Նաիրա Զոհրաբյան

Կարենին դիվերսանտ ներկայացնելը ցինիզմ է. Նաիրա Զոհրաբյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում

183
Պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ–ում միջազգային իրավապաշտպան կառույցներին, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնախմբին, Կարմիր Խաչին, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին կոչ է արել անհապաղ քայլեր ձեռնարկել Ադրբեջանում գտնվող Կարեն Ղազարյանի անվտանգությունն ու իրավունքները պաշտպանելու համար։

ԵՐԵՎԱՆ, 8 ապրիլի — Sputnik. Ադրբեջանում դիվերսանտ հայտարարված ու 20 տարվա ազատազրկման դատապարտված Կարեն Ղազարյանի ի հանդեպ տեղի ունեցածը ցինիկ մարտահրավեր է ողջ քաղաքակիրթ աշխարհին և պայմանավորված է բացառապես Կարենի հայ լինելով։ Այսօր ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի բացման ժամանակ իր ելույթում ասել է ՀՀ խորհրդարանական պատվիրակության անդամ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Երիտասարդը Ադրբեջանի կողմից անմիջապես որակվեց որպես հայկական դիվերսիոն-հետախուզական խմբի անդամ և միանգամից մեղադրվեց Ադրբեջանի քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով։ Հարգելի գործընկերներ, այն, ինչ ներկայացնում է ադրբեջանական պրոպագանդան՝ լկտի սուտ է. Կարեն Ղազարյանը բանակում չի ծառայել և չէր կարող ծառայել, որովհետև ուներ առողջական, այդ թվում՝ հոգական առողջության հետ կապված խնդիրներ»,– ասել է Զոհրաբյանը։

Նա նաև նշել է, որ այն, ինչ շարունակում է անել ԵԽ անդամ Ադրբեջանը, միջազգային բազմաթիվ կոնվենցիաների և հումանիտար պարտավորությունների խայտառակ խախտում է։

«Տեղի ունեցածը ես համարում եմ լկտի մարտահրավեր քաղաքակիրթ աշխարհին, միջազգային իրավապաշտպան կառույցներին, մեր Վեհաժողովին, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնախմբին, Կարմիր Խաչին և կոչ եմ անում բոլոր այդ կառույցներին և ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին՝ անհապաղ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ Կարեն Ղազարյանի անվտանգությունն ու իրավունքները պաշտպանելու համար։ Որովհետև մենք տեսել ենք և գիտենք, թե ինչպես են գերիների հետ վարվում «դեմոկրատական» Ադրբեջանում»,– ասել է նա։

Զոհրաբյանը նշել է, որ չի ցանկանում հերթական անգամ խոսել Ադրբեջանում զարհուրելի կտտանքների ենթարկված հայ գերիների մասին` չցավեցնելով նրանց հարազատների չսպիացող վերքերը։ Փոխարենը շեշտել է, որ վերջերս Արցախի իշխանության որոշմամբ ազատ արձակվեց իր համաչափ պատիժը կրած ադրբեջանական զինծառայողը, ինչը, նրա խոսքով, հերթական անգամ վկայում է, որ հայկական կողմը հավատարիմ է միջազգային հումանիտար իրավունքին և օրենքի գերակայությանը, ինչի վրա, սակայն, «խորապես թքած ունի Ադրբեջանը»։

Զոհրաբյանը հայտարարել է, որ Հայաստանը գործադրելու է բոլոր հնարավոր ջանքերը` Կարեն Ղազարյանի իրավունքների պաշտպանության համար և նույնն է ակնկալում ԵԽԽՎ–ից ու միջազգային իրավապաշտպան մյուս կառույցներից։

Հիշեցնենք` փետրվարի 27-ին Ադրբեջանի դատարանն արագացված ընթացակարգով 20 տարվա ազատազրկման դատապարտեց Հայաստանի քաղաքացի Կարեն Ղազարյանին, որը հունիսին Տավուշի մարզի հայկական Բերդավան գյուղից պատահաբար հայտնվել էր ադրբեջանական տարածքում` մոլորվելով տեղանքում։

183
թեգերը:
Նաիրա Զոհրաբյան, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով (ԵԽԽՎ)
Ըստ թեմայի
Ադրբեջանում դատապարտված Կարեն Ղազարյանին տեսակցելու հարցերն են քննարկվել Կարմիր Խաչի հետ
Մենք պատրաստ ենք Ադրբեջանի մոլորված մարդկանց փոխանակել մեր մոլորվածների հետ. Փաշինյան
Զինծառայող

Որտեղ և ինչպես կիրականացվի զինծառայողների բուժսպասարկումը. տեղեկացնում է ՊՆ-ն

81
(Թարմացված է 18:00 20.10.2020)
Ժամանակավորապես գործող կարգը վերաբերում է զորահավաքով զորակոչվածներին և կամավորականներին։

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի - Sputnik. Ժամանակավորապես դադարեցվում է զինծառայողների կողմից առողջական վիճակի վերաբերյալ ԶՈւ ռազմաբժշկական վարչություն ուղարկվող դիմում-բողոքների ընդունումը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Սա վերաբերում է նաև զորահավաքով զորակոչվածներին և կամավորականներին»,– նշված է հաղորդագրության մեջ։

ՊՆ–ն տեղեկացնում է, որ ռազմական դրության պայմաններում բոլոր զինծառայողների, այդ թվում՝ զորահավաքով զորակոչվածների և կամավորականների բուժսպասարկումը հավասարաչափ իրականացվում է ԶՈւ բուժտարհանիչ միջոցառումների ընդհանուր համակարգում, զորամասերում կամ տեղակայման վայրերում գործող կարգի համաձայն։

«Թող իմանան` մենք ողջ ենք, լավ ենք». առաջնագծի տղաների` ժպիտ պարգևող լուսանկարները

81
թեգերը:
զինծառայող, Հայաստան
Ըստ թեմայի
Ինչո՞ւ ահաբեկիչները չեն կռվում Արցախի հյուսիսում, կամ ինչ կանեն նրանք Իրանի հետ
«Ուզում եմ` խաղաղություն լինի և հայրիկները գան տուն». արցախցի երեխաները` նախագահականում
Արցախի վիրավորների հետ աշխատում են նաև հոգեբանները. Արմեն Մուրադյան
Պատերազմի սարսափները. ինչպես են հոգեբաններն աշխատում վիրավոր զինծառայողների հետ
Արթուր Դավթյան

Մարդկության դեմ ուղղված հանցագործություններ. Դավթյանը խոսել է Ադրբեջանի արածների մասին

28
(Թարմացված է 17:44 20.10.2020)
ՀՀ գլխավոր դատախազը պատրաստակամություն է հայտնել համագործակցելու կազմակերպության անդամ երկրների համապատասխան իրավապահ կառույցների հետ ոչ միայն տարածաշրջանային, այլ արդեն իսկ միջազգային հանրությանը սպառնացող ահաբեկչության դեմ ընդհանուր պայքար մղելու գործում։

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակներում բարձրացրել է Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները:

Ինչպես տեղեկացնում են դատախազության մամուլի ծառայությունից, այսօր կայացել է Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ-պետությունների գլխավոր դատախազների հերթական տարեկան առցանց նիստը, որին մասնակցել է նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Մասնավորապես, նա նշել է, որ հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից ավելի քան 3 շաբաթ շարունակվող պատերազմական գործողությունների ընթացքում հրթիռահրետանային միջոցներից, այդ թվում նաև միջազգայնորեն արգելված զինատեսակներից, դիտավորյալ և նպատակաուղղված թիրախավորվել են նաև բնակավայրերն ու քաղաքացիական ենթակառուցվածքները։ Այդ հարվածների հետևանքով մահացել կամ վիրավորվել են ռազմական գործողությունների հետ որևէ առնչություն չունեցող բազմաթիվ խաղաղ բնակիչներ, այդ թվում նաև մանկահասակ երեխաներ, ինչպես նաև միջազգային պաշտպանության ներքո գտնվող անձինք՝ լրագրողները:

ՀՀ գլխավոր դատախազն ընդգծել է նաև արդեն իսկ միջազգային հանրության կողմից փաստված հակամարտության գոտի միջազգային ահաբեկչական խմբավորումների անդամների, վարձկանների տեղափոխման և Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններին նրանց ներգրավելու իրողությունը: «Նման հանցավոր վարքագիծը լրջագույն սպառնալիք է ինչպես տարածաշրջանի, այնպես էլ միջազգային անվտանգության համար, քանի որ ահաբեկիչների կործանարար գործունեությունն արդեն իսկ դուրս է եկել հակամատրության գոտուց և ներթափանցում է տարածաշրջանի առանձին երկրներ՝ վերածվելով խաղաղ բնակչության անվտանգության համար իրական «դամոկլյան սրի»»,–ասել է նա:

Հղում կատարելով այն հանգամանքին, որ Շանհայան համագործակցության կազմակերպության հիմնական նպատակներից մեկը այդ մեծ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և կայունության ապահովումն է, միջազգային ահաբեկչության համատեղ հակազդումը՝ Արթուր Դավթյանն անթույլատրելի է համարել ռազմական գործողություններին ահաբեկչական տարրի ներգրավումը, խաղաղ բնակիչների, զինծառայողների նկատմամբ ահաբեկիչ ծայրահեղականներին բնորոշ վայրագությունների իրականացումը:

ՀՀ գլխավոր դատախազը պատրաստակամություն է հայտնել համագործակցելու կազմակերպության անդամ երկրների համապատասխան իրավապահ կառույցների հետ ոչ միայն տարածաշրջանային, այլ արդեն իսկ միջազգային հանրությանը սպառնացող ահաբեկչության դեմ ընդհանուր պայքար մղելու գործում։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 20-ի ժամը 14:30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 772 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6309 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 23 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 200 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 576 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

«Թող իմանան` մենք ողջ ենք, լավ ենք». առաջնագծի տղաների` ժպիտ պարգևող լուսանկարները

28
թեգերը:
վարձկաններ, ահաբեկիչ, Ադրբեջան, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, դատախազ, Արթուր Դավթյան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
Իրանի տարածքում ԱԹՍ է ընկել. Իրանը չի ների իր անվտանգության դեմ ուղղված որևէ քայլ
Մենք աղոթում ենք խաղաղության համար. Ջորջ Քլունին աջակցություն է հայտնել հայերին
«Ուզում եմ` խաղաղություն լինի և հայրիկները գան տուն». արցախցի երեխաները` նախագահականում
ԵԱՀԿ

Ղարաբաղի հարցում ԵԱՀԿ որոշման հետ պիտի համաձայն լինեն անդամ 57 երկրները

0
(Թարմացված է 18:20 20.10.2020)
Հոկտեմբերի սկզբին ԵԱՀԿ-ում ծանոթացել են Արցախի ԱԳՆ հայտարարությունը Հանրապետության անկախության ճանաչման անհրաժեշտության մասին։

ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի — Sputnik. ԵԱՀԿ բոլոր որոշումները, այդ թվում ՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, պահանջում են բոլոր 57 մասնակից երկրների համաձայնությունը, ՌԻԱ Նովոստիին հայտնել են կազմակերպության մամուլի ծառայությունից:

«ԵԱՀԿ-ն չի մեկնաբանում խորհրդարանի անդամների առանձին քաղաքական գործիչների հայացքները կամ գործողությունները։ ԵԱՀԿ բոլոր որոշումները պահանջում են բոլոր մասնակից երկրների կոնսենսուսը»,-հայտնել են կազմակերպության մամուլի ծառայությունից։

Նշենք, որ հոկտեմբերի 19–ին հայտնի դարձավ, որ Լեռնային Ղարաբաղի ճանաչման օրինագիծը կներկայացվի Ֆրանսիայի Սենատին։ Այս մասին Facebook սոցցանցի իր պաշտոնական էջում գրել է Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն։

«Հակազդել Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի գրոհին, նշանակում է հակազդել թուրքական իսլամիզմի ներթափանցմանը Եվրոպա։ Այս շաբաթ ես Սենատ ներկայացրի Լեռնային Ղարաբաղի ճանաչման ու Թուրքիայի և Ադրբեջանի գործողություները դատապարտող նախագիծը», – գրել էր նա։

Հոկտեմբերի սկզբին ԵԱՀԿ-ում ծանոթացել են ԼՂՀ ԱԳՆ հայտարարությունը Հանրապետության անկախության ճանաչման անհրաժեշտության մասին:

Իր հերթին Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան Իվ Լե Դրիանը, ելույթ ունենալով Սենատում, ընդգծել էր, որ օտարերկրյա միջամտությունը, մասնավորապես, Թուրքիային միջամտությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում, անթույլատրելի է և միայն ուժեղացնում է էսկալացիան:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 20-ի ժամը 14:30-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով զոհվել են 772 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6309 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 23 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 200 անօդաչու սարք, 4 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 576 տանկ և ՀՄՄ:

Ղազանչեցոցը 2 անգամ վերականգնած ճարտարապետը վստահեցնում է` եկեղեցին ավերված երկար չի մնա

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։

«Թող իմանան` մենք ողջ ենք, լավ ենք». առաջնագծի տղաների` ժպիտ պարգևող լուսանկարները

0
թեգերը:
Հայաստան, Ադրբեջան, ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
Իրանը զանգվածային զորավարժություններ կանցկացնի
Որտեղ և ինչպես կիրականացվի զինծառայողների բուժսպասարկումը. տեղեկացնում է ՊՆ-ն
Զինվորների մոտ ընդհանրապես հեռախոս չպետք է լինի. դա շատ ու շատ վտանգավոր է