Հրազդան

Հրազդանի շենքերից մեկի մոտ ձեռքի հակատանկային նռնակ է հայտնաբերվել

57
Փրկարարները սահմանազատել են տարածքը: Ոստիկանության Հրազդանի բաժնի աշխատակիցները նռնակը տեղափոխել են անվտանգ տարածք:

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի — Sputnik. Հրազդանի շենքերից մեկի մոտակա հանդամասում հայտնաբերվել է ձեռքի հակատանկային նռնակ։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը, ապրիլի 14-ին, ժամը 08:55-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 221 շենքի մոտակայքում նռնակ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Միկրոշրջան թաղամասի թիվ 221 շենքի մոտակա հանդամասում հայտնաբերվել է ձեռքի հակատանկային նռնակ (PKГ-ЗЕМ ТГ-45 254-39-71):

Փրկարարները սահմանազատել են տարածքը: Ոստիկանության Հրազդանի բաժնի աշխատակիցները նռնակը տեղափոխել են անվտանգ տարածք:

57
թեգերը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), Հայաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1433)