Քայլերթ. արխիվային լուսանկար

Փաշինյանը հիշել է փշալարերի մոտ մեկ տարի առաջ տված խոստումը. ի՞նչ է արվել դրանից հետո

163
(Թարմացված է 10:14 17.04.2019)
Ո՞ւմ աշխատավարձերն են բարձրացել 1 տարվա ընթացքում, և ի՞նչ է փոխվել 2018թ.–ի ապրիլի 16-ից հետո։ Փաշինյանը վիճակագրություն է ներկայացրել։

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի— Sputnik. Վարչապետ Փաշինյանը շարունակում է թերթել 2018թ.–ի իր հեղափոխության օրագիրը։ Այս անգամ նա անդրադարձել է անցյալ տարվա ապրիլի 16-ին տված իր խոստմանը։

«Տեսանյութում երևում է, որ փշալարերի առաջ կանգնած հստակ խոստացել էի, որ ոստիկանների աշխատավարձը կբարձրանա: Ընդգծեմ, որ խոստումը կատարված է և ոստիկանության աշխատողների աշխատավարձը բարձրացվել է միջինը 20 տոկոսով»,– իր Facebook-ի էջում գրում է Փաշինյանը։

Բացի այդ, նրա խոսքով, պարգևատրումների նոր համակարգով ոստիկանության մի շարք աշխատակիցներ իրենց աշխատավարձը կրկնակի, եռակի գերազանցող փող են ստանում: Դա, ըստ վարչապետի այն դեպքերում է, երբ նրանք իրենց անձնական ջանքերով հանցագործություններ են բացահայտվում։

Փաշինյանը նաև հիշեցնում է, որ մեկ տարվա ընթացքում մինչև 30 տոկոսով բարձրացել են նաև պոլիկլինիկաների աշխատակիցների աշխատավարձերը։

Իսկ 2018թ.-ի հուլիսի 1-ից շուրջ 208 000 մարդու աշխատավարձ բարձրացել է կուտակային կենսաթոշակների համակարգում արված փոփոխությունների արդյունքում։

«Այս տարի հուլիսի 1-ից բարձրանում է զինվորականների աշխատավարձը, այս տարի սեպտեմբերի 1-ից բարձրանում է ուսուցիչների աշխատավարձը, 82 000 նպաստառուների ու թոշակառուների թոշակներն ու նպաստներն են բարձրացել»,– հայտնում է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանի ներկայացրած վիճակագրության համաձայն, պետական բյուջեի եկամտային մասն 2019թ.–ի առաջին եռամսյակում գերակատարվել է 4 տոկոսով, գրանցված աշխատատեղերի թիվը ավելացել է շուրջ 50 հազարով, որը աշխատաշուկայի շուրջ 9 տոկոսն է:

ՀՀ վարչապետը խոստանում է առաջիկայում ևս անդրադառնայի իր խոստումների կատարման ընթացքին:

163
թեգերը:
«Թավշյա հեղափոխություն», Նիկոլ Փաշինյան, Հայաստան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (719)
Ըստ թեմայի
Միլիարդների չարաշահում, 1/3–ի վերադարձ. Թավշյա հեղափոխությունից հետո ՊԵԿ–ի բացահայտումները
«Թավշյա հեղափոխությունից» հետո բացահայտված միլիարդներից վերականգնվել է 347 միլիոնը. ՀՔԾ
ԵՊՀ, ընտրական օրենսգիրք, սուպերվարչապետություն. էլ ի՞նչ ափ հանեց թավշյա ալեկոծությունը