Էդմոն Մարուքյան

Մենք էլ ենք մի բան արել. «Լուսավոր Հայաստանը» կառավարությանը մեղադրում է գրագողության մեջ

118
Էդմոն Մարուքյանը կառավարությանը կոչ արեց իրենց գաղափարներն օգտագործելիս գոնե ասել, որ դա «Լուսավոր Հայաստանինն» է։

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Զինծառայողների սոցիալական պաշտպանվածության ու առողջության պահպանման օրինագծերի փաթեթը բուռն արձագանք առաջացրեց խորհրդարանի այսօրվա նիստում:

Օրինագիծը խորհրդարան է ներկայացրել «Լուսավոր Հայաստանը»: Իսկ մինչ այդ կառավարությունը մերժել է խմբակցության այս առաջարկը և դրա փոխարեն նույն որոշումն ընդունել ոչ թե օրենքի, այլ կառավարության որոշման համակարգով:

Այս հանգամանքը դժգոհություն է առաջացրել «Լուսավոր Հայաստանի» մոտ: Խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կառավարությանը կոչ արեց իրենց գաղափարներն օգտագործելիս գոնե ասել, որ դա «Լուսավոր Հայաստանի» գաղափարն է:

«Ձեր ուժն այստեղ կուրսայիններն ուրիշի փոխարեն գրելու վերաբերյալ օրենք բերեց, ընդունեցինք, որ գրագողությունն արգելենք, բայց կառավարությունն իր մակարդակում գրագողությամբ է զբաղված»,- ասաց նա:

Մարուքյանը նշեց, որ «Լուսավոր Հայաստանի» համար կարևորն այն է, որ իր առաջարկը կյանքի կոչվի, բայց կարևոր է նաև հեղինակային իրավունքը պահպանել:

«Շատ կարևոր է հեղինակին մի տեղ նշել, որ երբ զոմբիական հարձակման ենք ենթարկվում, իմանան, որ մենք էլ ենք մի բան արել»,- ասաց Մարուքյանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն էլ նշեց, որ զինծառայողներին անվճար բուժօգնություն ցույց տալու մասին կառավարության որոշման մասին սոցիալական ցանցերում տարածվում է, թե «կառավարությունն այսպիսի լավ բան է նախաձեռել` առանց հղում անելու հեղինակներին»:

Նիստը վարող ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ առաջին դեպքը չէ, երբ կառավարությունը նման նախաձեռնությամբ է հանդես գալիս, բայց նաև կոչ արեց կառավարությանը հաջորդ նիստում ևս մեկ անգամ հայտարարել, որ նախագծի հեղինակը «Լուսավոր Հայաստանն է»:

Այդուհանդերձ «Լուսավոր Հայաստանը» պնդեց իր ներկայացրած օրինագիծը խորհրդարանի նիստի օրակարգում ներառելու առաջարկը` այն նիստերի օրակարգում ընդգրկելու ու ավելի մանրամասն քննարկելու համար:

Այս առաջարկը, սակայն, քվեարկության արդյունքում մերժվեց:

118
թեգերը:
Էդմոն Մարուքյան, Հայաստան
Ըստ թեմայի
«Լուսավոր Հայաստանը» կառավարության կառուցվածքի նոր մոդել է առաջարկում
Երեք օր է` հանգիստ նստած ենք տեղներս. Մարուքյանը զարմանալու շատ բաներ է գտել նոր ԱԺ-ում
Երբ Պանիկովսկու «տուր ինձ միլիոն»-ը վերափոխվում է Մարուքյանի «միլիարդ որ տա, կներեմ»-ի
Արթուր Մեսչյան

Հայկ Մարությանն աշխատանքից ազատել է գլխավոր ճարտարապետին

30
(Թարմացված է 18:26 13.08.2020)
Երևանի քաղաքապետն Արթուր Մեսչյանի հրաժարականի դիմումը բավարարել է արձակուրդում գտնվելու ընթացքում։

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու որոշում է կայացրել։

Ինչպես նշված է քաղաքապետարանի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթում, որոշման համար հիմք է ընդունվել Մեսչյանի դիմումը։

«2020 թվականի օգոստոսի 17-ից Արթուր Մեսչյանին ազատել Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնից»,– ասված է որոշման մեջ։

Մարությանը որոշումը ստորագրել է օգոստոսի 12-ին։ Սա փոքր–ինչ տարօրինակ է, քանի որ այդ ընթացքում քաղաքապետը գտնվել է արձակուրդում։

Ինչպես օգոստոսի 11-ին հայտնել էր Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը, Մարությանն արձակուրդ էր վերցրել մինչև օգոստոսի 25-ը ներառյալ։

Մեսչյանի հրաժարականի դիմումի մասին Մարությանը հայտարարել էր օգոստոսի 4-ին կայացած մամուլի ասուլիսում`հիշեցնելով, որ Մեսչյանն ի սկզբանե ասել էր, որ գալիս է 2 տարով։

Երգիչ, երգահան, ճարտարապետ Արթուր Մեսչյանը քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ Երևանի գլխավոր ճարտարապետ էր նշանակվել 2018թ–ի հոկտեմբերի 23-ին։

Մեսչյանը Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնում նախկինում աշխատել էր նաև 1996թ–ին` մեկ տարի տևողությամբ։

1997-ին նա պաշտոնից հրաժարվելու դիմում էր ներկայացրել։

30
թեգերը:
Արթուր Մեսչյան, Հայկ Մարության, Հայաստան
Ըստ թեմայի
Հանուն 1 միլիոնի. ինչու է քաղաքապետը «վատամարդ» դառնում Սամվել Ալեքսանյանի և մյուսների մոտ
Երևանի քաղաքապետը պատմեց` որքան գումար է ստանում ու ինչերից է հրաժարվել պաշտոնը ստանձնելով
Աշխատանքից ազատված փոխոստիկանապետն առաջիկայում նոր պաշտոն կստանա՞. «Ժողովուրդ»
Վերացրել ենք սեփականության իրավունքը, տարածքը վերադարձրել համայնքին. Հայկ Մարության
Հրավառություն

Հրավառությունների հարցը կլուծվի՞․Ավինյանը զբաղվում է քաղաքացիներին անհանգստացնող հարցով

9
(Թարմացված է 18:09 13.08.2020)
Բացառությամբ որոշ տոնական օրերին նախորդող ժամանակաշրջանի, հրավառություն ապահովող ապրանքների վաճառքը երկրում սահմանափակ կլինի։

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի - Sputnik. Հրավառությունների համար օգտագործվող արտադրանքի ներկրումը և վաճառքը կսահմանափակվի։ Տեղեկությունը գրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Facebook-ի իր էջում։

«Ցանկանում եմ նշել, որ համապատասխան գերատեսչությունների հանձնարարվել է նաև քննարկել ու ներկայացնել իրավական ակտերի առաջարկություններ, որոնց միջոցով Հայաստանի Հանրապետության տարածքում հրավառությունների կազմակերպման համար օգտագործվող արտադրանքի ներմուծումն ու վաճառքը հնարավորինս կսահմանափակվի՝ բացառությամբ որոշ տոնական օրերին նախորդող ժամանակաշրջանի», - գրել է փոխվարչապետը։

Նա հիշեցրել է, որ օրեր առաջ համապատասխան գերատեսչություններին հանձնարարել է ուժեղացնել հսկողությունը գիշերային ժամերին հրավառությունների, ՃԵԿ կանոնները չարամտորեն խախտողների, մեքենաների ազդանշանային համակարգերի կիրառման հարցերում։

Նշենք, որ ըստ Հայաստանի վարչական իրավախախտումների օրենսգրքի՝ ժամը 23:00-ից մինչև 07:00-ը լռությունը խախտելը, այսինքն` բարձրաձայն երգելը, երաժշտական գործիքներ նվագելը, ձայնային ազդանշաններ տալը առաջացնում են նախազգուշացում, իսկ հրագործական արտադրատեսակներ օգտագործելն առաջացնում է տուգանքի նշանակում` 100 հազար դրամի չափով։

9
թեգերը:
Հայաստան, Երևան, հրավառություն, Տիգրան Ավինյան
Ըստ թեմայի
Ոստիկանությունը 3 ամսում կվերադարձնի քաղաքացիներից գանձած տուգանքները
Տուգանքը նույնիսկ գյումրեցիներին է ստիպել կարգապահ դառնալ
Դիմակ չկրելու համար տուգանքներն առայժմ չեն բարձրանա. նախագիծը հանվեց