Նիկոլ Փաշինյան

Ինչո՞ւ են ասում` Հայաստանը տնտեսական ռազմավարություն չունի. Փաշինյանի պատասխանը

145
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատում է` Հայաստանի տնտեսական էլիտան շոկի մեջ է։

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ խոսել է Հայաստանի տնտեսական ռազմավարության մասին` շեշտելով, որ երկրում ռեալ տնտեսական պրոցեսներ են ընթանում։ Այս մասին հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

«Որ ասում են կառավարությունը տնտեսական ռազմավարություն չունի, տնտեսական քաղաքականությունը լավը չէ, գիտեք ինչի՞ց է, որովհետև այդ բոլոր մարդիկ որ խոսում են, տնտեսական քաղաքականության իրենց պատկերացումն այն է, որ կառավարությունը տարբեր բիզնեսների մեջ փայեր չի մտնում, մտած չի բիզնեսի մեջ, չի ասում՝ դու այստեղ դիր, այնտեղ տար, սա տուր, սա քեզ, սա ինձ և այլն, իրենք վատ են զգում, դիսկոմֆորտի մեջ են: Եվ եկեք ընդունենք, որ ավանդական բիզնեսը, որ այսօր կա Հայաստանում, սովոր չէ այսպես աշխատել, որովհետև մենք իրեն ասում ենք` մենք քեզնից բան չենք ուզում, գնա, աշխատի, հարկ վճարի»,– ասել է նա:

Փաշինյանը շեշտել է, որ Հայաստանի տնտեսական էլիտան շոկի մեջ է։

«Չի հասկանում, ասում է` լավ, մեզնից այս չեն ուզում, այն չեն ուզում, միայն օրինական հարկ են ուզում, սրանք որտե՞ղ են մեզ «գցում»: Իրենք շոկի մեջ են, չեն հասկանում` ինչ է կատարվում, և իրենց ահազանգն այն է, որ տնտեսական քաղաքականություն չկա, որովհետև իրենց իմացած տնտեսական քաղաքականությունը հետևյալն է. դու այսքան «նալոգ» կտաս, այսքան հարկ կթաքցնես, դու այս մեկի հետ փայ կմտնես, այս փայդ կծախես այն մեկին, այստեղ սա կանես կամ կծախսես, այս ավտոն կարելի է առնել, այս ավտոն չի կարելի առնել: Դա ուղղակի ծիծաղելի խոսակցություն է»,– նշել է նա:

Փաշինյանի խոսքով` այսօր Հայաստանում ռեալ տնտեսական պրոցեսներ են գնում։

«Եթե տնտեսական պրոցեսները չգնային, մենք այդ գումարները, հարկերը որտեղի՞ց ենք հավաքում: Ընդ որում, ես ուզում եմ հատուկ ընդգծել, որ հարկերի գերակատարման մասին այսքան խոսում ենք, մենք տեսանելի ահազանգեր չունենք տնտեսական դաշտից, որ հարկային մարմինն իրենց տեռոր է անում: Ոչ ոք ոչ ոքի տեռոր չի անում»:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տնտեսական հեղափոխության մասին հայտարարել էր նոյեմբերի 24-ին Երևանում անցկացված քայլերթով։

 

 

145
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հայաստան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (715)
Ըստ թեմայի
Խորհրդային դպրոցից մինչև տնտեսական հեղափոխություն. Փաշինյանը խոսել է ՏՏ ոլորտից
«Տնտեսական հեղափոխությունը» մնում է հայտարարությունների մակարդակում. Հակոբյան