Մալուխ

Երևանի ՋԷԿ–ից կատարվել է 21.5 մլն դրամի գողություն. 9 անձ կալանավորվել է

77
(Թարմացված է 17:28 08.04.2019)
Հափշտակված գունավոր մետաղներն ու պղնձալարերը հանցավոր խմբի անդամներն իրացրել են մետաղների ընդունման կետերում։

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեում բացահայտվել է Երևանի ՋԷԿ–ից կատարված շուրջ 21.5 մլն դրամի գողությունը։

Ինչպես հայտնում են ՔԿ–ից, քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է 9 անդամներից բաղկացած կազմակերպված խումբը, որի անդամները փետրվար-մարտ ամիսների ընթացքում մուտք են գործել ՋԷԿ–ի տարածք, կտրել տրանսֆորմատորի պղնձե փաթույթները, ապա դրանք 7 տարբեր ավտոմեքենաներով տեղափոխել են խմբի անդամներից մեկի տան բակ։ Այստեղից էլ հափշտակված պղնձալարերն իրացրել են գունավոր մետաղների ընդունման կետերում։ Արդյունքում Երևանի ՋԷԿ–ին պատճառվել է 21 490 349 ՀՀ դրամի վնաս:

Հետաքրքրական է, որ մինչ գողությունը խմբի անդամները ՋԷԿ–ի տվյալ տարածքում տեսախցիկ են տեղադրել ու տևական ժամանակ վերահսկել տարածքը:

Ինչպես հայտնում է Քննչական մարմինը ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում գողության մասնակից 9 անձանց ինքնությունը պարզվել է, նրանց մեղադրանք է առաջադրվել ` առանձնապես խոշոր չափերի գողություն կատարելու համար։

Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Նախաքննությունը շարունակվում է։

77
թեգերը:
ՀՀ քննչական կոմիտե, գողություն, Հայաստան
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1035)
Ըստ թեմայի
Վիճաբանություն–ծեծկռտուք Երևանում. կասկածյալներն են Լևոն Երանոսյանը, որդին և փեսան
Սպանություն Վանաձորում. վիճել է տաքսու վարորդի հետ, սպանել, դիակն այրել ու ծածկել հողով
«Սպայկան» բավարարված չէ Փաշինյանի պատասխանից. ակցիան ավարտվեց` վերսկսվելու ակնկալիքով