Արթուր Վանեցյան

Facebook–ի ֆեյք էջի օգտատեր է այսօր ձերբակալվել. Վանեցյան

227
(Թարմացված է 19:56 05.04.2019)
Հարուցվել է քրեական գործ՝ ռասսայական, կրոնական և ազգային ատելություն սերմանելու հատկանիշներով։

ԵՐԵՎԱՆ, 5 Ապրիլ — Sputnik. Այսօր ձերբակալվել է մեկ անձ, Facebook-ում շատ հայտնի մի էջ կա, որը ակնհայտ ապատեղեկատվություն է տարածում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

Հիշեցնենք, որ կառավարության ապրիլի 4–ի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ տնօրենին հանձնարարել էր զբաղվել «ֆեյքերով»: Նա նշել էր, որ թեպետ մեր երկրում խոսքի և տեղեկատվության ազատությունը երաշխավորված է, բայց որոշ հանցավոր շրջանակներ միլիոններ են ծախսում սոցցանցերում, լրատվամիջոցներում հասարակական կարծիքի մանիպուլյացիաներ անելու համար և ապատեղեկատվություն տարածելու համար։

Նշելով, որ վարչապետի երեկվա հանձնարարական արդեն կատարվել է` Վանեցյանը տեղեկացրեց, որ ձերբակալվածը «Դուխով Հայաստան, բաց հասարակություն» ֆեյսբուքյան էջի օգտատերն է: «Կարծում եմ՝ բոլոր օգտատերերը շատ լավ գիտեն այդ էջը: Դրա տակ թաքնված անձը հայտնաբերվել է և ձերբակալվել է»,–ասաց Վանեցյանը:

Նրա խոսքով` հարուցվել է քրեական գործ՝ ռասսայական, կրոնական և ազգային ատելություն սերմանելու հատկանիշներով։ ԱԱԾ տնօրենը խոստացավ, որ մնացած մանրամասները կտրամադրի ԱԱԾ մամուլի կենտրոնը։

227
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, Արթուր Վանեցյան, Հայաստան
Ըստ թեմայի
Խաղի նոր կանոններ. ինչպե՞ս գոյատևի ԶԼՄ–ն ֆեյքերի դարաշրջանում
Փաշինյանը Վանեցյանին հանձնարարեց պայքարել ֆեյքերի դեմ
Շատ զգույշ. ԱԱԾ տնօրենը հայտնեց` ինչպես են պայքարելու ֆեյքերի դեմ