ՀՀ կառավարություն

Սանասարյանն առաջվա պես սիրում է բոլորին. նա մեկնաբանել է իր անվան շուրջ պտտվող լուրերը

137
(Թարմացված է 09:49 17.04.2019)
Նախօրեին, ուշ երեկոյան լուրեր էին տարածվել, որ ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը քրեական գործով ներգրավվել է որպես կասկածյալ:

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի — Sputnik. Մտա Facebook պարզվեց որոշ լրատվամիջոցներ ու ֆեյսբուքի դատավորներ դատավճիռ են կարդացել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը:

«Այ ձեր հոր Աստծուն մեռնեմ, դիմակներդ մի քիչ էլ պահեք, ուրախության առիթ չեք ունենալու, ողջ ու պինդ եմ. ամեն ինչ իր տեղն է ընկնելու կարճ ժամանակից»,- գրում է Սանասարյանը` խոստանալով մնացածն ասել ասուլիսի ընթացքում։

Նա նաև նշում է, որ պայքարելու է ու ոչ մի վայրկյան չի դադարելու պայքարել հանուն իրավական Հայաստանի և ընդդեմ կոռուպցիայի։

«Շնորհակալ եմ նրանցից, ովքեր անհանգստանում են, իրականում անհանգստանալու բան կա, բայց դա ինձ չի վերաբերում։ Դուխով։ Սիրում եմ բոլորիդ»,– գրում է Սանասարյանը։

Հիշեցնենք` երեկ երեկոյան մամուլում լուրեր էին տարածվել այն մասին, որ ՊՎԾ աշխատակիցներին վերաբերող քրեական գործով ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը ներգրավվել է որպես կասկածյալ, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։

ԱԱԾ–ն, որի վարույթում քննվում է նշված գործը, այս տեղեկություններն առայժմ ո՛չ հերքել, ո՛չ հաստատել է՝ խոստանալով ավելի ուշ պատասխանել։

Հիշեցնենք` Պետական վերահսկողական ծառայության գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանը և ՊՎԾ մեկ այլ աշխատակից՝ բժշկական սարքավորումների մասնագետ Գևորգ Խաչատրյանը, փետրվարի 26-ին ձերբակալվել էին բժշկական հաստատությունների կողմից հայտարարված հեմոդիալիզի պարագաների մրցույթներին ենթադրյալ միջամտության դեպքով հարուցված քրեական գործի շրջանակում։

Փետրվարի 27-28-ի գիշերը կալանավորվել է նաև մինչ այդ նույն գործի շրջանակում հարցաքննված «Զորաշեն» ՍՊԸ-ի ներկայացուցիչ Տարոն Ավետիսյանը։

Նշենք, որ հենց այս կազմակերպությունն է տարիներ շարունակ հեմոդիալիզի պարագաներ մատակարարել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնին։

137
թեգերը:
Դավիթ Սանասարյան, Հայաստան
Ըստ թեմայի
Պետք է հրաժարական ներկայացնեն և՛ Արամ Սիմոնյանը, և՛ Դավիթ Սանասարյանը. Նարեկ Սամսոնյան
Զարթոնքում իրավիճակը շարունակում է լարված մնալ. գյուղ է մեկնել Դավիթ Սանասարյանը
Դավիթ Սանասարյանը հիշեց անմեղության կանխավարկածի մասին. ինչպես ասում են` բարև ձեզ