Վերին Լարս

Վերին Լարսի խնդիրը լուծվո՞ւմ է. նախարարն ասում է` դրական տեղաշարժ կա

109
Հակոբ Արշակյանը ռուսաստանցի գործընկերոջից տեղեկացել է, որ իրենք դրական են տրամադրված ճանապարհային միջանցքի ստեղծման հարցում։

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի — Sputnik. ՌԴ–ն դրական է տրամադրված Ռուսաստանի և Վրաստանի միջև ճանապարհային միջանցքի ստեղծմանը։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը։

2011թ–ին Ռուսաստանի ու Վրաստանի ստորագրած և թղթի վրա մնացած «Ճանապարհային միջանցքների մասին» պայմանագրի իրականացումը կարող է Հայաստանին ազատել Վերին Լարսով դեպի Ռուսաստան տարվող ապրանքի տեղափոխության հետ կապված խնդիրներից։

«Վերջին տեղեկությունը ստացել եմ Ռուսաստանի իմ գործընկերոջից, և ինձ ասել են, որ իրենք դրական են տրամադրվել։ Բացի այդ, շվեյցարական SGS ընկերությունն արդեն իսկ վճարումներն արել է, դրական տեղաշարժ կա»,–ասաց նախարարը։

Սակայն Արշակյանը դեռ չի կարող ասել, թե ինչ ժամկետներում և ինչպես կհանգուցալուծվի հարցը, քանի որ կարող է նաև վնասել բանակցային գործընթացին։ Բացի այդ, ըստ Արշակյանի, Հայաստանն այստեղ ընդամենը շահառու կողմ է և երկու երկրների ցամաքային սահմանի շուրջ բանակցությունները ճիշտ չէ մեկնաբանել։

2011 թվականին կնքված պայմանագրի համաձայն` մի կողմից Աբխազիայի և Հարավային Օսեթիայի, մյուս կողմից՝ Ռուսաստանի միջև ապրանքների շրջանառության մաքսային հսկողությունն իրականացնելու է շվեյցարական SGS ընկերությունը:

109
թեգերը:
Վերին Լարս, Հայաստան
Ըստ թեմայի
«Պարզ իրավիճակի» հանգուցալուծումը. Երևանը կարո՞ղ է «Վերին Լարսի» այլընտրանքի հույս ունենալ
Ինչպե՞ս ազատվել Վերին Լարսի խնդրից. Հայաստանում գիտեն, մնում է Վրաստանը
Վերին Լարսի սահմանային անցակետը փակ է. դեսպանատունը հայտարարություն է տարածել
«Հիանալի» այլընտրանք Վերին Լարսին. ինչը՞ կփրկի հայ փոխադրողներին