Լենա Նազարյանը Հանրապետության հրապարակում, 2018 թվականի ապրիլի 17-ին

ԱԺ–ն որոշեց` «Քաղաքացու օրը» կնշվի, գազը կվաճառվի կիլոգրամներով

80
«Քաղաքացու օրը» հռչակելու մասին նախագիծն ընդունվեց, բայց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները, միևնույն է, դեմ ու ձեռնպահ քվեարկեցին։

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. Ազգային ժողովն այսօր ավարտեց կառավարության նախաձեռնությամբ գումարված արտահերթ նիստի աշխատանքը: Երեկ առաջին ընթերցմամբ ընդունված օրինագծերն այսօր ընդունվեցին երկրորդ ու վերջին ընթերցմամբ` գրեթե առանց քննարկման ու հարցուպատասխանի:

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերը ընդունվեցին միաձայն` առանց դեմ ու ձեռնպահ ձայների:

Միաձայն ընդունվեց նաև գազի վաճառքի կարգը վերանայելուն ուղղված Հարկային օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որն ուժի մեջ կմտնի մայիսի 1-ից: Քվեարկության դրված երրորդ փաթեթի դեպքում միայն պատգամավորներն այնքան էլ համակարծիք չգտնվեցին:

Ապրիլի վերջին շաբաթ օրը «Քաղաքացու օր» հռչակելու մասին «Տոների ու հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություններ անելու մասին նախագծին կողմ քվեարկեցին 93 պատգամավոր, 3-ը` դեմ, 5-ը` ձեռնպահ:

Դեմ և ձեռնպահ քվեարկեցին «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները, որոնք երեկվա քննարկման ժամանակ հայտնեցին, որ չեն ընդունում կառավարության` նման տոն հռչակելու նախաձեռնությունը:

Այսպիսով կառավարության որոշմամբ ու կառավարության առաջարկած օրակարգով գումարված ԱԺ արտահերթ նիստն ավարտվեց, բոլոր 3 նախագծերն ընդունվեցին: Նիստը վարող Լենա Նազարյանը հայտարարեց, որ հերթական նիստը կգումարվի արդեն հաջորդ շաբաթ` ապրիլի 16-ին:

80
թեգերը:
ԱԺ, Հայաստան
Ըստ թեմայի
«Քաղաքացու օրն» առաջին ընթերցմամբ ընդունվեց. քանի՞ պատգամավոր դեմ քվեարկեց
Քաղաքացու օ՞ր, տարի՞, թե՞ դարաշրջան. գուցե դեկտեմբերի 9-ն էլ «Ընտրողի՞ օր» հռչակվի
Մենք հատուկ կռիվ չենք տալու, որ Քաղաքացու օր չլինի. Մարուքյանը` նոր տոնի մասին