«Սանիթեք»

Երևանի քաղաքապետարանն էլ է մտահոգ. ե՞րբ ենք ունենալու նորմալ աղբահանություն և մաքուր քաղաք

77
Քաղաքապետարանը նշել է խնդիրները, հայտնել իրենց մտահոգությունը` քաղաքի աղբահանության վերաբերյալ, բայց որևէ կոնկրետ լուծում չի նշել։

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik. Երևանի աղբահանության վատթար վիճակը մտահոգել է Երևանի քաղաքապետարանին։ Խնդիրների մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Աղբահանության միակ օպերատորի աշխատանքը, որը մինչ այդ էլ գոհացուցիչ չէր, է՛լ ավելի անբավարար է դարձել: Աղբատար մեքենաների քանակը չի բավականացնում, գործող մեքենաները գրեթե ամեն օր խափանվում են, գրեթե չեն թարմացվում և չեն համալրվում աղբամանները, եղածները չեն լվացվում ու չեն մաքրվում»,–գրել է Կարապետյանը:

Մամուլի խոսնակը ցավով ընդգծել է, որ քաղաքապետարանի ու վարչական շրջանների կոմունալ ստորաբաժանումների, քաղաքապետարանի թեժ գծի ծառայության ու հասարակայնության հետ կապերի այլ միջոցներով անընդհատ ստանում են լցված աղբամաններով լուսանկարներ: Ահազանգերի մի մասի հետքերով գնում են կոմունալ ծառայության աշխատակիցները՝ փորձելով առավել վատթար վիճակում գտնվող փողոցներում ու բակերում իրավիճակային լուծումներ տալ: Անբավարար է նաև քաղաքի հանրային տարածքների սանմաքրման վիճակը:

«Հայտնում ենք, որ քաղաքապետարանն ամենօրյա ռեժիմով աշխատում է՝ վիճակը բարելավելու և վերջնական լուծում տալու ուղղությամբ: Հարցի լուծման իրավական ընթացակարգը որոշակի ժամանակ է պահանջում, այնուհանդերձ, քաղաքապետարանը փորձում է հնարավորինս արագացնել գործընթացը, որպեսզի, վերջապես, ունենանք նորմալ աղբահանություն և մաքուր քաղաք»,–խոստանում է Կարապետյանը:

Վերջում քաղաքապետարանը հայցում է երևանցիների և քաղաքի հյուրերի ներողամտությունը՝ աղբահանության օպերատորի անբավարար աշխատանքի համար:

77
թեգերը:
Հայկ Մարության
Ըստ թեմայի
«Սանիթեք» ընկերությունն այսուհետև կսպասարկի ամբողջ Երևանը
«Սանիթեք» VS հիդրոմետ. թե ինչ է կատարվում Երևանի փողոցներում
«Սանիթեք» ընկերությունը խոստանում է աղբի հարցը շատ արագ լուծել