Սիմոն Մարտիրոսյանը միացել է «Մենք ձեզ հետ ենք» մարդասիրական նախաձեռնությանը

Սիմոն Մարտիրոսյանը խաղալիքներ է նվիրում Հալեպի փոքրիկներին

297
Հավաքված խաղալիքները, գրքերն ու գրենական պիտույքները փոխանցվելու են Սիրիայի հայ համայնքի երեխաներին:

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի — Sputnik.  Ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը միացել է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի» «Մենք ձեզ հետ ենք» մարդասիրական նախաձեռնությանը:

Այս մասին տեղեկացնում են «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի» մամուլի ծառայությունից։

Ակցիային միանալու մասին Սիմոն Մարտիրոսյանը մինչև Եվրոպայի առաջնություն մեկնելն էր տեղեկացրել, խոստացել էր վերադառնալուն պես Հալեպի փոքրիկներին իր կողմից ուղարկվող խաղալիքները նախաձեռնության կազմակերպիչներին անձամբ փոխանցել: 

Այսօր նա այցելել էր կենտրոնի գրասենյակ և նախապես գնած գունեղ խաղալիքները հանձնել նրանց։

Артур Алексанян присоединился к инициативе Мы с вами
© Photo : provided by Nana Elbakyan
Արթուր Ալեքսանյանը միացել է «Մենք ձեզ հետ ենք» մարդասիրական նախաձեռնությանը

Նշենք, որ օրեր առաջ մարդասիրական ակցիային միացել էր Հունահռոմեական ոճի ըմբշամարտի  Օլիմպիական խաղերի, Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: Բարեգործական այս ակցիային են միացել նաև Ազգային ժողովի պատգամավորներ, պետական ու մշակութային գործիչներ, քաղաքացիներ ու բազմաթիվ դպրոցականներ: Հավաքված խաղալիքները, գրքերն ու գրենական պիտույքները փոխանցվելու են Սիրիայի հայ համայնքի երեխաներին:

297
թեգերը:
Սիրիա, Հայաստան
Ըստ թեմայի
Տոնոյանը և Ժան-Պիեռ Լակրուան քննարկել են Սիրիայում մարդասիրական առաքելության խնդիրները
Հայ սակրավորները Սիրիայում ականազերծել են 10 հազար քառակուսի մետրից ավելի տարածք
Սիրիայում ծնված ու մեծացած, Կանադայում ապրող հայ երիտասարդի խորհուրդն աշխարհի հայերին