Արամի փողոցի փոսը

Երևանի գլխավոր հրապարակի մոտ գտնվող հսկա փոսը դատարկ է. հարկերը վճարում են, փոսը չի լցվում

142
Նախկին «Մանկական աշխարհը» դատարկ է, իսկ կողքը հսկայական փոս է, որը նախատեսված է բազմաֆունկցիոնալ կենտրոնի համար։

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի — Sputnik. Երևանի կենտրոնում` նախկին «Մանկական աշխարհ» հանրախանութի շենքի մոտ, բազմաֆունկցիոնալ կենտրոն կկառուցվի։ Sputnik Արմենիայի թղթակցին այդ մասին հայտնեցին Երևանի քաղաքապետարանից։

Երևանի Կենտրոնական հանրախանութը (ապագա «Մանկական աշխարհը») բացվել է դեռ պատերազմից առաջ` 1937թ–ին։ Տարիներ շարունակ այստեղ եղել են խոշոր խանութներ ու սրճարան։ 1990–ականներին հագուստ են վաճառել։ 2002թ–ին շենքի վերին հարկում հրդեհ է բռնկել։ Դրանից հետո շենքի հիմնական մասը գրեթե չի օգտագործվել։

Ինչպես հաստատեցին Երևանի քաղաքապետարանից, այժմ շենքը պատկանում է «Համաձայնություն» ընկերությանը, որը խոշոր հողատարածք է ձեռք բերել շենքի մոտ (Արամի փողոցում` դեպի Մաշտոցի պողոտա)։

Նշենք, որ «Համաձայնություն» ընկերության տնօրենն Արա Աբրահամյանն է` Ռուսաստանի Հայերի միության նախագահը։ Տևական ժամանակ է` ընկերությունը չի վերականգնում շենքի ինտերիերը և կառույցը չի օգտագործում որևէ նպատակի համար (լինի խանութ, սրճարան, թե գրասենյակ)։

Ճիշտ է` «Համաձայնությունն» առանց ուշացումների վճարում է հարկերը (հողի և գույքի), ինչպես նաև վճարում է աղբահանության համար։ Ինչպես հայտնեցին քաղաքապետարանից, 2019թ–ի փետրվարի վերջի դրությամբ ընկերությունը պարտքեր չունի հարկերի և վճարումների հետ կապված։

Строительные работы на улице Арама
© Sputnik / Aram Nersesyan
Արամի փողոց

Նոր «բնակիչները» ե՞րբ կհայտնվեն շենքում։ Նրանք մեզ սուրճ կհյուրասիրե՞ն, թե՞ հագուստի տեսականի կառաջարկեն։ Ի՞նչ կլինի հարևանությամբ գտնվող հսկա փոսի հետ։ Գուցե ստորգետնյա ավտոկայանատեղի լինի՞ (որի մասին երազում են քաղաքի կենտրոնի բանկային և գրասենյակային աշխատողները)։

Այդ փոսի խորքերից պետք է աճի բազմաֆունկցիոնալ կենտրոն։ 2018թ–ին քաղաքապետարանը թույլտվություն է տվել նախագծային աշխատանքների համար։

Ինչպիսի՞ն կլինի այդ կենտրոնը, պատրա՞ստ է արդյոք նախագիծը

«Համաձայնություն» ընկերությունից պատասխանեցին այս հարցերին. «2001թ–ից ընկերությունը Հայաստանում ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում, այդ թվում` շինարարության ոլորտում, ղեկավարվում է գործող օրենսդրությամբ և պահպանում բոլոր ընթացակարգերն ու ժամկետները` բարեխղճորեն կատարելով հարկային և այլ պարտավորություններ»։ Ընկերությունն ուրիշ մեկնաբանություն չտվեց։

Այդուհանդերձ, ոչ ոք չի պատրաստվում քանդել «Մանկական աշխարհի» շենքը։

«Այդ շենքը քանդելու և նորը կառուցելու հարց երբեք չի քննարկվել։ Շենքը ներառված է Երևանի պատմամշակութային հուշարձանների ցանկում և համարվում է հանրապետական նշանակության հուշարձան», – նշում են մայրաքաղաքի իշխանությունները։

Նշենք, որ ամայի «Մանկական աշխարհը» և դրա մոտ գտնվող փոսը գտնվում են Հանրապետության հրապարակից 200-250 մետր հեռավորության վրա։ Որպես մխիթարություն` կարելի է նշել, որ փոսը ցանկապատված է ծալքավոր մետաղով։ Քաղաքի հյուրերի աչքը չի ծակում, ինչը չենք կարող ասել հին երևանցիների համար։

  • «Մանկական աշխարհի» շենքը
    «Մանկական աշխարհի» շենքը
    © Sputnik / Asatur Yesayants
  • Շինարարական աշխատանքներ Արամի փողոցում
    Շինարարական աշխատանքներ Արամի փողոցում
    © Sputnik / Asatur Yesayants
  • Շինարարական աշխատանքներ Արամի փողոցում
    Շինարարական աշխատանքներ Արամի փողոցում
    © Sputnik / Asatur Yesayants
1 / 3
© Sputnik / Asatur Yesayants
«Մանկական աշխարհի» շենքը
142
Ըստ թեմայի
Հրազդանում բնակելի շենքը դիտավորյա՞լ են պայթեցրել. լուսանկարներ
«Ընդունենք` Մարությանը չի հասկանում, բա Մեսչյա՞նը». փորձագետները` հին շենքը քանդելու մասին
Արամի 9 հասցեում գտնվող շենքը քանդելու համար պատասխան կտան պաշտոնյաները