Նիկոլ Փաշինյանի այցը «Հայաստան» հիմնադրամ. արխիվային լուսանկար

«Հայաստան» հիմնադրամի հեռուստամարաթոնը կարող է այս տարի չանցկացվել. «Ժամանակ»

149
(Թարմացված է 08:35 12.04.2019)
Աննա Հակոբյանի ամերիկյան այցը ցույց տվեց, որ այս հիմնադրամների նկատմամբ վստահությունն այնքան էլ բարձր չէ. խոստացված գումարը 1 մլն դոլարի շրջանակում է, բայց իրականում կհավաքվի ավելի պակաս:

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի – Sputnik. «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնն այս տարի կարող է ընդհանրապես չանցկացվել: Այս տեղեկությունը հրապարակել է «Ժամանակ» օրաթերթը:

«Ժամանակի» տեղեկություններով՝ «Հիմնադրամի ամենամեծ լոսանջելեսյան գրասենյակի աշխատանքները, ըստ էության, կաթվածահար են, քանի որ գրասենյակի մի շարք առանցքային աշխատողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել՝ չցանկանալով աշխատել նոր իշխանության հետ: Այս պատճառով հեռուստամարաթոնի նախապատրաստական աշխատանքները չեն իրականացվում:

«Տպավորություն կա, որ Հայաստանի նոր իշխանությունը որոշել է հրաժարվել «Հայաստան» համահայկական հիմնադրամից՝ շեշտադրում կատարելով «Իմ քայլը» և «ժպիտների քաղաք» հիմնադրամների վրա»,-գրում է թերթը:

Լրատվամիջոցի տվյալներով՝ Չնայած Աննա Հակոբյանի ամերիկյան այցը ցույց տվեց, որ այս հիմնադրամների նկատմամբ վստահությունն այնքան էլ բարձր չէ. խոստացված գումարը 1 մլն դոլարի շրջանակում է, բայց իրականում կհավաքվի ավելի պակաս:

 

149
թեգերը:
Աննա Հակոբյան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Հայաստան