Նիկոլայ Սարկիսով

Պաշտոնից ազատվել է Լիոնում ՀՀ հյուպատոս Նիկոլայ Սարկիսովը. «Փաստ»

134
Սարկիսով եղբայրները հայտնի գործարարներ են:

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի — Sputnik. Աշխատանքից ազատվել է Լիոնում Հայաստանի Հանրապետության հյուպատոս Նիկոլայ Սարկիսովը: Այս մասին գրում է «Փաստ» օրաթերթը` հղում անելով սեփական աղբյուրներին։

«Սարկիսովը, նոր իշխանությունների գնահատմամբ, չի բավարարում նոր ժամանակների ու «նոր Հայաստանի» պահանջներին»,– գրում է թերթը։

Նշենք, որ Սարկիսով եղբայրները հայտնի գործարարներ են: Նիկոլայ Սարկիսովը կրտսեր եղբայրն է, իսկ բիզնեսների կառավարմամբ պաշտոնապես զբաղվում է ավագ եղբայրը՝ Սերգեյ Սարկիսովը: Նրանք պարբերաբար հայտնվում են Ռուսաստանի ամենահարուստ ընտանիքների վարկանիշի վերին հորիզոնականներում:

Նրանց են պատկանում «Ռեսո» խմբի հետ կապված տարբեր ընկերությունների, այդ թվում՝ ապահովագրական, բանկային, լիզինգային, բժշկական և այլն, բաժնետոմսերի մեծ մասը:

Սակիսովը Լիոնում ՀՀ հյուպատոս էր նշանակվել 2013 թվականի հուլիսին։

Նա ծնվել է 1968թ. հունիսի 23-ին Մոսկվայում: Ամուսնացած է, ունի վեց երեխա:

134
Ըստ թեմայի
Միլիոնատեր գեղեցկուհիները. 2018 թվականի ամենահարուստ դերասանուհիները Forbes–ի վարկածով
Հայ գործարարները`Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում. Forbes
Սարկիսով եղբայրների նկատմամբ հետախուզում է հայտարարվել Ուկրաինայում
Հայտնի է դարձել աշխարհի ամենահարուստ մարդու անունը