Ավտոմեքենա

Փաշինյանի զանգն արագացրե՞ց գործընթացը. պետհամարանիշներն արդեն տպագրվում են

95
Թիթեղները Փոթիից հասել են Երևան, վարորդները պետք է մեկ օր էլ համբերեն ու դիմեն հաշվառման համարանիշները ստանալու համար։

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությունից հետո պետհամարանիշները շատ արագ հասել են Հայաստան։ Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրառում է արել Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։

«Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ ոստիկանությունն արդեն իսկ ապահովել է տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշների պատրաստման թիթեղյա վահանակները Վրաստանի Փոթի նավահանգստից հնարավորինս սեղմ ժամկետում Հայաստանի Հանրապետություն տեղափոխման աշխատանքների կատարումը»,– նշել է նա։

Ահարանյանն ավելացրել է, որ վահանակներ ստացել են, սկսվել են համարանիշների տպագրման աշխատանքները:

«Բոլոր այն տրանսպորտային միջոցների սեփականատերերը, ովքեր հաշվառման ժամանակ չեն ստացել թիթեղյա համարանիշ, կարող են 2019 թվականի ապրիլի 11-ից սկսած դիմել հաշվառման համարանիշները ստանալու համար»,– գրել է նա:

Անհարմարությունների համար ոստիկանությունը կրկին անգամ հայցում է քաղաքացիների ներողամտությունը:

Հիշեցնենք, որ երեկ` ապրիլի 9-ին, Նորագավիթի մաքսատանը շրջայց կատարելու ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մոտեցավ մի քաղաքացի և բողոքեց, որ իրենց պետհամարանիշ չեն տրամադրում։ Ի պատասխան Փաշինյանը տեղում զանգեց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին։

«Էս ի՞նչ պատմություն ա, պարոն Օսիպյան։ Պետհամարանիշ չկա, որովհետև թիթեղ չկա»,–հարցրեց Փաշինյանը։ Հետո լսեց Օսիպյանի պատասխանը և ավելացրեց. «Եթե անցած տարվանից գիտեինք, պետք էր կանխատեսել։ Դե արագացրեք»։

Զրույցն ավարտելուց հետ վարչապետը պարզաբանեց` ներկրվող մեքենաների շատ մեծ ծավալ է գալիս Հայաստան ու, չնայած Օսիպյանն ասաց, որ իրենք կանխատեսել էին դա, սակայն կանխատեսածից շատ է եղել մեքենաների քանակը։ Փաշինյանն ավելացրեց` թիթեղը հասել է Փոթի ու գալիս է Երևան։ Վերջում էլ կատակեց` крепитесь, запад нам поможет։

 

95
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հայաստան
Ըստ թեմայի
Ավտոմաքսատունը կտեղափոխվի Գյումրի. Փաշինյանը հանձնարարական տվեց
Փաշինյանը մեկնում է Ստրասբուրգ
Եթե պետք լինի տասնյակ հազարավորների ազատել աշխատանքից, կազատեմ. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը նոր նշանակումներ է արել
Ինչպես Վաղինակը դարձավ Լիլիթ. Փաշինյանը` ԱԺ–ում հայտնված տրանսգենդերի մասին