Նիկոլ Փաշինյան

Ինչպե՞ս է Նիկոլ Փաշինյանը նշելու «Քաղաքացու օրը»

216
Եթե խորոված անող լինի, հնարավոր է ` ՀՀ վարչապետն էլ միանա նրան։

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ չգիտի` ինչպես է նշելու «Քաղաքացու օրը»։ Նա այս մասին ասաց այսօր Նորագավիթ Մաքսակետում։

Լրագրողները հետաքրքրվեցին` ընդհանարապես ինչպե՞ս է պետք նշել այդ օրը։

«Քաղաքացին թող որոշի` ոնց նշի։ Կարող ա` մեկը որոշում ա, ինչպես անցած տարի, մանղալը հանի, Մաշտոցի պողոտայում դնի ու խորոված անի»,– ասաց նա։

Հարցրին` իսկ դուք ինչպե՞ս եք պատրավում նշել։

«Չգիտեմ։ եթե մանղալով խորոված անող լինի, կարող ա ես էլ միանամ»,– ժպտաց վարչապետը։

Երեկ ՀՀ ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունեց օրացույցում «Քաղաքացու օր» ավելացնելու մասին նախագիծը։ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն առաջարկեց քաղաքացու օրը նշել ապրիլի վերջին շաբաթ օրը, իսկ եթե մայիսի 1-ը համընկնի շաբաթ օրվա հետ, կնշվի ապրիլի վերջին կիրակի օրը։

Օրինագիծն ընդունվեց 92 կողմ ձայնով։ 3 պատգամավոր դեմ քվեարկեցին, 5-ը ձեռնպահ մնացին։

Դեմ քվեարկող պատգամավորներն են Կարեն Սիմոնյանը, Գուրգեն Բաղդասարյանը և Գևորգ Գորգիսյանը (երեքն էլ` «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից)։

Նախագծի երկրորդ ընթերցմամբ քվեարկությունը կկայանա 24 ժամվա ընթացքում:

Հիշեցնենք` ՀՀ կառավարությունը մարտի 21–ին առաջարկել էր ապրիլի վերջին շաբաթ օրը Հայաստանում հռչակել Քաղաքացու օր։ Այս առաջարկը պայմանավորված է 2018 թվականի ապրիլին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած իշխանափոխությամբ: Համապատասխան փոփոխությունը նախատեսվում է ընդունել «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում, որն ԱԺ-ում կքննարկվի հերթական նիստի անմիջապես ավարտից հետո նախանշված արտահերթ նիստում:

216
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հայաստան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (845)
Ըստ թեմայի
Փաշինյանը Վանեցյանի մորն ազատել է պաշտոնից
«Պաշտոնեական անգործություն է, մեղադրում եմ». Մաթևոսյանի այրին նամակ է գրել Փաշինյանին
Ինչ է արել Նիկոլ Փաշինյանը ռուսական 102–րդ ռազմակայանում. տեսանյութ