Здание командно-штабного факультета Военного университета имени Вазгена Саргсяна

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը նոր պետ ունի. նախագահը ստորագրել է հրամանագիրը

173
ՀՀ նախագահը նշանակումը ստորագրել է ` հիմք ընդունելով Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը։

ԵՐԵՎԱՆ, 5 ապրիլի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի նոր պետ է նշանակվել Խաչատուր Խաչատրյանը։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի համապատասխան հրամանագիրը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքում։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ Խաչատուր Խաչատրյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ»,– նշված է հրամանագրում։

Սարգսյանը փաստաթուղթը ստորագրել է ապրիլի 4-ին։

Նշենք, որ համալսարանի նախորդ պետը` Արմեն Ղահրամանյանը, ազատվել էր պաշտոնից 2018 թվականի հոկտեմբերի 27-ին։ Գեներալ–մայոր Ղահրամանյանն ուսումնական հաստատությունը ղեկավարել էր 2015 թվականի փետրվարից։ Նրան այդ պաշտոնում նշանակել էր Սերժ Սարգսյանը։

Այս ընթացքում Խաչատրյանը կատարում էր պետի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները։

173
Ըստ թեմայի
ՊԵԿ-ի պարգևավճարները կավելանան. կառավարությունը լրացուցիչ գումար հատկացրեց
Հայտնի է Հանրային ռադիոյի նոր ղեկավարի անունը