեռնությունը

97
(Թարմացված է 17:07 17.04.2019)
Պաշտպանության նախարարը խոսեց բանակում ստեղծվող նոր ստորաբաժանման մասին, որտեղ ծառայություն կանցնեն բացառապես մարզիկները։

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի — Sputnik. Բանակում մարզական վաշտի վերականգնումը անհրաժեշտություն է։ Այսօր ԱԺ–ում այս մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը` պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի հարցին։

Ջուլֆալակյանի հարցը վերաբերում էր բանակի մարզական ակումբի վերաբացմանը` ԲԿՄԱ–ին։

«Բայց պետք է նշեմ, որ սպորտում որոշակի հաջողության հասած մեր սպորտսմենները արդեն իսկ ազատվում են ծառայությունից` տարկետման իրավունք ստանալու միջոցով, որպեսզի չկորցնեն սպորտում հաջողությունների հասնելու իրենց ոսկե տարիքը»,– ասաց նախարարը։

Այդուհանդերձ, նա նաև տեղեկացրեց, որ բանակում մարզական վաշտ ստեղծելու նախաձեռնությունը ընթացքի մեջ է և առաջիկա զորակոչին այդ հնարավորությունը կյանքի կկոչվի։

«Մենք ունենք համապատասխան չափանիշներով զորակոչվող արդի տեխնոլոգիաների վաշտ, որտեղ զորակոչվում ու իրենց ծառայությունն են անցկացնում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտական չափանիշներին համապատասխանող երիտասարդները` կիբեռվաշտը։ Ունենք նաև ճարտարագիտական վաշտ, որտեղ այդ ոլորտում որոշ մակարդակի հասած երիտասարդներն են զորակոչվում։ Ունենք նվագախումբ, ունենք պարի, մշակութային ստորաբաժանումներ»,– ասաց նախարարը։

Նա նաև նշեց, որ տարբեր բնագավառներում առանձնահատուկ հմտություններ ունեցող զորակոչիկների համար բանակում համապատասխան ստորաբաժանումներ կան, և նրա խոսքով` ավելին անելու կարիք չկա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան սկսել է բանակցել Պաշտպանության նախարարության հետ՝ ԲԿՄԱ-ի վերստեղծման համար:

97
թեգերը:
Դավիթ Տոնոյան, Բանակ, Հայաստան
Ըստ թեմայի
ՊՆ–ն ուզում է փոխել ժամկետայիների ծառայության ժամկետը
Զինված ուժերում ծառայության ժամկետը կրճատելու հարցը մեկնաբանում է ռազմական փորձագետը
Հայաստանում խաղացող ֆուտբոլիստներից 30–ը կազատվեն զինվորական ծառայությունից