Հղի կին

3 անչափահաս աղջիկները հղի են, 3–ն էլ` մարզից. նրանք են դիմել Առողջության կենտրոն

846
(Թարմացված է 19:26 11.04.2019)
ՀՀ ընտանեկան օրենսգրքի համաձայն` ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը և նրանց ամուսնական` 18 տարեկանի տարիքի հասնելը:

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik. «Քեվօրք և Անիթա Փակումեանների հիշատակի «Հիսուսի Մանուկներ» առողջության կենտրոն»-ում օրերս 3 անչափահաս կին է գնացել` հղիության համար հաշվառվելու։ Այս մասին Sputnik Արմենիային տեղեկացրին առողջության կենտրոնից։

«Երեք աղջիկներն էլ ամուսնացած են։ Նրանցից մեկն ազգությամբ եզդի է, երկուսը՝ հայ: Նրանք գրանցվել են մեզ մոտ ու մենք էլ մեր հերթին պետք է հետևենք հղիության ընթացքին` մինչև ծննդաբերելը»,–նշեցին հիվանդանոցից։

Ի դեպ, մեզ տեղեկացրին նաև, որ աղջիկները նորմալ ընտանիքներ ունեն, և այնպես չէ, որ ծնողներից թաքուն են սեռական կյանք վարում. աղջիկները բժշկի են գնում սկեսուրների ուղեկցությամբ։ Առողջության կենտրոն դիմած աղջիկներն Արմավիրի մարզի բնակիչներ են։

Հիվանդանոցից նշեցին նաև, որ անչափահաս աղջիկների հղիությունն արտառոց երևույթ չէ, և նման դեպքեր լինում են, հատկապես մարզերի բնակիչների դեպքում։

ՀՀ ոստիկանությունից էլ տեղեկացրին` քանի որ հղիներն անչափահաս են եղել, հիվանդանոցից համապատասխան գրություն են ստացել այդ մասին։ Ոստիկանությունը դեպքի հետ կապված նյութեր է նախապատրաստում։

Նշենք, որ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն` ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու և կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը և նրանց ամուսնական` 18 տարեկան տարիքի հասնելը:

Չնայած սրան, անձը կարող է ամուսնանալ նաև 17 տարեկանում, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը: Անձը կարող է ամուսնանալ նաև 16 տարեկանում, եթե առկա է նրա ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի համաձայնությունը, և ամուսնացող մյուս անձը առնվազն 18 տարեկան է:

846
թեգերը:
ՀՀ Առողջապահության նախարարություն, Հայաստան
Ըստ թեմայի
Վիկտորյա Լոպիրևան խոստովանել է, որ հղի է. նա ակնարկել է` ով է երեխայի հայրը. լուսանկար
Ոստիկանությունը փնտրում է հղի Անահիտին. տեսանյութ
Հրդեհ` Մոսկվայի «աստղային շենքում». 4 մարդ է մահացել, այդ թվում նաև հղի կին
Օնիկ Գասպարյան

Օնիկ Գասպարյանը տուն է գնացել, իսկ Փաշինյանը նամակ է ուղարկել թիմակիցներին. «Ժողովուրդ»

250
(Թարմացված է 10:01 03.03.2021)
«Ժողովուրդ» օրաթերթն անդրադարձել է վերջին օրերի ամենաքննարկվող թեմային։ Թերթի տեղեկություններով` Օնիկ Գասպարյանը վերջին օրերին գիշերել է ՊՆ գլխավոր շտաբում:

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը երեկ գիշեր տուն է գնացել. մինչ օրս նա գիշերում էր ՀՀ ՊՆ գլխավոր շտաբում։ Տեղեկությունը հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը` հղում անելով իր աղբյուրներին։

«Դա, սակայն, ոչ թե նշանակում է նահանջ, այլ կարճ դադար։ ԳՇ անդամները սպասում են առավոտյան Գասպարյանի գալուն և նոր հրահանգներին»,– գրում է թերթը։

Իսկ ինչ վերաբերում է Արմեն Սարգսյանի անակնկալ որոշմանը, ապա պարբերականը նկատել է, որ երեկ, երբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է վարչապետ Փաշինյանին, հանդիպումից առաջ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները սոցիալական ցանցերում և հարցազրույցներում իսկական գրոհ են սկսել ՀՀ նախագահի դեմ։

Ըստ թերթի` վարչապետը նախագահի հետ հանդիպումից հետո sms է ուղարկել իր թիմակիցներին՝ «անջատելով» քննադատությունները։

«Եվ զարմանալի չէր, որ երեկ արդեն իրավիճակը 180 աստիճանով փոխվեց։ Նիկոլ Փաշինյանի պահանջը կկատարվի. Օնիկ Գասպարյանը, ամենայն հավանականությամբ, կդադարի լինել ԳՇ պետ մարտի 4-ից»,–գրում է «Ժողովուրդը»:

ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը երեկ հայտնեց, որ Արմեն Սարգսյանը որոշել է չստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԶՈւ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի նախագիծը, միաժամանակ առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով` ՀՀ նախագահն առանձին դիմումով դիմելու է ՍԴ` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով։

Ավելի վաղ «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչ Արթուր Ղազինյանը գրել էր, որ Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը երեկ եկել են համաձայնության՝ իրավական աճպարարության միջոցով իրագործելու Նիկոլ Փաշինյանի` Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու ցանկությունը։ Մասնավորապես, ըստ հաստատված ծրագրի, Արմեն Սարգսյանը կդիմի ՍԴ, բայց ոչ թե վարչապետի առաջարկության սահմանադրականությունը ստուգելու, այլ 2018թ-ի հունիսի 11-ին ընդունված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների սահմանադրականությունը վիճարկելու պահանջով։

Ղազինյանի խոսքով` նման սխեմա կիրառվել է նաև 2018թ-ին Մովսես Հակոբյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու համար։ ՀՀ ԱԺ նշված օրենքում կատարվել է լրացում, համաձայն որի` բարձրագույն հրամանատարական կազմի` զինվորական պաշտոնից ազատումը կարող է իրականացվել` անկախ այն հանգամանքից՝ առկա են սույն հոդվածի 1-ին մասում սահմանված հիմքեր, թե ոչ։

Նրա խոսքով` սա նշանակում է, որ Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու ՀՀ վարչապետի որոշումը կմտնի օրինական ուժի մեջ, և Օնիկ Գասպարյանը իրավաբանորեն կդադարի լինել ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ։

Հիշեցնենք` Հայաստանի ներքաղաքական իրադրությունը սրվեց, երբ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը փետրվարի 25-ին պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ 

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության հրապարակում՝ հեղափոխությունը պաշտպանելու համար։

Նա հայտնեց նաև, որ ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և հետ ուղարկեց փետրվարի 27–ին։ Նույն օրը վարչապետը  առաջարկությունը կրկին ուղարկեց ՀՀ նախագահին։

250
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Օնիկ Գասպարյան, Հայաստան
Ըստ թեմայի
Օնիկ Գասպարյանը պետք է հեռանա. ըստ Փաշինյանի` ո՞րն է ԳՇ պետի դավաճանությունը
Իշխանության հիերարխիան Հայաստանում
Իշխանությունը մտադիր է Գլխավոր շտաբը մտցնել ՊՆ կազմի մեջ. Մարուքյան
Ճանապարհ

Ջերմուկում ձյուն է գալիս, Սյունիքի ճանապարհները տեղ–տեղ պատվել են մերկասառույցով

8
(Թարմացված է 09:34 03.03.2021)
Ի՞նչ է կատարվում Հայաստանի ճանապարհներին, ո՞ր հատվածներն են փակ։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը թարմ տեղեկություն է հայտնում և վարորդներին հիշեցնում, որ պետք է երթևեկել ձմեռային անվադողերով։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար:

Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում ձյուն է գալիս։

Ստեփանակերտի օդանավակայանն ու Ալիևի ավիացիոն պլանները. իրավիճա՞կ է փոխվել

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 500 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Արմավիրի մարզում ճակատ–ճակատի բախվել են Opel Astra–ներ. վիրավորների մեջ երեխաներ կան

8
թեգերը:
ձյուն, Վայոց Ձոր, Սյունիք, վարորդ, Ճանապարհ, Հայաստան
Ըստ թեմայի
Հեռախոսի լույսի ներքո. ինչպես են Շուշիի գորգերը հասել Երևան և ինչ են պատմում դրանք
Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. մահացել է Opel–ի ուղևորը
Լուն ուղտ դարձնել, կամ ինչպես պակիստանյան մանդարինները աղմուկ բարձրացրին Հայաստանում
Իլոն Մասկ

Իլոն Մասկը որոշել է նոր քաղաք կառուցել Տեխասում. քաղաքապետը դոժի տիտղոս կունենա

0
(Թարմացված է 10:18 03.03.2021)
Ամերիկացի միլիարդատերը դեռ անցյալ տարվա վերջին Կալիֆոռնիայից տեղափոխվել էր Տեխաս, որտեղ գտնվում են «Tesla»-ի ստորաբաժանումները։

ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Ամերիկացի գործարար, «Tesla» և «SpaceX» ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը Ստարբեյզ (Starbase) անվանումով քաղաք է կառուցելու Տեխասում։ Նա իր որոշման մասին գրել է Twitter-ում։

​Գործարարը նշել է, որ քաղաքն ավելի մեծ կլինի, քան Բոկա Չիկա գյուղը, որտեղ գտնվում է «SpaceX» տիեզերակայանը:

Միլիարդատիրոջ խոսքով՝ իր ստեղծած քաղաքում լավ վերաբերմունքի կարժանանան շները, իսկ քաղաքապետը դոժի տիտղոս կունենա (իտալական տիտղոս, որը նման է անգլերեն «dog» (շուն) բառին):

Իլոն Մասկը խոստացել է ինքնակառավարվող մեքենաներ թողարկել ու ասել է դրանց գինը

Հիշեցնենք, որ անցյալ տարվա վերջին Մասկը հայտնել էր, որ Կալիֆոռնիայից տեղափոխվել է Տեխաս, որտեղ գտնվում են «Tesla»-ի և «Boring Company»-ի ստորաբաժանումները, ինչպես նաև «SpaceX» մասնավոր տիեզերակայանը։

Իլոն Մասկը չիպավորել է կապիկին. կենդանին համակարգչային խաղեր է խաղում

0
թեգերը:
Իլոն Մասկ