Նիկոլ Փաշինյան

«Էս ի՞նչ պատմություն ա». Փաշինյանը զանգեց Օսիպյանին

2041
ՀՀ վարչապետը Նորագավիթի մաքսատնից զանգեց ոստիկանապետ Օսիպյանին։

ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի— Sputnik. Նորագավիթի մաքսատանը շրջայց կատարելու ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մոտեցավ ՀՀ քաղաքացիներից մեկը և բողոքեց, որ իրենց պետհամարանիշ չեն տրամադրում։

«Պետավտոտեսչությունը մեզ պետհամարանիշ չի տրամադրում, որ մարդիկ այն տեղադրեն ու գնան իրենց երկիր, ասում են` թիթեղ չկա»,– ասաց նա։

Ի պատասխան Փաշինյանը տեղում զանգեց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին։

«Էս ի՞նչ պատմություն ա, պարոն Օսիպյան։ Պետհամարանիշ չկա, որովհետև թիթեղ չկա»,–հարցրեց Փաշինյանը։ Հետո լսեց Օսիպյանի պատասխանը և ավելացրեց. «Եթե անցած տարվանից գիտեինք, պետք էր կանխատեսել։ Դե արագացրեք»։

Զրույցն ավարտելուց հետ վարչապետը պարզաբանեց` ներկրվող մեքենաների շատ մեծ ծավալ է գալիս Հայաստան ու, չնայած Օսիպյանն ասաց, որ իրենք կանխատեսել էին դա, սակայն կանխատեսածից շատ է եղել մեքենաների քանակը։

«Հիմա թիթեղը հասել է Փոթի ու գալիս է Երևան,– ասաց Փաշինյանն ու կատակեց,– крепитесь, запад нам поможет» ։

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Նորագավիթի մաքսակետ։ Նրան ուղեկցում է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

2041
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Հայաստան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1056)
Ըստ թեմայի
Երկար մտածելուց հետո Նիկոլ Փաշինյանը հրապարակել է իր գրած բանաստեղծությունը
Փաշինյանը խոստացավ պատժել գազի գնի մանիպուլյացիաներ անող օլիգարխներին
Փաշինյանը Վանեցյանին հանձնարարեց պայքարել ֆեյքերի դեմ
Փաշինյանը ելույթ կունենա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում
ԱԹՍ․ արխիվային լուսանկար

ՀՀ զինված ուժերի կողմից խոցված Elbit Hermes 900 ԱԹՍ-ն 30 մլն ԱՄՆ դոլար արժեր

164
(Թարմացված է 20:47 14.07.2020)
Տեղեկացվում է, որ սա այս տիպի ԱԹՍ-ի աշխարհում առաջին հայտնի խոցման դեպքն է։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի- Sputnik. ՀՀ զինված ուժերի կողմից  այսօր խոցված  ադրբեջանական Elbit Hermes 900-ը մարտավարական խոշոր անօդաչու թռչող  սարք է և արժե ավելի քան 30 մլն ԱՄՆ դոլար, ընդ որում՝ այս տիպի ԱԹՍ-ի աշխարհում առաջին հայտնի խոցումն է:Հայտնում է Razm.Info-ն։

«Hermes-900-ը արտադրում է իսրայելական Elbit systems ընկերությունը: Ադրբեջանում դրանք տեղակայված են խորը թիկունքում և գտնվում են Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ) և ոչ թե բանակի հաշվեկշռին։ Սա կարող է վկայել, որ ընթացող գործողություններում Ադրբեջանի բանակից բացի ներգրավված է նաև ՊՍԾ-ն»,-գրում  է կայքը:

Նշենք, որ հայկական զինված ուժերը վերջին 3 օրվա ընթացքում հակառակորդի մի քանի ԱԹՍ են խոցել, այդ թվում` կամիկաձե։

Հիշեցնենք` հուլիսի 12–ից սկսած իրավիճակը սրվել է հայ–ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։

Հուլիսի 12–ին` ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Հուլիսի 13-ը կմտնի պատմության մեջ. Արծրուն Հովհաննիսյանը` հայկական ԱԹՍ–ների մասին

Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը` կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ տալով, հետ շպրտվել:

Սին «հերոսություն» է. մասնագիտական ապտակ ադրբեջանցի հաքերներին

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը: ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը երեկ վաղ առավոտյան հայտնեց, որ երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիրքերի ուղղությամբ։

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ունի 11 զոհ, իսկ հայկական կողմը 4 զոհ և 5 վիրավոր։

164
թեգերը:
հայ-ադրբեջանական, Ադրբեջան, անօդաչու, հրետակոծություն, Սահման, Տավուշ, Հայաստան
թեմա:
Հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը
Ըստ թեմայի
Նախարարը հանձնարարել է պատրաստ լինել Տավուշի բնակավայրերից բնակչության տարհանմանը
Զոհված ժամկետային զինծառայողներն առաջնագծում չեն եղել․ Արծրուն Հովհաննիսյան
«Մենք թիկունքում ենք և ձեր մեջ». հայերը պատասխան հարված են հասցրել ադրբեջանցի հաքերներին
Հաքեր. արխիվային լուսանկար

«Մենք թիկունքում ենք և ձեր մեջ». հայերը պատասխան հարված են հասցրել ադրբեջանցի հաքերներին

44
(Թարմացված է 20:45 14.07.2020)
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը ներկայացրել է հայկական հաքերային թիմերից մեկի աշխատանքի արդյունքները։

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի - Sputnik. Հայկական հաքերային թիմերից մեկը հայտնում է, որ կոտրել է Ադրբեջանի մոտ երկու հազար տնային տնտեսությունների և օֆիսների WiFi սարքերը, փոխել դրանց վրայի DNS կարգավորումները։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

Նա նշել է, որ դրա հետևանքով տվյալ կապից օգտվողները տարբեր կայքեր այցելելիս, օրինակ` Facebook կամ Հեյդար Բաբայի անվան գրադարանի կայք, հայտնվում էին այս էջում, որի սքրինշոթը կցված է։

Հայկական հաքերային խմբերից մեկն էլ Facebook–ի իր էջում ներկայացրել է Ադրբեջանի ռազմածովային ուժերի գաղտնի տվյալներ մի մասը, որտեղ կան ռազմածովային մարտիկների, նավապետների, նավաստիների, ինժեներների և այլ անձանց տվյալներ կապված Ադրբեջանի ծովային կառույցի հետ:

«Մենք հետևում ենք իրավիճակին: Մեր եղբայրներն առաջին գծում են, իսկ մենք թիկունքում և ձեր մեջ»,–գրված է փաստական տվյալներին կից։

Հիշեցնենք` Հայաստանում պետական երեք ռեսուրս` ՀՀ վարչապետի (primeminister.am), կառավարության (gov.am), ինչպես նաև էլեկտրոնային կառավարման (e-gov.am) կայքերն այսօր ենթարկվել էին հաքերային հարձակման։

Ենթադրաբար, հարձակման նախաձեռնողը Ադրբեջանի հատուկ ծառայություններն են։ Թշնամու հաքերական հարձակումները տեղի են ունենում Տավուշի ուղղությամբ հայ–ադրբեջանական սահմանին կտրուկ սրված իրավիճակի ֆոնին։

Նիկոլ Փաշինյանի պաշտոնական կայքը հաքերային հարձակման է ենթարկվել

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ին, ժամը 12:30-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել:

Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրքեր:

Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը` կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ տալով, հետ շպրտվել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը:

Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի արձակած կրակից, ցավոք, մահացու վիրավորում են ստացել զինծառայողներ մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը և կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը:

Միջազգային կազմակերպություններն ու միջնորդ երկրները հանդես են եկել խաղաղության կոչերով։

Ոչ միայն վարչապետինը. ՀՀ-ում պետական ո՞ր կառույցների կայքերն են կոտրել արդբեջանցիները

44
թեգերը:
կիբեռանվտանգություն, կայք, հաքեր, հայ-ադրբեջանական, ադրբեջանցի, Ադրբեջան
Ըստ թեմայի
Հայ հաքերները փորձում են զսպել ադրբեջանցիներին. կորոնավիրուսային արտահոսքը շարունակվում է
«Վտանգավոր է»․ ադրբեջանցի հաքերները հասել են ՀՀ պաշտպանության նախարարության փաստաթղթերին
Սին «հերոսություն» է. մասնագիտական ապտակ ադրբեջանցի հաքերներին