Անձրև

Անձրևը կթակի ձեր պատուհանը. եղանակի տեսություն

1179
(Թարմացված է 21:05 09.04.2019)
Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի — Sputnik. Ապրիլի 10-14-ը հանրապետության տարածքում տեղ-տեղ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից։

Երևան քաղաքում ևս ապրիլի 10-11-ը առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Ապրիլի 10–ին Երևանում գիշեր կգրանցվի 7–9 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին այն կհասնի մինչև 21 աստիճան տաքության։

 

 

1179
թեգերը:
եղանակ, Հայաստան
թեմա:
Եղանակը Հայաստանում (475)